Խորհրդարանը ռինգի դաշտ չէ

Հրապարակը գրում է.   

Ռոբերտ Քոչարյանը երեկ հրավիրած ասուլիսում քողարկված ուղերձ հղեց առ այն, որ խորհրդարանական հայտնի ծեծկռտուքը, որը նախորդ նստաշրջանում տեղի ունեցավ իր ղեկավարած դաշինքի եւ ՔՊ-ական «ուսապարկերի» միջեւ, իր սրտով չէ:


«Խորհրդարանը ռինգի դաշտ չէ, պետք է հասկանալ, որ խորհրդարանը մի վայր է, որտեղ դու որոշակի կանոններով ես աշխատում»,- երեկ ասաց նա` ի պատասխան հարցին, թե իրեն գոհացնո՞ւմ է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական գործունեությունը: «Սրանք մարտեր չեն առանց կանոնների, սա վերջապես խորհրդարան է, եւ մեր կողմնակիցներին պետք է կարողանանք բացատրել, որ որոշակի շրջանակներ կան, որոնցից ֆրակցիան չի կարողանալու դուրս գալ»։

Ավելին` մենք տեղեկացանք, որ հայտնի ծեծկռտուքից հետո Քոչարյանը թիմակիցների հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ մեղմ հանդիմանել է նրանց` ասելով, որ բռունցքների չի կարելի անցնել՝ կա՛մ չպիտի մտնեինք խորհրդարան եւ փողոցում այդ ոճով շարունակեինք պայքարը, իսկ եթե խորհրդարանում ենք, պետք է պահել ժանրի կանոնները։

Հիշեցնենք, որ մինչ խորհրդարան անցնելը քոչարյանականներն ասում էին, որ խորհրդարան են գնում իշխանությունների կյանքը դժոխք դարձնելու, նրանց օրուարեւ չտալու վճռականությամբ։ Բայց 30 հոգին 70-ին` գոնե ֆիզիկապես, չի կարող հաղթել, ուստի շեշտը պետք է դնեն մտքի, խոսքի, գիտելիքների եւ օրենսդրական հմտությունների վրա:
 

 

դիտվել է 350 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am