Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության աշխատանքին, և այն խնդրին, որ ԵԽԽՎ-ում ՀՀԿ-ական պատգամավորները բարձրացրել են Հայաստանում մարդու իրավունքների և խոսքի ազատության նկատմամբ ճնշումների մասին:
«Եթե ոմանց մեղադրում էին ԵԽԽՎ-ում խավիարային դիվանագիտություն իրականացնելու համար, կարծում եմ իրենք նույնպես պետք է նայեն իրենց և դադարեն ստեր տարածել ՀՀ-ում իրավիճակի մասին: Ես ասեմ,որ ՀՀԿ-ական պատգամավորներին, ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանն ամենևին պատիվ չի բերում, որ նրանք առաջին օրից սկսած փորձում են իրադարձություններն այլ լույսի ներքո ներկայացնել: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունն ըստ էության ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը: Եվ նրանց ասածներին լուրջ չպետք է վերաբերվել: Համենայնդեպս, երբ որ համազեկուցողները կժամանեն ՀՀ, կարծում ենք, որ իրենց շատ բան ասելու անհրաժեշտութուն չենք ունենա: Կասենք՝ դուրս եկեք փողոց, շփվեք մարդկանց հետ, շփվեք լրագրողների, ՀԿ-ների հետ: Մենք չենք պատրաստվում որևէ հակափաստարկ բերել, իրենք մոնիթորինգ պիտի անեն, թող գան ՀՀ-ում ամեն ինչ մոնիթորինգ անեն»,- ասաց նա:
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը