Յանդեքս. Տաքսին սկսեց աշխատել Հայաստանում

Յանդեքս.Տաքսի ծառայությունը սկսեց աշխատել Երեւանում։ Այն թույլ է տալիս արագ ազատ մեքենա գտնել՝ առանց դիսպետչերին զանգահարելու։ Ծառայությունը հասանելի է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։ Պատվեր կարելի է կատարել բջջային հավելվածի կամ taxi.yandex.com կայքի միջոցով։ Ծառայությանը միացված է ավելի քան 250 մեքենա Երեւանի 11 տաքսի ծառայություններից։ Շտապ պատվերները ծառայությունը փոխանցում է այն վարորդներին, ովքեր առավել մոտ են հաճախորդին, ինչի շնորհիվ մեքենան արագ է մոտենում պատվիրատուին։ Երեւանում տաքսիի տրամադրման ժամանակը կկազմի 5-10 րոպե։ Մեքենայի ժամանմանը կարելի է հետեւել անմիջապես քաղաքի քարտեզի վրա, իսկ վարորդի հեռախոսի համարն ու մեքենայի պետհամարանիշը ծառայությունն ուղարկում է SMS հաղորդագրության միջոցով։ Ծառայության համար դեռեւս կարելի է վճարել միայն կանխիկ դրամով։ Ուղեւորության առաջին երկու կիլոմետրը կարժենա 100 դրամ, այնուհետ՝ 100 դրամ յուրաքանչյուր կիլոմետրի համար։ Առաջիկայում հաճախորդները կկարողանան վճարել նաեւ բանկային քարտով։ «Մենք ցանկանում ենք ստեղծել ամենաարագ եւ մատչելի տաքսին Երեւանում»,- ասել է Յանդեքս.Տաքսիի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, - «Մեր տեխնոլոգիաները դա թույլ են տալիս։ Պատվերների օպտիմալ բաշխումն օգնում է նվազեցնել մեքենայի մատուցման ժամանակը եւ վարորդների պարապուրդը։ Իսկ դա, իր հերթին, իջեցնում է երթեւեկության ինքնարժեքը։ Մենք նաեւ ուշադիր ենք ծառայությունների որակի հանդեպ, հետեւաբար շատ բարձր պահանջներ ենք ներկայացնում վարորդների աշխատանքին ու մեքենաների վիճակին»։ Ծառայությունում առկա է մեքենաների վիճակի վերահսկման սեփական համակարգ։ Օրինակ՝ վարորդները պարբերաբար ուղարկում են մեքենաների լուսանկարները տարբեր դիրքերից, որպեսզի ցույց տան, որ այն սարքին վիճակում է եւ պատրաստ է գիծ դուրս գալ։ Վարորդների աշխատանքը գնահատում են հենց հաճախորդները։ Նրանց գնահատականների հիման վրա ձեւավորվում է վարորդների վարկանիշը, որն ազդում է պատվերների բաշխման վրա։ Պատվերներն առաջին հերթին ստանում են այն վարորդները, որոնցից գոհ են հաճախորդները։ Վարորդների աշխատանքի համակարգման համար կիրառվում է Յանդեքս Տաքսոմետր ծրագրային ապահովումը։ Դրա օգնությամբ վարորդները կարող են պատվերներ ընդունել, որոշել ուղեւորության արժեքը եւ հետեւել համակարգում սեփական վարկանիշին։ Ինչպես եւ ծառայությունը, ծրագրային ապահովումը հասանելի է հայերեն լեզվով։ Տաքսոմետրի մեջ ներմուծված է Նավիգատոր՝ Երեւանի մանրամասն քարտեզով եւ տեղեկություններով խցանումների մասին իրական ժամանակում։ Հայաստանում ծառայության մեկնարկի կապակցությամբ Յանդեքսը հատուկ թարմացրել է Երեւանի քարտեզը, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ գտնել ցանկացած հասցե եւ որոշել օպտիմալ երթուղին: Յանդեքս․Տաքսի ծառայությունը մեկնարկել է 2011թ-ին։ Բացի Երեւանից այն աշխատում է ռուսաստանյան 20 քաղաքներում եւ Մինսկում։ Նախատեսվում է ծառայությունը գործարկել Վրաստանում, Ղազախստանում եւ այլ երկրներում։ Ընդհանուր առմամբ, Յանդեքս.Տաքսիին միացված է ավելի քան 70 հազար ավտոմեքենա շուրջ 500 տաքսոպարկերից եւ դիսպետչերականներից։ Էլինա Ստավիսկայա Յանդեքս. Տաքսիի PR-նախագծերի ղեկավար [email protected] հեռ.: +7 (495) 739-70-00, ներքին՝ 4502

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am