Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում

Ապրիլի 16-ին կայծակի հարվածի պատճառով «Wizz Аir»-ի Աբու Դաբի-Երևան չվերթի ՝ օդանավակայան վերադարձած ինքնաթիռի ուղևորներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել այդ օրվա իրադարձությունների մասին։

Զավեն Խաչատրյանը Դուբայ էր մեկնել իր պարային խմբի՝ ԱԶԴ-ի հետ: Խմբի 18 անդամները, որոնցից 12-ը անչափահաս էին, Հայաստան էին վերադառնում հենց այդ չվերթով: Նրա խոսքով, երբ արդեն օդանավակայանում էին, և սպասում էին իրենց թռիչքին, իմացան, որ եղանակային պայմանների պատճառով չվերթների մի մասը հետաձգվել է, սակայն իրենց թռիչքը կայանալու է:

«Ինքնաթիռը մեր թռիչքից մեկ ժամ առաջ էր վայրեջք կատարել, և մենք մտածեցինք, որ մարդիկ նոր են իջել, ուրեմն ամեն ինչ նորմալ է: 5-ին 15 պակաս գեյթը բացեցին, գնացինք դեպի ինքնաթիռ: Անհանգստություն կար թե՛ բորտուղեկցորդների, թե՛ աշխատակիցների շրջանում: Մարդիկ անհանգիստ գնում գալիս էին, ինչ-որ բան էին քննարկում, բայց 5 անց 15 ինքնաթիռը շարժվեց։ Բարձրացանք օդ, ու 10-15 րոպե անց հարված զգացինք ու մեծ տատանում եղավ: Մի քանի րոպե անցավ եղավ կայծակը, և ինքնաթիռը սկսեց կորցնել բարձրությունը: Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին»,-պատմեց նա:

Զավեն Խաչատրյանի խոսքով, կայծակի հարվածից հետո ինքնաթիռը սկսել է կորցնել բարձրությունը, ինչի պատճառով ուղևորները խուճապի են մատնվել՝ կարծելով, թե օդանավը կործանվում է: Որոշ ժամամակ անց, սակայն, անձնակազմի հրամանատարը հայտնել է, որ օդանավը կրկին վայրէջք է կատարելու Աբու Դաբիի օդանավակայանում:

Ուղևորը պատմում է, որ օդանավակայանում նրանց ոչ ոք չի դիմավորել, ոչինչ չի բացատրել: Նրանք ինքնուրույն են ստիպված եղել հասկանալ, թե ինչ է իրենց սպասվում, ինչպես են գալու Հայաստան, և որտեղ են սնվելու։ Սակայն ամեն ինչ հարթվել է, ժամեր անց ուղևորներն այլ չվերթով բարեհաջող վերադարձել են Հայաստան:

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում Կառավարությունը 210 մլն դոլարի պայմանագիր է կնքել. կկառուցվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ընդդիմությանն ուղղված մի շարք հարցերի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան Арман Варданян: «Мы не позволим, чтобы Запад воевал с Москвой до последнего армянина» Հենց հիմա թուրքը պլանավորում է մեր չլինելու ծրագիրը, ես հաշտ չեմ․ ակցիա՝ Կառավարության դիմաց Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»-ի ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին Դանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութ ԵՄ-ն Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ հանդես կգա Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց «Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար Սպանություն՝ Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան Իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին Վաղը Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական հերթական նիստը կանցկացվի Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, փաստացի Հայաստանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է. Վլադիմիր Մարտիրոսյան Ստեղծվել է «Made in Turan» տարբերանշանը. Ադրբեջանը դառնում է թուրանականության կենտրոն. Մհեր Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am