«Քաղաքականության մեջ երկխոսությունը երբեք չպետք է դադարի: Այդ հնարավորությունը միշտ կա և մենք պատրաստ ենք եղել բանակցել և′ հեղափոխության ընթացքում, և′ վարչապետի ընտրությունից հետո, նույնիսկ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո՝ ես սպառված չեմ համարում»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԼՔ դաշինքի ղեկավար Լենա Նազարյանը։
Ինչպես ասաց՝ անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերը պարզ խոսեն՝ արդյոք պատրաստվո՞ւմ են Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո թեկնածու առաջադրել, արդյոք կո՞ղմ են, որ դեկտեմբերին տեղին ունենան ԱԺ ընտրությունները:
Հարցին, թե դեռևս չեք ստացե՞լ հավաստիացում, որ խորհրդարանական ուժերը չեն առաջադրի վարչապետի թեկնածու հարցին, պատասխանեց .«Ոչ ու կարծում եմ՝ պետք է ուղիղ տեքստով ասել, ոչ թե տարբեր կերպ աջացություն հայտնել հեղափոխությանն ու վարչապետին»:
Այն հարցին, թե անկախ հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր ուժերին հակահեղափոխական է հռչակել, նրանք պատրաստվու՞մ են գնալ երկխոսությունների, նա ասաց, որ քաղաքականության մեջ երկխոսության հնարավորությունը երբեք չպետք է սպառված համարել, կարող է լինել նույնիսկ այնպիսի իրավիճակ, երբ պետք է անտեսել հոկտեմբերի 2-ի այդ չարամիտ նախագիծը և հասկանալ՝ ինչ կարող են անել, որպեսզի հնարավորինս անցնցում տեղի ունենա այս քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը։
Նազարյանը կոչ արեց իր գործընկերներին՝ սթափ գնահատել իրավիճակը, քանի որ թեկնածու առաջադրելու դեպքում նրանք «ճոճում են այն նավակը, որի մեջ իրենք են գտնվում»։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը