«Պատգամավորը պետք է ներկայացնի ժողովրդին։ Երբ պատգամավորը չի ներկայացնում ժողովրդին, ինքը պետք է մտածի իր մանդատի մասին: Ասում են, որ իրենք ունեն կողմնակիցներ ու պատրաստվում են ցույցեր անել, խնդրեմ, թող անեն, Հայաստանում երաշխավորված է ցույցեր անելու իրավունքը, եւ ես էլի ասում եմ, որ լրջորեն կքննարկեմ այդ հանրահավաքում ելույթ ունենալու հնարավորությունը, ես ասում եմ սա ամենայն լրջությամբ»,- պատասխանելով լրագրողների այն հարցին, որ ՀՀԿ-ական պատգամավորները նշում են, թե սահմանադրական չէր, որ պաշարվել էր Ազգային ժողովը, պատգամավորների վրա ճնշում էր գործադրվել,նման պատասխան տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս Ազգային ժողովը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե այն լուծարել։ Կարող եմ խորհուրդ տալ հետեւյալը՝ բացեք եւ կարդաք մայիսին վերլուծաբանների վերլուծությունները, ովքեր ասում էին, որ անխուսափելիորեն հինգ ամսից իմ վարկանիշը գահավիժելու է, փաստորեն, օրեր առաջ տեղի է ունեցել հարցում ու պարզվել է, որ ժողովրդի վստահությունը պետության ղեկավարի նկատմամբ երրորդ Հանրապետության պատմության համար աննախադեպ է»,-դիտարկմանը՝ ՀՀԿ-ականներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ իր ռեյտինգը կընկնի,արձագանքեց վարչապետը:
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը