Վենսը բացահայտել է՝ ինչ հարցեր է քննարկել Ալիևի հետ
«Շատ ուրախ եմ, որ այցելեցի Ադրբեջան»։
Ադրբեջան կատարած այցից հետո օդանավակայանում լրագրողներին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։
Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է «մի շարք կարևոր» հարցեր։
ԱՄՆ փոխնախագահը իր այցը Ադրբեջան անվանել է հիանալի և շնորհակալություն հայտնել երկրի նախագահ Իլհամ Ալիևին։
