ՀՀ-ի կողմից «Օսկարի» կներկայացվի Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը
Հայկական ազգային կինոակադեմիայի անդամների փակ քվեարկության արդյունքում այսօր որոշվեց՝ Հայաստանի կողմից «Օսկարի» կներկայացվի Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը: Հայկական ազգային կինոակադեմիան ստացել էր երեք ֆիլմի հայտ՝ Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իհարկե լավ կլիներ, որ ֆիլմերը մի քանի կինոփառատոների մասնակցեին, ունենային մրցանակ և նոր միայն ներկայացվեցին որպես «Օսկարի» կինոմրցանակաբաշխության հավակնորդ ֆիլմ, ինչպես հարևան Վրաստանի դեպքում է, բայց ըստ նրա, «ունենք այն, ինչ ունենք»:
