Քանի դեռ լավագոււյն ներդրումը բարեգործությունն է

    Հայաստանը մտել է հետընտրական շատ պատասխանատու փուլ, որտեղ ապասման ռեսուրսն արդեն սպառվում է, իսկ արդյունքները չափելիություն են պահանջում տնտեսության մեջ: Ներդրումների ապահովումը, բնականաբար, չափման առաջին միավորն է: Առանց ներդրման՝ ցանկացած խոստում, դրայվոտ նախաձեռնություն,  կինոյի տղայի վարքագիծ ու նիստուկաց, դատարակ խոսքեր են: Փաստը մնում է  փաստ, որ իրական խոշոր ներդրումներ առայժմ չկան: Արտերկրի հնարավոր ներդրումները, որոնք կապված են արտերկրի հաջողակ հայերի անվան հետ, այս  պահին արտահայտվում են առավելապես բարեգործության տեսքով: Եթե Հայաստանը դրսից ստանար այնքան ներդրում, որքան բարեգործական նվիրատվություն, ապա վստահաբար տնտեսության վիճակը շատ ավելի լավ կլիներ: Որքան էլ որ Հայաստանի վարչապետն ու նախագահը ներդրումների երաշխիքներ են տալիս, խոսվում է ներդրողների ակումբի ստեղծման մասին, բայց փաստ է, որ լուրջ գործարարների համար մեծ մասամբ Հայաստանը դիտվում է բարեգործության և ոչ թե բիզնեսի երկիր: Բարեգործության պարագայում ամեն ինչ կարծես թե հասկանալի ու պարզ է. դա հոգու պարտք է, որ քիչ թե շատ հաջողության հասած մարդը գերադասում է տալ իր հայրենիքին: Իհարկե, բարեգործությունը շատ կարևոր առաքելություն է, և մենք շնորհակալ ենք Հայաստանի բոլոր բարեգործներին: Բայց Հայաստանին օգնելու համար բարեգործություն պետք չէ, պետք են բիզնես պրոյեկտներ: Նույն Ռուբեն Վարդանյանը ինչու Հայաստանում բարեգործական նպատակով ԻԴԵԱ հիմնադրամ է ստեղեծել և միջազգային դպրոց է հիմնում /սա շատ խոշոր ներդրում է/, մինչդեռ բիզնես նախագիծ անելու լուրջ քայլ այդպես էլ չի նախաձեռնում: Կարեն Կարապետյանի ստեղծած ներդրողների ակումբի  անդամները, որոնք հայտնի և կայացած գործարարներ են, ինչո՞ւ Հայաստանում ներդրում չեն կատարում: Պատճառը պարզ է, որովհետև նախ չկա վստահություն, և երկրորդ՝ իրականում չկան բիզնես միջավայր և տեսլական:  Տեսլականի և բիզնես միջավայրի բարելավման մասին շատ է խոսվում, բայց խոշոր հաշվով դրանք միֆ են, գեղեցիկ բլեֆ, որոնց տակ որևէ կոնկրետություն չկա: ՀՀ կառավարությունը կարող է մատնանշել մի ոլորտ, առաջարկել կոնկրետ որևէ ծրագիր, որտեղ 1 մլն դոլար ներդնելու պարագայում կարելի է, օրինակ, 2 տարվա ընթացքում այդ գումարը ետ ստանալ, և աշխատել 1-2- տոկոս շահութաբերությամբ: Պարզ է չէ՞, որ 1 մլն դոլար ներդնողը պիտի վստահ լինի, որ այդ փողը ետ կբերի և գոնե ամսական 10-20 հազար դոլար էլ շահույթ կստանա: Նման ծրագրային առաջարկ իրականում Հայաստանում չկա, իսկ լինելու դեպքում էլ կարելի է չկասկածել, որ օլիգարխները շատ արագ այդ նախագիծն իրենցով են անելու: Թող ոչ ոք չկասկածի, որ եթե նման մրցունակ ծրագիր լինի, ներդրողները իրար գլուխ են ջարդելու: Կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարվեց, որ Հայաստանի կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր:  Որպես հեռանկարային ոլորտ կառավարությունը առաջարկում է մեծածավալ մասնավոր ներդրումներ ուղղել դեպի էներգետիկան, այդ թվում այլընտրանքային էներգիայի արտադրությունն ու էներգետիկ ենթակառուցվածքները, զբոսաշրջային ենթակառուցվածքները, հանքարդյունաբերությունը, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները (ՏՀՏ), մշակող արդյունաբերությունը: Ներդրողների ակումբի ստեղծմամբ՝ փաստացի կառավարությունը պաշտոնապես ընդունում է, որ կա վստահության պակաս, և ներդնողների ակումբը փորձելու է  միջնորդ լինել այլ երկրների բիզնես համայնքի և Հայաստանի միջև: Բայց քանի որ ներդնողների ակումբի անդամները բավականին ճանաչված, հաջողակ բիզնեսմեններ են, ունեն լայն շրջանակներ, բազմաթիվ գործընկերներ տարբեր երկրներում, և ամենկարևորը ունեն փող, ապա պարզից էլ պարզ է, որ մինչև իրենք անձամբ չվստահեն և ներդրում չկատարեն Հայաստանում, արտերկրի որևէ այլ գործարար նրանց պարզապես չի հավատա և այստեղ գործ չի դնի: Լավագույն դեպքում Հայաստանում ներդրում կատարելու ավանդական ձևը ՝բարեգործությունը փորք-ինչ զարգացում կապրի:   Հայկ  Դավթյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am