«Այսպես հասարակության իմունիտետը թուլացնում ենք». Վիտալի Մանգասարյան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանում իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները հերթական սադրանքն են մեր հանդեպ: Այսօրինակ գործելաոճ որդեգրելով՝ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են հնարավորինս ճնշումներ գործադրել մեզ վրա՝ հետագա կարճաժամկետ կամ միջնաժամկետ առումով մեզանից էլ ավելի մեծ բաներ, իրենց համար էլ ավելի բարենպաստ զիջումներ կորզելու տեսանկյունից:

Թերթի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

Փորձագետի խոսքով, նաև պետք է արձանագրել, որ այդ զորախաղերը տեղի են ունենում Սյունիքի սահմաններից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: «Այդ հատուկ նշանակության ստորաբաժանումների՝ սահմաններին այսքան մոտ լինելու հանգամանքն ինքնին արդեն լարվածության աղբյուր է: Մյուս կողմից՝ նրանք զորավարժություններն իրականացնում են ոչ միայն Քաշաթաղի շրջանում, այլև տեղեկություններ կան, որ թուրքական, ադրբեջանական և պակիստանյան հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ մոտ օրերս զորախաղեր են նախատեսվում նաև Շուշիի հատվածում: Այս տրամաբանության մեջ նրանք արդեն փորձում են ճնշումներ գործադրել նաև Արցախի՝ մեր վերահսկողության տակ գտնվող հատվածների նկատմամբ: Իսկ մասնավորապես Պակիստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները հատկապես լեռնային պայմաններում գործողություններ կատարելու բավականին մեծ փորձ ունեն: Եթե իրականությանը համապատասխանի ինֆորմացիան, որ Շուշիում են այդ զորախաղերն անցկացնելու, այդ դեպքում ևս մեկ լարվածության օջախ են փորձելու գեներացնել, այս անգամ արդեն Արցախյան հատվածում»,-ասաց մեր զրուցակիցը:


Վիտալի Մանգասարյանը հայտնեց նաև, որ «Հենակետ» վերլուծական կենտրոնը որոշակի տվյալներ է արձանագրել: «Ադրբեջանն այս օրերին զորավարժություններ է իրականացնում և՛ օդում, և՛ ջրում, և՛ ցամաքում: Ես չեմ կարող մտաբերել, որ նախկինում հենց նույն ժամանակահատվածում իրենց հատուկ նշանակության և՛ ռազմածովային, և՛ ռազմաօդային, և՛ ցամաքային զորքերն իրենց ստորաբաժանումներով տարբեր ուղղություններով միաժամանակ զորավարժություններ անցկացնեն: Սա էլ ավելի է մեծացնում վտանգը նաև մեր սահմանների առումով: Պետք է հնարավորինս ուշադիր հետևել ընթացքին և համապատասխան քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում իրենք միայն զորախաղերով չեն սահմանափակվելու ու այդ ընթացքում փորձելու են ինչ-որ սադրիչ գործողություններ իրականացնել»,- նշեց փորձագետը:


Նրա դիտարկմամբ, այս իրավիճակում չպետք է տարանջատել քաղաքական և ռազմական համարժեք արձագանքների անհրաժեշտությունը: «Երկուսը պետք է մեկ ընդհանուր կոմպլեքսի մեջ դիտարկենք, քանի որ դրանք փոխկապակցված են միմյանց հետ և փոխլրացնում են իրար: Մեր քաղաքական ղեկավարությունն այսօր խոսում է Թուրքիայից եկող ինչ-որ դրական ազդակների մասին, և այդ ֆոնին հենց մեր սահմաններից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղի են ունենում նմանօրինակ զորավարժություններ: Այս իրավիճակում թե՛ քաղաքական, թե՛ ռազմական արձագանքն առնվազն համահունչ պետք է լինի ստեղծված իրավիճակին, ինչը մենք այս պահին չենք տեսնում մեր ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:

Հասկացանք, դատապարտող հայտարարություններ է անում քաղաքական ղեկավարությունը, բայց, ըստ իս, մեր կողմից էլ ավելի կոշտ մոտեցումներ պետք է դրսևորվեն, քանի որ այս ամենը նաև կարճաժամկետ կտրվածքով նույնպես կարող է լոկալ ռիսկեր պարունակել: Այս օրերին տեղի ունեցողը կարող է նաև միջնաժամկետ և երկարաժամկետ վտանգներ պարունակել: Երբ արձանագրում ենք, որ մեր շուրջը նմանօրինակ մեծ վտանգներ կան, ու այդ ֆոնին փորձում ենք հասարակությանը դեպի ինչ-որ գունագեղ տոնակատարությունների հարթություն տանել, ապա այդպիսով հասարակության իմունիտետը նման հարցերի շուրջ ոչ թե ուժեղացնում, այլ թուլացնում ենք»,- ասաց նա՝ շեշտելով, որ հասարակությանը պետք է պատրաստել, պատշաճ իրազեկել, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն մեր շուրջը կատարվող գործընթացներից:

«Որքան էլ քաղաքական ղեկավարությունը հայտարարի Թուրքիայից եկող ինչ-որ դրական ազդակների մասին, միևնույնն է, հստակ հասկանում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեզ հետ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու նպատակ ամենևին չունեն: Ավելին, իրենց նպատակը տարածաշրջանն առանց հայերի տեսնելն է: Այս ֆոնին առկա ընդհանուր կոմպլեքս վտանգները հաշվի չառնելն ու հասարակությանն ինչ-որ «գունագեղ տոնակատարությունների» դաշտ տանելը բավականին վտանգավոր է, քանի որ մեր շուրջն այս պահին բավականին բարդ ու լարված իրավիճակ է ստեղծվել: Չի բացառվում, որ այդ իրավիճակը հետագայում կարող է լարվածության տարբեր դրսևորումների տեսք ստանալ»,- եզրափակեց Վ. Մանգասարյանը:

 

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am