Իրենք են, չէ՞, թույլատրել, որ գան ու ՀՀ տարածքում միջպետական ճանապարհ վերահսկեն, այդ ճանապարհով անցնող օտարերկրյա քաղաքացիներ ձերբակալեն, գումարներ գանձեն

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Պատերազմից ոչ միայն հնարավոր էր խուսափել, այլև պատերազմ գոյություն չուներ: Այսինքն, տևական ժամանակ էր, ինչ գոյություն ուներ խաղաղ բանակցային գործընթաց, և գոյություն ուներ միջազգային հանրության հաստատուն մոտեցում առ այն, որ ԼՂ խնդիրն ընդամենը մեկ լուծում ունի. խոսքը խնդրի խաղաղ հանգուցալուծման մասին է:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմից խուսափելու հնարավորություններին՝ թերթի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

«Իր անհեռատես և անմիտ քաղաքականությամբ, գործողություններով ու հայտարարություններով պատերազմը բերել է անձամբ Նիկոլ Փաշինյանը: 2018 թ. իշխանափոխությունից հետո խաղաղ բանակցային գործընթացն ընդհատվել է Նիկոլ Փաշինյանի պատճառով: Նա բանակցային գործընթացից դուրս է եկել 2018 թ. մայիսին՝ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը, երբ արդեն մայիսի 9-ին Արցախում հայտարարեց, որ չի կարող բանակցել Արցախի անունից, Արցախն ինքը պետք է մասնակցի բանակցություններին, որովհետև այնտեղի բնակիչներն իրեն նման մանդատ չեն տվել: Ընդ որում, այդ հայտարարությունն արեց ոչ թե մինչ այդ ունեցած դիվանագիտական հաջողությունների արդյունքում, այլ ուղղակի, առանց որևէ մեկի հետ խոսելու, քննարկելու այդ գաղափարը»,-ասաց թերթի զրուցակիցը՝ հիշեցնելով Փաշինյանի այդ հայտարարությանը հաջորդած արձագանքներն այն մասին, որ այդ պահին բանակցային ձևաչափի փոփոխություն չի նախատեսվում:

«Ստացվում է, որ բանակցային ձևաչափը չի փոխվում, բայց հայկական կողմի բանակցողն այդ գործընթացից դուրս է գալիս, ինչն իրականություն է դառնում նաև իր հետագա գործողություններում: Մասնավորապես, Փաշինյանի և Ալիևի միջև հայ-ադրբեջանական խնդրի, ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ բանակցություններ առհասարակ չեն եղել, իսկ Վիեննայում տեղի ունեցածը ոչ թե Լեռնային Ղարաբաղի շուրջ «բանակցություններ», այլ որպես «հանդիպում» է ձևակերպվել: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ զրոյացնում է բոլոր բանակցությունները, այն արդյունքները, որոնք ունեցել են նախկին նախագահները, ու սկսում է իր կետից: Ասաց՝ սկսում է զրոյից բանակցել՝ դրանով արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով նաև ողջ միջազգային հանրության հանդեպ:

Նա զրոյացրեց ոչ միայն հայկական կողմի իրական ձեռքբերումները, որոնց արդյունքն իրական խաղաղությունն էր և այդ պայմաններում ՀՀ և ԱՀ զարգացումը, այլև զրոյացրեց ամբողջ միջազգային հանրության աշխատանքը՝ հակադրվելով նաև միջազգային հանրությանը: Պատերազմական ու նախապատերազմական իրավիճակում յուրաքանչյուր երկիր մշտապես ռազմավարական ու աշխարհաքաղաքական վերլուծություն է իրականացնում, ինչն արեց Ադրբեջանը ու հասկացավ, որ հարձակվելու ու պատերազմում հաղթելու իր համար լավագույն ժամանակահատվածն է ստեղծվել: Հասկացան, որ Հայաստանի տեսակետները դարձել են ամենախոցելին բանակցային գործընթացի ողջ պատմության մեջ, ՀՀ իշխանությունները կարողացել էին փչացնել, ուղղակի խայտառակության վերածել հայ-ռուսական հարաբերությունները: Բացի այդ, ՀՀ ղեկավարը չէր կարողանում կառավարել պետությունը:

