Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ Տավուշի մարզի Կիրանց գյուղում Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների իր տեսլականի մասին.

«Մեր նպատակը նա է, — ասաց Փաշինյանը, — որ ոչ թե դուք ասեք՝ «Վայ, 50 մետր այն կողմ Ադրբեջան է», այլ ասեք՝ «ՎԱՅ, ԷՍ ԻՆՉ ԼԱՎ Ա, ՈՐ 50 ՄԵՏՐ ԱՅՆ ԿՈՂՄ ԱԴՐԲԵՋԱՆ Է... Մեր մտածածը դա է»։
Այս զառանցանքը եթե միայն քաղաքական լուսնոտություն լիներ, դեռ վտանգն այդչափ մեծ չէր լինի։

Ցեղասպանության ենթարկվող Հայաստանի ղեկավարը՝

— մոռանալով կես տարի առաջ բռնի հայաթափված Արցախը,
— մոռանալով արդեն ՀՀ տարածքում թշնամու բռնազավթած բազմաթիվ իշխող բարձունքներն ու այնտեղ հաստատված կրակակետերը, որտեղից պարբերաբար հայեր են սպանվում,
— մոռանալով ապօրինաբար և ուխտադրժորեն Բաքվում պահվող հայ գերիներին,
— մոռանալով Ադրբեջանի պետականորեն քարոզվող հայատյացությունն ու Հայաստանի բուն գոյության իրավունքի հերքումը,
— մոռանալով հենց այս պահին Բաքվի ֆաշիստների պետականորեն իրականացվող մշակութային ցեղասպանությունը՝ հայկական հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանոցների ու նշանավոր շենքերի վայրագ ոչնչացումը,
— մոռանալով Ադրբեջանի տարածքային, ֆինանսական և այլ հանցավոր պահանջներն ու հավակնությունները Հայաստանի նկատմամբ՝
մոլեռանդորեն գովերգում է այդ նույն ֆաշիստական ու հայատյաց Ադրբեջանի հետ չլինելիք խաղաղության երևութական օգուտները.

«Ադրբեջանում, — ըստ Փաշինյանի, — առևտուր կանենք, տնտեսություն կկառուցենք, անցակետ կկառուցենք, ավտոները կգնան-կգան՝ կվճարեն Հայաստանի Հանրապետությանը»։

Փաստորեն, իր երեկվա ելույթներում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ իր երազած մեռելածին խաղաղության բացակայության համար դարձյալ թուրքավարի մեղադրում էր հենց հայ ժողովրդական զանգվածներին։ Թե, գիտեք ինչ, հենց դուք, հայե՛ր, չեք ցանկանում լրացուցիչ տարածքային զիջումներ անել Ադրբեջանին ու հենց ձե՛ր պատճառով է, որ բաղձալի խաղաղության չենք կարողանում հասնել։

Փաշինյանը նաև ասաց, որ իր կառավարությունը քայլում է ու դեռ բազմաթիվ քայլեր պետք է անի Ադրբեջանի հետ իր պատկերացրած երևութական (չլինելիք) հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ բնականաբար, նկատի ունենալով հայկական կողմից նորանոր զիջումները, ընդ որում՝ ոչ միայն տարածքային, այլև արժեհամակարգային ոլորտում։

Իսկ որպեսզի հայերը նայեն սահմանից այն կողմ և, ըստ Փաշինյանի անուրջների, իսկապես ուրախությամբ բացականչեն՝ «ՎԱՅ, ԷՍ ԻՆՉ ԼԱՎ Ա, ՈՐ 50 ՄԵՏՐ ԱՅՆ ԿՈՂՄ ԱԴՐԲԵՋԱՆ Է...», նրանք այլևս հայ չպետք է լինեն։
Պետք է մոռանան հայոց պատմությունն ու մշակույթը, պետք է մոռանան հայ հերոսներին ու նահատակներին, մոռանան հայոց լեզուն, ուրանան հայոց հավատը, պետք է հրաժարվեն իրենց ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐից, կարճ ասած, պետք է ատեն ու մերժեն իրենք իրենց ու, իբրև անխուսափելի հետևանք, թուրքանան։ Ահա այդ ժամանակ էլ նրանք՝ այդ թուրքացածները, ուրախ-ուրախ կբացականչեն՝ «ՎԱՅ, ԷՍ ԻՆՉ ԼԱՎ Ա, ՈՐ 50 ՄԵՏՐ ԱՅՆ ԿՈՂՄ ԱԴՐԲԵՋԱՆ Է...»։

Բայց Փաշինյանը սխալվում է, որովհետև ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆԱ, ՉԵՆ ՈՒՐԱՆԱ ՈՒ ՉԵՆ ՆԵՐԻ»։

դիտվել է 293 անգամ
Լրահոս
Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. 19 մարդ է զոհվել (տեսանյութ) Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին Նախկին ոստիկան ՔՊ-ականի խայտառակ հայտարարությունը՝ ոստիկանների՝ ցուցարարներին ջարդելու մասին (video) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Եկեղեցին անբարոյականներին 24 ժամ է տալիս․ Դավիթ Սահակյանց (video) Մայիս ամսվա եղանակի կանխատեսումը Սույն անձն ունի 24 ժամ՝ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվության հերքման և զրպարտության համար ներողության հայցման համար Ի՞նչ պատերազմ․ Ալիևը հիմա Փաշինյանի ձեռքերով անում է ամենասարսափելին․ Վազգեն Մանուկյանը՝ Կիրանցում (video) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (video) Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում ակցիաների (video) Բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ Սարսափելի մանրամասներ Փաշինյանի հետ հանդիպումից․ կամուրջն անցնում է Ադրբեջանին․ (video) Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը Մայիսին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի, տեղումների քանակը՝ նորմայից ավել Աննա Հակոբյա՛ն, մայրը այդ պահին մի բան պետք է աներ․ ձեր երեխային դուք տեսա՞ք․ Արամ Սարգսյան (video) ՔՊ-ն խոսում է բռնության անթույլատրելիության մասին, իսկ երեկ ոստիկանները քաշքշում էին լրագրողին Տագնապալի ու սարսափելի օրեր ենք ապրում․ Բագրատ Սրբազան (video) Բաքվում պաշտոնական արարողությամբ բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հեռուստաընկերության» շենքը Մենք ադրբեջանցուն հող չունենք տալու, հող ծախելու չունե՛նք․ կիրանցի (video) Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել «Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև ՔՊ-ն ու Նիկոլն ամեն վայրկյան ցույց են տալիս իրենց այլանդակությունը․ Լարիսա Ալավերդյան (video) Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու Ալիև շանորդին թող իմանա՝ կրակեց, կրակելու ենք (video) Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու գողության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am