Փաշինյանին քաղաքավարի բացատրել են, որ հնարավոր չէ մի քանի ամսում մարդկանց գույք բռնագրավել և ապացուցել դրա ապօրինի լինելը

 

«Փաստ» թերթը գրում է. Թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի հիմնական թեման կապված է եղել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և դրա կիրառելիության հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկմանը մասնակցել է մասնագետների բավական լայն շրջանակ, հիմնականում՝ տնտեսագետներ և իրավաբաններ։ Փաշինյանը բավական նյարդային կերպով դժգոհել է, որ օրենքը գրեթե չի կիրառվում, քանի որ փաստացի դրա արդյունքները ոչ մի կերպ նկատելի չեն։ Նա ասել է, որ «պրոցեսը չի արդարացնում մեր սպասումները, որոնք բոլորս ակնկալում էինք այն ընդունելիս»։
Փաշինյանին քաղաքավարի բացատրել են, որ տեղի է ունենում բնական գործընթաց, քանի որ այդ գործընթացը բավական ծավալուն է ու դժվար ընթացող իրավակարգավորում է ենթադրում, ուստի հնարավոր չէ մի քանի ամսում մարդկանց գույք բռնագրավել, ապացուցել դրա ապօրինի լինելը, այնուհետև այն դարձնել պետության սեփականություն։
Մասնագետների բնորոշմամբ, այդ ամենը տևական ժամանակ պահանջող գործընթաց է, այնպես որ, զարմանալու և անհանգստանալու ոչինչ չկա։ Հայաստանյան փորձառու տնտեսագետներից մեկը, որը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել, «Փաստ» թերթի հետ զրույցում նշեց, որ վերջին երեք տարում ընդունված ոչ մի օրենսդրական ակտ, առավել ևս՝ այս մեկը, ուղղված չէ որևէ իրավահարաբերության կարգավորման կամ խնդրի լուծման, այլ ընդհակառակը՝ միայն վնասում է մինչ այդ գոյություն ունեցող առողջ մթնոլորտին։
«Խնդիրն այն է, որ իշխանությունները կարծում էին, թե անհատից գույք խլելը կամ ունեզրկելը միանգամից, մի ակնթարթում իրականացվող գործընթաց է, և շատ արագ կարողանալու են նախ՝ խլել սեփականատիրոջից գույքը, հետո վաճառքից գոյացած գումարը պետականացնել: Իրականում այդ ամենը բավականին բարդ իրավակարգավորվող գործընթաց է, որը ամիսների, եթե ոչ տարիների լուծում է պահանջում»,-նշել է տնտեսագետը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։

դիտվել է 2477 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am