Հեռանալ հենց այսպես

«Հրապարակ» թերթը գրում է. «Անսեր ու անմիաբան մեր այս ժամանակներում երբեմն նաեւ միաբանվելու, սիրո եւ համերաշխության կայծեր են փայլատակում: Այդպիսի մի փայլատակում համարենք երգիչ, երգահան Հայկոյի մահն ու հրաժեշտի արարողությունը: Ինչքա՜ն ցավ ու ափսոսանք հնչեց այս օրերին` ուղղված սիրելի երգչին, ինչպիսի՜ անկեղծ խոսքեր ասվեցին, եւ ինչքա՜ն միասնական էին մարդիկ` Հայկոյի մասին իրենց կարծիքի հարցում:

Քչերին է բախտ վիճակվում իրենց կյանքի ընթացքում նման բարի համբավ ձեւավորել, այդպիսի հեղինակություն ստեղծել, այդքան սեր ու հարգանք վայելել, որ հեռացումդ էլ այդչափ ցավ պատճառի եւ այդքան արցունք քամի` անգամ ոչ շատ մտերիմ մարդկանց աչքերից: Բարի, կիրթ, ջերմ, հայրենասեր, մարդկային` Հայկոյի մասին որակումների մեջ մարդիկ շռայլ էին: Իսկ կյանքի վերջին օրերին նրան ճանաչողներն ու անգամ չճանաչողները միաբերան աղոթում էին եւ հույս փայփայում, որ նա փրկվելու է: Որ ճակատագիրը չի կարող այդքան դաժան գտնվել, որ այսպես վաղաժամ տանի մի մարդու, որը դեռ շատ անելիք ունի եւ իր գոյությամբ լույս ու սեր է սփռում շրջապատում: Որին բոլորն անխտիր` անգամ չար ու դաժան, ապազգային եւ անգիտակից էակներն են սիրում եւ հարգում:

Ցավոք, մեր աղոթքները տեղ չհասան, եւ այսօր հասարակությունը հրաժեշտ է տալիս սիրելի երգչին: Մի քանի օր է՝ Երեւանում ամենուր հնչում է Հայկոյի մեղմ, գեղեցիկ երաժշտությունը: Մարդիկ նաեւ այսպես են իրենց հարգանքի տուրքը մատուցում լավ երաժշտին: Այսպես էինք հրաժեշտ տալիս նաեւ Շառլ Ազնավուրին, որի մահվան օրերին ամենուր Ազնավուրի երգերն էին հնչում: Երանի նրանց, ովքեր հեռանալիս ինչ-որ հետք են թողնում այս աշխարհում` Հայկոն գեղեցիկ երաժշտություն թողեց, որը տասնամյակներ հետո էլ հիշեցնելու է, որ այսպիսի լավ մարդ է ապրել երկրի վրա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 758 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am