Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում. civilnet.am

Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում «բիզնեսով» է զբաղվում և «Բիչինա» անվանմամբ ավանդական մսամթերքի արտադրության սեփականատերն է։ Այս մասին գրում է civilnet.am -ը:

Լուրն առաջինը հրապարակել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», ապա արտատպել են մերձիշխանական լրատվամիջոցներ՝ Medianews-ը, Araratnews.am-ն ու Civic.am-ը։

#CivilNetCheck-ը, սակայն, պարզեց, որ Տավուշի թեմի առաջնորդին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է, իսկ Բագրատ Սրբազանը թեկուզև մասնակցել էր արտադրության հիմնադրմանը, սակայն անձնական եկամուտներ չի ստացել։

Տավուշում Ադրբեջանի հետ հատվածային սահմանազատմանը զուգահեռ սահմանամերձ գյուղերում մեկնարկած բողոքի ցույցերին իր ակտիվ ներգրավվածությամբ աչքի է ընկնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Ի պատասխան Գալստանյանի այս գործունեությանը՝ մի շարք իշխանամերձ լրատվականներ, տելեգրամյան ու յութուբյան ալիքներ օրեցօր նոր, որևէ փաստերով չհիմնավորված թեզեր են ներկայացնում Գալստանյանի մասին։

Այդ հրապարակումներում Բագրատ Սրբազանին մեղադրում են «ԿԳԲ-ի գործակալ» լինելու, «Կրեմլից միլիոնավոր դոլարներ ստանալու» և այլ «զանցանքների» մեջ։ Սակայն տարածվող պնդումները մեծ մասամբ որևէ փաստացի հիմնավորում չունեն։Ըստ ընկերության տնօրենի՝ Սրբազանը արտադրությունից շահույթ չի ստացել
Բագրատ Սրբազանի՝ Տավուշում բիզնեսով զբաղվելու մասին տեղեկությունը «Հայկական ժամանակի» հրապարակումից հետո սկսեց ակտիվ տարածվել իշխանամերձ բլոգերների ու լրատվամիջոցների միջոցով:

Բագրատ Սրբազանն իսկապես «Շամշադին Էկո Միթ» արտադրական կոոպերատիվի իրական շահառուների ցանկում է։ #CivilNetCheck-ը խոսեց «Շամշադին Էկո Միթ» ընկերության տնօրեն Նորայր Հարությունյանի հետ։ Վերջինս նշեց, որ Բագրատ արքեպիսկոպոսը արտադրության հիմնադրման թիկունքում էր ու օգնել էր ներդրողների հետ կապեր հաստատել։ «Շամշադին Էկո Միթը» արտադրական կոոպերատիվ է, որը, ըստ Հարությունյանի, ի սկբանե հիմնադրվել էր որպես սոցիալական ձեռնարկություն, որպեսզի Տավուշի բնակիչները կարողանան իրենց մսամթերքը վաճառքի հանել։ Ծրագիրը ֆինանսավորվել է կառավարության ու Եվրամիության տրամադրած միջոցներով։

Հարությունյանը պնդեց, որ արտադրությունը սկսելուց հետո Սրբազանը այլևս չի մասնակցել ընկերության ներքին գործընթացներին ու դրանից եկամուտ չի ստացել։

«Վաճառքի շահույթը գնում էր վերարտադրությանը, նոր մսամթերք ու տեխնիկական միջոցների ձեռք բերմանը»,- նշեց տնօրենը՝ հավելելով, որ ավելի քան մեկուկես տարի է, ինչ ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը։

Ըստ նրա՝ դադարեցման պատճառը 2020-ին կորոնավիրուսի համաճարակն ու պատերազմն էր։

2024-ի փետրվարի դրությամբ Բագրատ Գալստանյանը (քաղաքացիական անունը՝ Վազգեն Գալստանյան) դեռևս արտադրական կոոպերատիվի 25%-ի բաժնետեր էր, իսկ Տավուշի թեմն իր հերթին երբևէ չի թաքցրել իր աջակցությունը մսամթերքի արտադրությանը։

Բագրատ Սրբազանը՝ իշխանության թիրախում
Ապրիլի 24-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը հրապարակել է «Կործանել եկեղեցին ու դառնալ կաթողիկոս» վերնագրով նյութ, որը մի քանի րոպեների ընթացքում արտատպել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող Civic.am-ն-ն ու ՔՊ կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված Araratnews.am-ը։ Նշենք, որ Ժամանակին Araratnews.am-ի գլխավոր խմբագիր է եղել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հոդվածում նշվել է, թե ապրիլի 24-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն պետք է հանդիպեր Բագրատ Սրբազանին։ Մի քանի ժամ անց Civic.am-ը, սակայն, գրել է, թե Բագրատ Գալստանյանը մերժել է հանդիպումել կաթողիկոսի հետ։Հոդվածում պնդում էր էր արվում, թե Բագրատ Սրբազանը կաթողիկոս դառնալու լուրջ հավակնություններ ունի։

«Պատահական չէ, որ մամուլում գրվել է, որ Տավուշի թեմի առաջնորդն իր շրջապատում ասել է, որ եթե այս շարժումը նույնիսկ չհաջողի, ինքը «աչոկներ» է հավաքում կաթողիկոսի ապագա ընտրություններում»,- գրված էր հոդվածում։

Այս «լուրն» էլ արտատպել են Araratnews.am-ն ու Mediaroom-ը։

#CivilNetCheck-ը կապ հաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ, որը հանդիպման մասին տեղեկությունը անվանեց «հերյուրանք»։

Օրեր առաջ շրջանառվող թեզերից էր, թե Բագրատ Սրբազանը գլխավորել է 2018-ին Գարեգին Բ-ի դեմ իրականացվող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը՝ պահանջելով նրա հեռացումը։ Մինչդեռ, Սրբազանը որևէ կերպ ներգրավված չի եղել այդ շարժման մեջ։

Բագրատ արքեպիսկոպոսի ու կաթողիկոսի միջև հակադրության բացակայությունը կարելի է հիմնավորել, օրինակ, այն փաստով, որ Գալստանյանը 2023-ին Գարեգին Բ-ի կոնդակով արքայության պատիվ է ստացել։

Մանրամասն՝ civilnet.am 

դիտվել է 650 անգամ
Լրահոս
Հայաստանում թուրքական հետքով կուսակցություն բացել ցանկացող Նատալի Ալեքսանյանը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի բարեկամուհին է. Մարինա Խաչատրյան Ո՞վ է մեր արտաքին հետախուզության ղեկավարի նորանշանակ տեղակալը. Yerevan.Today Հայտնի է հանրահավաքի ժամը Ես 10 տարի այդ գյուղով անցել եմ, առաջին անգամ տեսա՝ գյուղը՝ ուրվական Երևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է Mercedes-ի վրա Երևանում քարերով կոտրել են հայտնի «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները. Եթե այս շարժումը մեռած է, ինչու՞ են խորհրդարանի ամբիոնն ամբողջությամբ ծառայեցնում այն քննարկելուն. Բագրատ Սրբազան Պատկերացնո՞ւմ եք պետական ինստիտուտը` արդարադատության նախարարությունը, թյուրիմացաբար թուղթ է տալիս. Բագրատ Սրբազան Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Ռայիսիի ուղղաթիռի վթարից Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Ալեն Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթել Արևմտյան հերթական հետախույզի այցը ՀՀ և հանդիպումը Փաշինյանի հետ․ ի՞նչ է քննարկում Փաշինյանն արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ. 168.am Սուրեն Պապիկյանին վնասում են յուրայինները. Հանուն Փաշինյանի՞, թե՞ ընդդեմ բանակի Крадут и воруют… Էդուարդ Շարմազանով Մենք երկու ամիս փակված ենք եղել՝ բացառապես մի մարդու քաղաքական կամքի պատճառով. Նարեկ Սամսոնյան ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են Արման Բոշյանն նշանակվել է Մայիսի 26-ին մուտք ենք գործելու մեր շարժման երրորդ փուլը. Բագրատ Սրբազան Այսօր դաշտն այնքան է լցված աղբով, իրենց կողմից հատկապես, որ նույնիսկ ԱԺ ամբիոնն է օգտագործվում դրա համար. Բագրատ Սրբազան Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am