Ողբերգական քննություն իշխանության համար. Հրազդանի քաղաքապետը հրաժարական կտա՞

Հունիսի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններոմ Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքում՝ Շահումյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ավտոմեքենայի համարանիշերը մեքենայի վրայից հանել է և դեպքի վայրից դիմել փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ 58-ամյա Վալերի Թորոսյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան հաշվառված է Հրազդանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, իսկ ավտոմեքենան վարել է նրա որդին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ շենքի 11 բնակարանի բնակիչ՝ 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քաղաքապետի «փափկասուն բալիկը» ավտոմեքենան վարելու իրավունք չունի, քանի որ վարորդական իրավունքի վկայական չունի, ու հիմա նրա հայրը՝ Հրազդանի քաղաքապետ «մեծն» Ա. Դանիելյանը, փորձում է մեկ ուրիշին ներկայացնել որպես վարորդ, որպեսզի իր բալիկը պատասխանատվության չենթարկվի։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։  Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Hayeli.ամ-ի տեղեկություններով՝  նշված մեքենան իրականում եղել է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի  ծառայողական մեքենան, և միայն այն փաստը, որ նրա ղեկին նստած է եղել քաղաքապետի անչափահաս որդին, արդեն իսկ օրենքի խախտում է:  Հրազդանում նաև պատմում են, որ քաղաքապետի որդին առաջին անգամը չէ, որ նստում է հոր ծառայողական մեքենայի ղեկին: Նրան նախկինում ևս տեսնողներ են եղել այս մեքենան վարելիս: Այժմ Արամ Դանիելյանն ամեն ինչ անում է՝ որդուն փրկելու համար: Քաղաքում տարածված խոսակցությունների համաձայն՝ վրաերթի մեղքը պատրատստվում է իր վրա վերցնել Արամ Դանիելյանի վարորդը: Մեզ նաև հայտնի է դարձել, որ վրաերթի հետևանքով մահացած Վալերի Թորոսյանը «Գազպրոմ Արմենիա» ընկերության Հրազդանի ԳԳՄ-ի աշխատակից է: Ավելի ուշ հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն, որտեղ մասնավորապես նշված է. «ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 8-ին՝ ժամը 12.25-ի սահմաններում, Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում, Քաղսի գյուղից դեպի Հրազդան ընթանալիս, նախկին կաթի գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտն, նույն քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Վալերի Թորոսյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան ԲԿ» ՓԲԸ, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է: Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ դեպքի վայրում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել Հրազդան քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված մի տղամարդ և հայտարարել, թե վրաերթ կատարելու պահին նշված ավտոմեքենայի ղեկին գտնվել է ինքը, սակայն քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ղեկին գտնվել է 16-17 տարեկան պատանի։ Ներկայումս կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ նախաքննությամբ ստացված տվյալներն ստուգելու, ճանաչման ներկայացնելու ուղղությամբ։ Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, վրաերթը կատարել եւ դեպքի վայրից փախուստի է դիմել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ շենքի 11 բնակարանի բնակիչ՝ 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին»։ Հետաքրքիր է՝ որդու ողբերգական արկածը արդյոք առիթ կդառնա՞, որպեսզի Հրազդանի քաղաքապետը հրաժարական տա զբաղեցրած պաշտոնից: Եվրոպական մի քանի երկրներում, երբ հանրությանը հաջողվել է բացահայտել, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան ծառայողական մեքնենան  սեփական կարիքների համար է օգտագործում, ապա վերածվել է քաղաքական լուրջ սկանդալի և ավարտվել պաշտոնանկությամբ: Այս դեպքում մենք գործ ունենք ողբերգության հետ: Ճիշտ ժամանակն է հետևել և տեսնել, թե ինչպես են իրենց դրսևորելու արդարադատության և օրենքի հավասարության մասին խոսող հայրենի իրավապահները, դատավորներն ու իշխանությունները: Մի քանի տարի առաջ տեղի ունեցած ողբերգական վթարի համար դերասան Վարդան Պետրոսյանը շատ թանկ գին վճարեց՝ նա ստիպված եղավ անգամ տևական ժամանակ բանտ նստել: Կատարված դեպքը լուրջ մարտահրավեր է նաև իշխանության համար, ով այս օրերին քննարկում է կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմին ստեղծելու և արդար համակարգ ներդնելու մասին: Սա առաջին ողբերգական հետևանքով լուրջ քննությունն է՝ հասկանալու համար, թե իշխանությունն իսկապես պատրաստ է ուղղվել, պատրաստ է օրենքը կիրառել բոլոր՝ այդ թվում նաև յուրայինների համար, թե այդ ամենը հերթակամն ձևականությունն է: Հայկ Դավթյան  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am