ՀՀ հասարակական, քաղաքական կյանքում 2018-ից անկառավարելի ու քաոսային իրավիճակ էր ստեղծվել: Չալոյի հետևից քայլողները ամենաբարձր պետական պաշտոններին էին նշանակվել, որոնք չէին տիրապետում իրավիճակին: Նախապատերազմական շրջանում Հայաստանում անկայունություն, շիլաշփոթ էր: Հայաստանին ու Արցախին Նիկոլ Փաշինյանն է պատերազմ բերել՝ թե՛ տապալելով բանակցային գործընթացը, թե՛ Հայաստանի ներքին քաղաքական կյանքում անկայունություն մտցնելով»,-ընդգծեց Է. Ղազարյանը:

Պատերազմին հաջորդող շրջանը Էդգար Ղազարյանը ճիշտ չի համարում հետպատերազմյան կոչել: «Հայաստանն այսօր Արցախի նկատմամբ այլևս որևէ ազդեցություն չունի, Արցախում իշխանություն չունեն նաև Արցախի, այսպես կոչված, իշխանությունները: Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Արցախն ամբողջությամբ դուրս բերել հայկական վերահսկողությունից: Դա եղել է նոյեմբերի 9-ով, իսկ նոյեմբերից հետո նրա յուրաքանչյուր օրվա պաշտոնավարումը, այդ թվում՝ այսօրվա, նոր աղետ ու նոր սպառնալիք է ՀՀ ինքնիշխանության համար: Հիմա հետպատերազմական իրավիճակ չէ, որովհետև այն շարունակվում է, ուղղակի առանց շատ մեծ մարտական գործողությունների, բայց ադրբեջանցիների հաջողություններով:

Օրինակ՝ Ադրբեջանին մի մեծ պատերազմ էր, չէ՞, անհրաժեշտ լինելու, որ կարողանային վերահսկողություն հաստատել ՀՀ տարածքում՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի վրա, և շրջափակման մեջ պահել Որոտան գյուղից այնկողմ ՀՀ ամբողջ հատվածը: Այսօր, թեպետ շարունակելով պատերազմը, այդ հնարավորությունը նրանք առանց մարտական գործողությունների են ստացել:

Թշնամին շարունակում է զավթել Հայաստանը, ՀՀ տարածքը, գերեվարել ՀՀ քաղաքացիներին, սպանել հայ զինվորներին ու դա անում է ՀՀ իշխանությունների հետ համագործակցությամբ: Իրենք, ըստ էության, փոխադարձ պայմանավորվածության են գալիս, որ հայկական զորքերը պետք է նահանջեն տարածքից: Իրենք են, չէ՞, թողել, որ ադրբեջանցիները հասնեն Որոտան գյուղ ու այնտեղ ոչ միայն սահմանապահ զորքեր, այլև ոստիկանական անցակետ տեղակայեն: Ո՞ւմ պաշտոնավարման օրոք է սա եղել:

Իրենք են, չէ՞, թույլատրել, որ գան ու ՀՀ տարածքում միջպետական ճանապարհ վերահսկեն, այդ ճանապարհով անցնող օտարերկրյա քաղաքացիներ ձերբակալեն, տուրքեր սահմանեն, գումարներ գանձեն, ՀՀ քաղաքացիներ գերեվարեն ու նրանց իրենց հայեցողությամբ վերադարձնեն»,- ասաց նա՝ շեշտելով, որ թշնամին պատերազմը շարունակում է և, բացի հայտարարություններից, ռեալ գործողություններ է իրականացնում:

«Ալիևը վերջերս հայտարարեց, որ երկու տարվա ընթացքում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը շահագործվելու է, ստորագրվել է նաև Շուշիի հռչակագիրը: Վերջերս էլ Ադրբեջանի վարչապետը Վրաստանի վարչապետին ևս հրավիրեց մասնակցելու «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրականացմանը: Այսինքն, նրանք Հայաստանի տարածքում ծրագրեր իրականացնելու կոնկրետ գործողություններ են անում:

Մեծ հաշվով՝ Հայաստանի պետականությունը կա դեռ որոշակի իներցիոն տրամաբանությամբ, բայց Հայաստանը, որպես պետություն, այլևս դադարել է գոյություն ունենալ: Կա ընդամենը մի փոքրիկ տարածք, որի վրա ապրում է հայ ազգաբնակչություն, ու որի ճակատագիրն ուղղակի անորոշ է: Պարզ չէ, թե այդ տարածքի նկատմամբ, ի վերջո, իշխանություն են հաստատելու ադրբեջանցիները, թուրքերը, ռուսները, թե՞ այլ մարդիկ: Նրանք, համենայն դեպս, ՀՀ քաղաքացիները չեն:

Երբ քաղաքացիները համերաշխ են այս իրողության հետ, տանը նստած են, չեն պայքարում, վճռական գործողությունների չեն գնում, նշանակում է՝ իրենք համերաշխություն են ցուցաբերում իրենց նկատմամբ այլ ժողովուրդների, այլ պետությունների իշխանությանը: Փաշինյանի ամեն մեկ օրվա պաշտոնավարումը Հայաստանի կործանումն է. եթե մարդիկ համերաշխ են այս երևույթի հետ, ուրեմն համերաշխ են կործանման, ոչնչացման հետ: Փաշինյանն ասում է՝ Ադրբեջանի հետ քննարկում ենք տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը, որը Հայաստանին տնտեսական նոր իրավիճակի կբերի: Սա տեղեկություն չունի՞, որ ադրբեջանցիներն իր երկրի միջպետական ճանապարհը փակել են, ինչպե՞ս է ճանապարհ բացելու ադրբեջանցին, երբ ՀՀ տարածքում ճանապարհն է փակում: Մարդ ինչքան պետք է տխմար լինի, որ նման իրողությունների պայմաններում մտածի ադրբեջանցիների հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին»,-հավելեց Է. Ղազարյանը:

Վերջում, անդրադառնալով մի շարք անձանց կալանավորման դեպքերին, նաև պատերազմի վերաբերյալ հրապարակվող քրգործերի մասին պաշտոնական տեղեկություններին՝ Է. Ղազարյանը նշեց. «Սովորաբար սկզբից ձերբակալում են, կալանավորում և այդ ամենն աղմկահարույց դարձնում, մեկ էլ երկու կամ մի քանի ամիս անց այդ մարդիկ ազատ են արձակվում: Հետո էլ պարզվում է՝ չեն կարողանում մեղադրանքն ապացուցել, բայց մարդիկ, որոնք այդ պահին ձերբակալվում, հետո կալանավորվում են, որոշակի իմաստով վտանգ են ներկայացնում, քանի որ հակադրվում են գործող իշխանությունների հետ: Այսինքն, քանի Դավիթ Տոնոյանը Փաշինյանի հետ «ՍՈւ»-եր էր առնում, միասին «ՍՈւ»-ում նկարվում էին, ամեն ինչ նորմալ էր: Այն պահին, երբ տեսակետները կարող են տարբեր լինել, այդ մարդը դառնում է հանցագործ:

Պարզ է, չէ՞, որ պատերազմի մեղքը Փաշինյանը չի կարող ուսուցիչների կամ բժիշկների վրա բարդել: ԶՈւ տարբեր օղակների զինվորականների վրա ավելի քան 1000 քրգործ է հարուցված: 40 զինվորական ԳՇ-ից պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, նրանցից տասին պաշտոնազրկել է, մյուսներին էլ հերթը կհասնի, ու կպարզվի, որ մեղավորները հենց իր հրաժարականը պահանջողներն էին»:

դիտվել է 2170 անգամ
Լրահոս
Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am