Ադրբեջանն անում է, ինչ ցանկանում է. Մովսես Հակոբյանի՝ ամիսներ առաջ արված զգուշացումը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունն այժմ անում է այն, ինչ նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, ուղղակի այն մաս-մաս է ներկայացնում հասարակությանը։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանը  օրաթերթի հետ զրույցում դեռ ամիսներ առաջ ասել էր, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է Ադրբեջանին անցել:

«Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով արդեն պարզ էր՝ Ադրբեջանը տեղակայվելու է այդ ճանապարհին, իսկ նրանք, ովքեր միայն այսօր են զարմանում, ապա կա՛մ աշխարհագրություն չգիտեն, կա՛մ չեն հասկացել ստորագրված փաստաթղթի էությունը: Ստացվում է՝ այսօր Ադրբեջանն իր տարածքում անում է այն, ինչ ցանկանում է:


Եթե այսօր սահմանային անցակետ է տեղադրել, վաղը կարող է փորել այդ ճանապարհը ու այդտեղով տրանսպորտային միջոցների երթեւեկը չթույլատրել կամ ձերբակալել այդտեղով անցնող մեր քաղաքացիներին՝ մեղադրելով Ադրբեջանի դեմ կատարած հանցագործության համար: Ամեն ինչ կարող է լինել»,- մեզ հետ զրույցում մանրամասնում էր Հակոբյանը:

Ըստ Արցախի հերոսի՝ Ադրբեջանը Սյունիքով դեպի Նախիջեւան գնացող միջանցք ունենալու ցանկություն ունի: Ալիեւի խոսքերն էր մեջբերում, որ «եթե միջանցք բառը ձեզ դուր չի գալիս, ապա կարող ենք Լաչինի միջանցքը եւս վերանվանել»: Իսկ եթե Լաչինի միջանցքը վերանվանվի, բացատրում է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետը, ու այն դառնա ՀՀ-ն Արցախին կապող ուղղակի ավտոմայրուղի, ապա Ադրբեջանն այդտեղ էլ մաքսային ու անձնագրային կետեր տեղադրելու հարց կբարձրացնի:

«Այսինքն՝ Սյունիքում տեղադրված անցակետը «մեսիջ է» մեր իշխանությանը, որ եթե չլինի «միջանցք», ապա նմանատիպ անցակետեր կլինեն Արցախում, Սյունիքում, վաղը, մյուս օրը՝ մեկ ուրիշ հատվածում, որտեղ կկարողանան տեղակայվել Ադրբեջանի զինված ուժերը: Ու հենց այսպես կձեւավորվեն մեր հարաբերությունները»,- հավելում էր մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 654 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am