Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է մի գրառում, որով ճանաչվում էր Ցեղասպանության ճշմարտությունը․ Փելոսի

Ամերիկացի դեմոկրատ քաղաքական գործիչ, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին իր X-ի էջում անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու այդ այցի մասին սոցցանցում արված գրառումը հեռացնելու աղմկոտ իրադարձությանը։

Փելոսին գրել է, որ երբ 2022 թվականին, որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ, այցելեց Հայաստան, իրենց Կոնգրեսական պատվիրակությունը կանգնեց Ծիծեռնակաբերդում և հստակ ու կոշտ խոսեց Հայոց ցեղասպանության մասին, որովհետև, Փելոսիի համոզմամբ, ճշմարտությունը կարևոր է։

 

 

 

«Այդ ճշմարտությունը հաստատվեց, երբ Ներկայացուցիչների պալատը 2019 թվականին ճնշող մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, և երբ նախագահ Բայդենը 2021 թվականին ցուցաբերեց բարոյական առաջնորդություն՝ պաշտոնապես ճանաչելով այն — դիրքորոշում, որը ամոթալի կերպով հետ շրջվեց Թրամփի վարչակազմի կողմից։

Այնուամենայնիվ խորապես հիասթափեցնող է, թեև ոչ զարմանալի, տեսնել, որ փոխնախագահը ջնջել է մի գրառում, որով ճանաչվում էր այդ ճշմարտությունը։ Պատմությունը ջնջելը վիրավորում է զոհերի հիշատակը և թուլացնում է մեր հանձնառությունը մարդու իրավունքներին ամբողջ աշխարհում»,-գրել է Փելոսին։

Նշենք, որ ԱՄն փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր հայաստանյան այցի ընթացքում այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ։ Այնուհետև Վենսի սոցցանցային էջերում տարածվեց համապատասխան գրառում այցի մասին․ «Այսօր, փոխնախագահ Վենսն ու երկրորդ տիկին Ուշա Վենսն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր ծաղկեպսակ դնելու՝ ոգեկոչելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»։ Կարճ ժամանակ անց Վենսի աշխատակազմը գրառումը հեռացրեց և հայտնեց, թե գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից, որոնք փոխնախագահի գլխավորած պատիրակությունում չեն եղել:

Վենսի խոսնակն իր հերթին հայտարարել էր. «Այդ օգտահաշիվը կառավարվում է այն աշխատակիցների կողմից, որոնք հիմնականում տարածում են փոխնախագահի լուսանկարներն ու տեսանյութերը: Այս հարցի շուրջ փոխնախագահի տեսակետին կարող եք ծանոթանալ ինքնաթիռի մոտ նրա արած մեկնաբանությունում»,- գրել է լրատվամիջոցը: Իսկ ինքնաթիռ նստելուց առաջ Վենսն ասել էր․ «Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը: Ակնհայտ է, որ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցածը շատ սարսափելի բան է»։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

168.am

դիտվել է 357 անգամ
Լրահոս
Արդյունքը՝ թրքացում ու ստրկացում..․ Գեղամ Մանուկյան Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ Իրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավոր կա ՀՑԹԻ տնօրենը աշխատանքից ազատվեց միայն նրա համար, որ Վենսին պատմեց հայերի ջարդերի մասին․ Թաթոյան ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ մանրամասներ․ «Փաստինֆո» Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ Դուք համամի՞տ եք, որ Քրիստոսի խորանը օգտագործում են ներհայաստանյան բռնություն քարոզելու համար Իտալիան դուրս է բերում անձնակազմը Իրաքի ռազմաբազայից Իրաքի ափամերձ հատվածում հարձակման ենթարկված լցանավերից մեկի վրա 23 վրացի նավաստի է եղել Իրավապաշտպաններ են ժամանել Հայաստան․ իշխանությունը նախընտրել Է «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ Ամստերդամ Միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլի այսօրվա overdose լկտի հայտարարությունները թողած կրկին կառչել եք Հանրապետականից․ Աշոտյան Փաշինյանը բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին Վրաերթ՝ Արարատի մարզում․ բժիշկները պայքարում են 49-ամյա հետիոտնի կյանքի համար Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված ցանկացած ծրագրի․ Ֆիդան «Շուշիի հռչակագիրը» թակա՞րդ Թուրքիայի համար Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» հայտնվելն այս պատկերն ունի․ փաստաբան Նիկոլի ցուցումով աշխատանքից ազատվելու դիմում պետք է ներկայացնեն ՀՑԹԻ բոլոր աշխատակիցները․ Դեմոյան Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա ուղևորություններից Նոր ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ինտերում Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն․ Մոջթաբա Խամենեի Փեզեշքիանը հայտարարել է պատերազմի դադարեցման պայմանները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am