Նիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն Սաղաթելյան

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը հոդված է գրել «Արմավիր» ՔԿՀ-ից, որում ասվում է․

«Ժողովրդական սլենգում գոյություն ունի «կանցավիկ» արտահայտություն, որը նշանակում է կորցնելու բան չունեցող, իր անխուսափելի վախճանը գիտակցող ու այդ գիտակցման բերումով այլևս որևէ բանից չվախեցող, հետևանքների մասին չմտածող մարդ: Նիկոլը հենց այդ «կանցավիկի» վառ օրինակն է: Նրան այլևս չի հուզում ո՛չ ժողովրդի ու ո՛չ էլ միջազգային հանրության տեսակետը: Վարկանիշը կարող է ընկնել 1%-ից էլ ներքև, Freedom House-ն էլ թող համարի, թե Հայաստանում չկա խոսքի ազատություն, ի՞նչ տարբերություն՝ ով ինչ է ասում, եթե դու էլ չես լինելու վաղը: Կա միայն մեկ նպատակ՝ բոլոր հնարավոր միջոցներով մաքսիմալ հետաձգել այդ «վաղը»։

Այսօրվա իրավական «բեսպրեձելն» ու ոստիկանական ամենաթողությունը հենց այդ հետաձգումն են: Նիկոլը լավ հասկանում է, որ ինչքան շուտ ու խորը ճաքի ՔՊ-ն, այնքան շուտ է ինքը հայտնվելու իրեն արժանի վայրում՝ ցմահ հոդվածով: ՔՊ-ական թիմում վախերն ու ճաքերն ակնհայտ են, բոլորը չէ, որ պատրաստ են կանգնել պատասխանատվության պատի տակ և ուստի անհրաժեշտ է ամեն կերպ մոտիվացնել փոքրիկ ՔՊ-ականներին չհանձնվել ժամանակից շուտ: Պե՞տք է՝ կբանտարկի իրենց քննադատողներին ու վիրավորողներին, պե՞տք է՝ կպատժի հանրային պարսավանքի արժանացողներին: Փողն էլ դե կա ու կա, ամեն ինչ արվում է, որ մի քիչ էլ դիմանան: Պաշտպանության դոզան դարձել է թմրանյութի պես մի բան, որն օրեցօր ավելանում է, փարատելով փոքրիկ ՔՊ-ականների վախերն ու դարձնելով իրենց Նիկոլից կախված «թմրամոլներ»: Սա, իհարկե, լուծում է, բայց խիստ ժամանակավոր: Վախերը գնալով մեծանում են, իսկ «վաղը» անխափան ընթացքով հետզհետե դառնում «այսօր»: Նիկոլը զգում է այդ պրոցեսը ճարպակալված մարմնի ամեն միլիմետրով: Ընդդիմադիրների հանդեպ իրականացված հիստերիկ գործողությունները թելադրված են հենց էդ զգացումով:

Այսօր ես ու մի շարք իմ ընկերներ կալանավորված ենք, բայց քնում ենք հանգիստ, քանի որ չենք վախենում վաղվա օրվանից, իսկ Նիկոլն ու նիկոլիկները վախենում են ու շատ ճիշտ են անում, քանի որ պատմությունը երբեք չի ներում դավաճաններին»։

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում Պայքարողները չեն տրվել սադրանքներին Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է Ծուղակ փաստաբանների համար. Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրն իրավաբանորեն պարտավորեցնող է Ադրբեջանի համար Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե Կիրակոսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը խոշտանգում է. փաստաբան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Քիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում. civilnet.am Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am