Արագածոտնի մարզպետը, երևի, սպասում է Նիկոլ Փաշինյանի այցին

SHAMSHYAN.com-ը այս տարվա ապրիլի 23-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի հակասանիտարական ու համաճարակային վտանգ ներայացնող իրավիճակ էր ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշատարակի կամրջից ոչ հեռու գտնվեղ դաշտավայրում։ Հրապարակումից ժամեր անց Արագածոտնի մարզպետարանի պաշտոնյաներից մեկը զանգահարել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին և սրտնեղած հետաքրքրվում էր, թե որտեղից է ֆոտոլրագրողը իմացել, որ այնտեղ աղբ է թափված...լրիվ կաբինետային չինովիկի մտածելակերպ։ Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր, Նորատուս գյուղի վարչական տարածքում ականատես էր եղել նման տեսարանի. տարածքում թափված էր մեծ քանակի աղբ, ու պատկան մարմինները ոչինչ չէին ձեռնարկում տարածքը մաքրելու ուղղությամբ։ Հետո պարզվեց, որ այդ տարածքը պատկանում է հանցագործ աշխարհում հայտնի Ալիկ և Արա Բանդուրյաններին ու տեղական իշխանիկերը դուխ չին անում՝ մտնեին այդ տարածք և տարածքի տերերին ստիպեին, որպեսզի վերացնեն այդ խոզանոցը, ու միայն Նիկոլ Փաշինյանի միջամտության արդյունքում հնարավոր եղավ Նորատուսում աղբը վերացնել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի նշված հավածում կուտակված աղբն այսօր էլ թափված է ու երբ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը փորձել է իր միջոցներով հեռացնել աղբը, Արագածոտնի մարզպետարանից արգելել են՝ ասելով, թե դա Աշտարակի տարածքը չի, մինչդեռ վերջին տարիներին Աշտարակում աղբահանությունը դրված է բարձր մակարդակի վր. կանոնավոր տեղափոխում են աղբը։ Արագածոտնի մեծն մարզպետ Դավիթ Գևորգյանը, երևի թե, սպասում է, որ մարզ այցելի վարչապետ Ն. Փաշինյանը, որ վերջապես, տեղներից ժաժ գան ու զբաղվեն իրական գործով, այլ ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ տան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջերս համապետական շաբաթօրյակ հայտարարելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ էր մասնակցել շաբաթօրյակին և հորդորել, որպեսզի քաղաքացիները նույնպես ակտիվ մասնակցություն ունենան համապետական շաբաթօրյակին։ Շաբաթօրյակի շրջանակում հանրապետությունում մաքրվել էին մեծ թվով բնակավայրեր, շատ տեղերից հեռացվել էր կուտակված աղբը։ Ապրիլի 23-ին ֆոտոլրագրողը լուսանկարներ և տեսանյութ էր արել, թե ինչպիսի հակասանիտարական իրավիճակ էր տիրում մայրաքաղաքից քիչ հեռու, Արագածոտնի մարզում, մասնավորապես, Աշտարակի կամրջից 3.5 կմ դեպի Գյումրի տանող հատվածի աջակողմյան մասում։ Չգիտես՝ ում կարճ խելքով էր անցել՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի այդ հատվածում մի ամբողջ կանաչ դաշտավայր վերածել մինի աղբանոցի։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

դիտվել է 644 անգամ
Լրահոս
Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am