Ռուսաստանի պետական «Առաջին ալիք»-ի «Վրեմյա պոկազետ» ծրագրում մայիսի 6-ին Ադրբեջանի Հանրապետության աղավաղված քարտեզի ցուցադրումը, ինչպես նաև քարտեզի վրա գոյություն չունեցող «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումը լուրջ սադրանք և անընդունելի քաղաքական մանիպուլյացիա է։
Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնվել են, և այս իրողությունը ճանաչվում է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից։
«Ռուսական պետական հեռուստատեսությամբ անջատողականությունը խրախուսող հնացած, կեղծ պատմությունների տարածումը, չնայած ռուսական կողմի այն հայտարարություններին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը երբեք կասկածի տակ չի դրվել, բացահայտորեն հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգուն։ Պետական լրատվամիջոցների անպատասխանատու և կողմնակալ մոտեցումը անընդունելի է։ Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմը հստակ պարզաբանումներ կտա այս հարցի վերաբերյալ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար», – ընդգծել է Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը