Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում ընթացող բանակցություններին, դրանց անցկացման օրը կհայտարարվի լրացուցիչ, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը:
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները տեղի կունենան Ալմաթիում։ Երկու կողմերն էլ հաստատել են իրենց մասնակցությունը։ Անցկացման ամսաթիվը կտեղեկացվի լրացուցիչ», - ասել է Սմադիյարովը։