Որ առնվազն հետաքրքիր է` միանշանակ է

«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17–ին հրավիրում է հանրահավաք, առիթը պաշտոնավարման 100 օրն է: Կարծես թե առաջին անգամ Հայաստանում պաշտոնավարման 100 օրը երկրի ղեկավարը ցանկանում է ամփոփել հանրահավաքով: Թե ինչքանով է դա արդյունավետ, դժվար է ասել, բայց որ առնվազն հետաքրքիր է` միանշանակ է: Սակայն ակնհայտ է, որ հանրահավաքում չեն լինելու վիճակագրական ու պաշտոնական տվյալներ, հասկանալի է` հանրահավաքը դժվար է անցկացնել պաշտոնական չոր լեզվով: Սակայն, կարծես թե այս հանրահավաքի նպատակը բոլորովին էլ այդ լեզուն չէ: Հանրահավաքի մասին Փաշինյանի հայտարարությունից հետո հնչեցին կարծիքներ, որ այդ հանրահավաքը պատասխան է Սերգեյ Լավրովի հայտարարությանը. բացառել նման ենթատեքստի առկայությունը չենք կարող, առավել եւս՝ հանրահավաքի՝ փաշինյանական թևի «զորահանդեսային» սկզբունքով որակումների պարագայում, սակայն միայն դրանով պայմանավորել վարչապետի` հանրահավաք անցկացնելու գաղափարը, այն էլ` 17 օր անց, այնքան էլ առողջ ու ամբողջական մոտեցում չէ: Ըստ էության, այս հանրահավաքը նախ ցույց է տալու բոլոր ներքին ու արտաքին ուժերին, որ վարչապետը շարունակում է վայելել հասարակական լայն վստահություն, ապա եւ այս հանրահավաքից հենց իր` Նիկոլ Փաշինյանի համար պարզ կդառնա, թե տրամադրության ինչպիսի փոփոխություններ կան հասարակության մեջ վերջին 3 ամիսների ընթացքում: Ընդհանուր առմամբ, հանրահավաքի գաղափարը վատը չէ, եթե դիտարկենք լեգիտիմության հաստատման տեսանկյունից, սակայն ցանկալի կլինի, որ հանրահավաքից առաջ, կամ հետո, կամ էլ մոտ օրերին, վարչապետն ու կառավարությունը հանդես գան նաեւ զուտ պաշտոնական ու փաստարկված լայն հաշվետվությամբ: Ի վերջո, վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել իրավական, ֆինանսատնտեսական ու քաղաքական այնիպիսի իրողություններ, որոնք կառավարությունը եւ՛ համակարգված պետք է ներ կ ա յաց նի, եւ՛ դրանց նկատ մ ա մ բ հստակ դիրքորոշում, վերաբերմունք ու գնահատական հայտնի: Սա կառավարության հաշվետվողականության տեսանկյունից անկյունաքարային է լինելու նաեւ հետագայում: Դե, հանրահավաքներն էլ թող անցկացվեն, համենայնդեպս ինչ–որ վնաս այնտեղ չկա»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am