Պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է ,բայց ովքեր են կոնկրետ կրակողները, հրաման տվողները.Գրիշա Վիրաբյան
Հարցազրույց Գրիշա Վիրաբյանի հետ:/Մաս 1-ին/ -Վերջին անգամ հանդիպել ենք ԱԺ ընտրություններից առաջ, ԲՀԿ-ի կողմից ռեյտինգայինով առաջադրված էիք Արարատի մարզից,մասնակցեցիք ընտրություններին,այդ մասին խոսել ենք:Այսօր կխոսենք Մարտի 1-ի մասին,դեպքերն ու ընթացքը շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում:Դուք այդ դեպքերի մասնակիցն եք եղել՝ընդդիմության աջակիցներից,ին՞չ կարծիք ունեք այս ողջ պրոցեսի մասին: Նախ այն մասին,որ այսօրվա իշխանությունները հայտարարեցին,որ Մարտի 1-ը բացահայտված է,դուք համաձա՞յն եք դրա հետ: -Ինձ մոտ բազմաթիվ հարցեր են առաջացել:Նախ ես գտնում եմ,որ վարչապետի հայտարարությունը քաղաքական այլ տրամաբանություն ուներ,որը չպետք է արվեր այս բարդ իրավիճակում,եթե բացահայտված է,ովքեր են կրակողները:Հասկացանք մեղադրվրում է Ռոբերտ Քոչարյանը որպես երկրի ղեկավար,ամեն ինչի պատասխանատուն՝հատկապես այդ իրադարձության համար,բայց ովքե՞ր են կրակողները,կոնկրետ հրամաններ տվողները,ինչպե՞ս եղավ,որ զորքը մտավ քաղաք,այդ ամենը իմ աչքի առաջ է եղել:Զինվորականներից ոչ մեկը դեռ չի խոստովանել,որ իրենք անմիջական մասնակցություն են ունեցել և հրամաններ են արձակել: -150 տուժած զինվորականներ էլ ւնենք: -Վերջերս հրապարակվեցին նաև,որ փամփուշտներ են փոխվել ինչ-որ քրեական գործի շրջանակներում:Հարց է առաջանում,թե ինչու 10 տարվա ընթացքում այդ գործերը չեն բացահայտվում,այդ ամեն ինչի պատասխանը որպես անմիջական մասնակից ես շատ կուզենայի լսել:Մենք հոկտեմբերի 27-ը չբացահայտեցինք,տեղի ունեցավ Մարտի 1,Մարտի 1-ը չբացահայտելով,չգիտեմ ինչ կունենանք: -Այսինքն շտապե՞ց,որ հայտարարեց Մարտի 1-ի գործով ամեն ինչ բացահայտված է: -Երևի քաղաքական դրդապատճառներով ընտրություններից առաջ շտապեց և հայտարարեց:Իհարկե կա քարերը նետելու և հավաքելու ժամանակը,հիմա քարերը հավաքելու ժամանակն է,քանի որ բազմաթիվ խոստումներից հետո,ոչ միայն Մարտի 1-ի հետ կապված,այլ նաև տնտեսական հարցերի,կադրային քաղաքականության,բազմաթիվ խոստումներ է տվել և մենք այսօր էլ, երեկ էլ տեսանք ,որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր խոստումներին չի անդրադառնում,կոնկրետ չկան այդ խոստումները ծրագրի մեջ:Նախընտրական շրջանում ասացի,որ ես կողմ եմ,ընտրվելու դեպքում օրենքի նախագիծ էի նախապատրաստում հանրապետության երեք նախագահների կատարած աշխատանքի քաղաքական գնահատականը տալու:Հիմա էլ ես համոզված եմ,որ առանց այդ քաղաքական գնահատականը տալու, մենք չենք կարող ջրբաժան անցկացնել երեք նախագահների միջև,որովհետև մեկը մյուսին լրացրել է: -Այսինքն տեսական ցուցանիշնե՞րով: -Եվ տնտեսական,և քաղաքական,բոլոր ասպեկտներով:Համապատասխան մասնագետների միջոցով է դա հնարավոր անել:Փառք Աստծո,իշխանությունն այսօր ունի այդ հնարավորությունը և մեծամասնության միջոցով խորհրդարանում կարելի է քննարկում կազմակերպել … -Բայց դուք հանրության մեջ կանխակալ տրամադրվածություն չեք տեսնո՞ւմ: -Կանխակալ տրամադրվածություն կա,դա հստակ երևում է,բայց երբ քաղաքական քննարկումներ լինեն,արդեն բոլորը տեսանելի կլինի ժողովրդին:Այսօր հանրապետությունում մեծ մասը հակված է քննադատել առաջին նախագահին,մի մասը երկրորդ նախագահին,մի մասը երրորդին,բոլորն էլ հավասարապես պատասխանատու են՝թե կատարած,թե չկատարած աշխատանքների համար:Վաղ ,թե ուշ դա լինելու է :Այսօր մենք տեսնում ենք՝Նիկոլը շարունակում է նույն ճանապարհը,ուզուրպացված իշխանություն ունենք այսօր, կառավարման համակարգը ներքևից մինչև վերև կամայական որոշումներով են ղեկավարում երկիրը,ավելի վատ փաստերի առաջ ենք կանգնելու:Կադրային քաղաքականությունը զրո է ,պետական կառավարման մակարդակը իջել է զրոյի,կատարողականը կտեսնենք իհարկե մեկ երկու երեք ամիս հետո:Ինչ էլ խոսենք ծրագրի մասին,մի բան է հստակ երևում,որ արդեն կառավարության ծրագրի չկատարողն էլ է հայտնի՝ժողովուրդը,արդեն ասում են,որ եթե ձեր գլխում,ձեր ուղեղում կա աղքատությունը, եթե չկա այդ գիտակցությունը,դուք միշտ այդպես եք ապրելու:Ծրագրում չկան այն կետերը,որոնք ռեֆորմի նման մարդկանց ուղղորդեն և կառավարությունն էլ կարողանա այդ ռեֆորմների միջոցով մարդկանց աշխատեցնել:Մենք բազմաթիվ օրինակներ գիտենք՝հենց 1917 թվականի սոցիալիստական հեղափոխությունից հետո,երբ տեղի ունեցավ ՆԷՊ-ը,ԳոԷլՌո-ի պլանը կատարվեց, կուլտուրական հեղափոխություն:Մեր կառավարության ծրագիրը հավաքական մի ծրագիր է,որի մեջ չկա պատասխանատու ,ովքեր պետք է պատասխան տան չկատարելու համար:Ամենակարևոր բանը գյուղատնտեսության մասով,մենք այսօր ագրարային երկրի ենք վերածվել,Արարատյան դաշտավայրը ամենաբերրի հողերն ունի և չկա այդ պատասխանատուն,թե այդ հողերը հիմա չեն մշակվում:Կարող ենք մի ծրագիր մշակել,թեկուզ մաքսիմում ,նշել թվեր,թող մինիմումը կատարեն,բայց կկատարեին,պատասխանատուն լիներ տվյալ մարզպետը և գյուղնախարարը:Այսօր օպտիմալացման պատրվակով գյուղնախարաության հետ ինչ-որ բաներ է կատարվում,մարզպետը իր համար զբաղվում է… -Փակեցին,միավորեցին… -Միացնելն էլ իր խնդիրն ունի,եթե միացնում ենք ,նախ պետք է իմանանք ինչով և ում միջոցով են իրականացնելու ծրագրերը:Պատրաստի կադրեր կառավարությունում և Ազգային ժողովում չկան,հատկապես իշխանության թևում: -Իսկ ինչ եք ասում ,որ զրոյացվելու են արդյունքները,ինչով եք չափում: -Տեսնելով ներկան համամետելու եմ,քանի որ կառավարության ծրագրում չկան այն թվերը,որ մենք համեմատենք,թե ինչ էին խոստացել և ինչ արեցին: -Վարչապետը եկավ,հենց այդ մարզում հավաքվեցին ,համայնքապետերը եկել էին ,մի շարք հարցեր՝սկսած լոլիկից,ցեցից,բարձրացրեցին:Այս փուլում ի՞նչ հարցի հետ կապված թերություն կա: -Հանդիպումը կայացավ աշնանը,որպեսզի հաջորդ տարին վարչապետը կատարի իր խոստումները,պետք է կոնկրետ աշխատանք տարվեր:Գյուղատնտեսության բնագավառում արդեն պետք է հստակ ծրագիր ունենային,որպեսզի մթերող կազմակերպությունները գերշահույթի հետևից չընկնեն,որ գյուղմթերքի արժեքը բարձրանա,գյուղացին մշակում է,կոպեկներով հանձնում է մշակող ընկերություններին և ինքը սոված նստում է:Դա առաջին:Երկրորդը մարզում առաջնահերթ խնդիր պետք է լիներ գյուղապետերի հետ կատարվող աշխատանքը:Պատկերացրեք Արարատյան դաշտավայրում,երբ գյուղերը կպած են իրար,ցանկացած գյուղապետ պետական միջոցներով գնել է ծառայողական մեքենաներ և շաբաթը մեկ անգամ մարզպետարան գալու համար այդ մեքնենա օդտագործում է:Այդ մեքենայով նրանք դաշտեր չեն մտի,որպեսզի տեսնեն դաշտում ինչ է կատարվում,գյուղացուն ինչպես օգնեն: -Ի՞նչ անեն,վերցնե՞ն այդ մեքենան: -Իհարկեն վերցնեն:Իրենք իրենց սեփական մեքենայով շաբաթը մեկ անգամ չեն կարող գնա՞լ մարզպետարան:Ասում ենք օպտիմալացում,հեղափոխություն,շատ բան պետք է փոխվեր:Հարցը միայն մեքենան չէ,կա մեքենա,վարորդ ,վառելիքի խնդիր,այդ ամեն ինչը համայնքի գումարներից են չէ ծախսում,կարող են գոնե մեկ տնտեսություն վերականգնելու համար:Այսօր գյուղում կան մարդիկ,ովքեր գրովի հաց են վերցնում,վարչապետն էլ իր կողմից կառավարության նիստին ասում է այդ ՀԴՄ-ը կարողանանք հավաքել,հարկերը կբարձրանան:Բայց չի վճարում,որ խանութի աշխատողը կարողաննա ՀԴՄ տալ:Այդ ամեն ինչը փոխկապակցված է:Մանավանդ որ մարզում չկան այն հին մասնագետները,որոնք տիրապետում են ամեն ինչին,եկել են նոր կադրեր:Երեկ մեկ առիթով գնացի մարզպետարան,Բարգավաճ Հայաստան կուսակցության փոխանցիկ գավաթի միցաշար ենք անցկացնում, ամբողջ մարզի կտրվածքով, գնացի,որ տեղյակ պահեմ,որ նրանք էլ աջակցեն:Ում որ ես ուզում էի հանդիպել տեղում չէր, գրեթե 4 ժամ մարզպետարանում եմ եղել,գեթ մեկ քաղաքացի չեմ տեսել,որ գա որևէ խնդրով,այսինքն այդ կապը չկա: -Դե երևի գյուղացին գնում է գյուղապետի մոտ,գյուղապետն էլ մարզպետարան է տանում խնդիրը: -Ես այդպես չեմ կարծում,քանի որ աշխատանքներն այնքան ձախողված են,որ Արտաշատ քաղաքում արդեն մեկ տարի է ավագանին չի հավաքվում,ես ինքնս հարց ունեմ ,1 տարի եմ չեմ կարողանում լուծել:Քաղաքապետից դժգոհ են,հրաժարականն են ուզում,դրա համար էլ չեն հավաքվում: Պատկերացրեք իմ նման մարդիկ ինչքան կան,որոնք խնդիրներ ունեն,կարող է որևէ լրագրող գա մուտքի մոտ կանգնի տեսնի քանի մարդ է մտնում,մարզպետը դպրոցի տնօրեններին չի ճանաչում: -Ձեր համայնքի տղա էր,համայնքապետ էր,այսինքն պետք է որ ամեն ինչին լավ տիրապետեր: -25000 ձայն հավաքեց: -Այո ,ճիշտ եք ասում 25000 ձայն հավաքեց:Դա ինչ է նշանակում: -Դա հաստատում է այն փաստը,որ ուզուրպացված իշխանություն ունենք վերևից ներքև ,ոչ ոք չի աշխատում: -Այդ մարդը երեքից չորս ամիս եղել էր մարզպետ,բա չտես՞ան,որ գործ անող չի ,այդ 25000-ը ինչի՞ տվեցին ձայն: -Հիմա ես օրինակներ բերեմ,իմ գյուղում ինքը մեծ թվով ձայներ համաքեց,ես կոնկրետ անուններով եմ ասում,որպեսզի մարդիկ չմտածեն,որ ես ինձանից եմ հնարում արդարանալու համար , ուզում եմ այդ օրինակով ապացուցել,թե ինչպիսի ընտրություններ տեղի ունեցան:Մանասեր Ներսիսյան անունով տարիքով մեծ մարդ մոտեցավ ,ասաց գիտես տղայիս՝Կարենի հետ ,ուզում էի մոտենալ քեզ,Արտաշատ քաղաքում լուրջ խնդիրներ կա,որ օգնես իշխանության հետ կապված հարց է,բնակարանի հարց է: Ասացի ՝բա ինչո՞ւ չմոտեցաք,ասաց ընտրություններ էր,մտածեցինք գլուխդ խառը կլինի,թողեցինք ընտրությունները անցնի հետո,հետաքրքրություն առաջացավ,ասեցի ո՞ւմ եք ձայն տվել ,ասաց դե Սոֆոյի թոռը՝ Նշանը, եկավ,խնդրեց/իր դասարանցին էր/, Նիկոլին ձայն տանք,համ էլ լավ կլինի, ասում է դե ես էլ գնացի իրեն ձայն տվեցի:Ասացի դե ընտրված դեպուտատ ունես, գնա նրան դիմի,ասում է դե նա ոչ մի բան չի կարող անել:Ընտրություններից հետ մի քանի հոգի ինձ են մոտեցել տարբեր խնդիրներով և միշտ էլ մոտենում են՝հաշվի առնելով ,որ ես մինչև վերջ պայքարում են ,հարցեր եմ լուծում:Դա էլ պատճառը ,որ ես իմ գրասենյակը պահեցի որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ և պարոն Ծառուկյանը, իմանալով հրահանգեց ,որ բարգավաճի կողմից ընտրված պատգամավորները արձագանքեն այն հարցերին,որոնք ես կբարձրացնեմ:Ավելին ասեմ.ես որպես քաղաքացի գնացել եմ մարզպետարան,ափսոս չնկարեցի,մարզպետի մեքենան ցեխոտ –կեղտոտ մարզապետարանի մուտքի մոտ: -Դե աշխատում է ,երևի ամբողջ օրը դաշտերում է…. -Ուղղակի առաջին տպավորությունը հենց դա է,եթե մարդը իր մեքենան չի կարողանում նորմալ պահել,այդ մարզը,մարզպետարանը ո՞նց կպահի,աշխատելու մասին ո՞նց կմտածի:Վերցրեք կարդացեք մամուլը,բոլորը դատի են տվել՝դպրոցի ,մանկապարտեզի տնրօեններ: -Ասուլիս հրավիրեցին,որ գյուղերում դպրոցի ընօրենի ընտրություններում միջամտություն կա,ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ ,պարզ էր՝ մարզպետը ում որոշում էր,պայմանավորվում էին ԿԳՆ-ի հետ,հանձնաժողովի անդամներին ուղղորդում էին,այսինքն այդ վատ վիճակը այսօր էլ շարունակվում է: -Ոչ միայն դպրոցներում,ես այդ շրջանում եմ մեծացել,շատերի հետ եմ մտերիմ,շատ գյուղապետերի հետ մտերմություն եմ անում,իրենք խոստովանում էին ,որ ներքին կարգով հրաման կա… - Հիմա՞ էլ:Այն ժամանակ հայտնի էր,որ հրահանգ կա: -Այո հիմա էլ:Իրենք ներողություն էին խնդրում,որ իրենք իմ դեմ աշխատելու են,ոչ թե ինձ չեն օգնելու ,այլ իմ դեմ են աշխատելու:Ասում էին ,մենք գիտենք դու պայքարել ես,նույնիսկ մեր համար ես պայքարել,բայց ստիպված ենք,մի նեղացի: -Հետո դպրոցում խնդիրներ կունենայի՞ն: -Իհարկե -Հենց այս ամեն ինչը տեղի ունեցավ ,որ նման հարցեր չլինեն: -Ինչքան էլ ես կողմ էի այս իշխանությանը,մտածում էի իմ ուզած ժողովրդավարական երկիրն է, կամաց-կամաց ինքս ինձ բռնացնում եմ այն մտքի ,որ իմ ճակատին գրված է ընդդիմադիր լինել:Ամեն ինչը կրկնվում է: Շարունակությունն ՝այստեղ Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի
