ԱՄՆ դեսպանատունը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի մասին

hraparak.am-ը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի առթիվ ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ դիմակավորված անձանց կողմից խոշտանգման դեպքը ցնցել է մեր հանրությանը։ Եւ չնայած հանրային վրդովմունքին, դատարանը այս գիշեր տնային կալանք և յոթ միլիոն դրամ գրավ կիրառեց ոչ մի հանցանք չկատարած անձի նկատմամբ: 2018-ից առաջ, երբ նմանաբնույթ միջադեպեր էին տեղի ունենում, ԱՄՆ դեսպանատունն առաջին արձագանքողներից էր լինում, ուստի երեկ մենք գրավոր հարցում էինք ուղարկել Միացյալ նահանգների դեսպանատուն` հասկանալու համար, թե այս դեպքի մասին ի՞նչ կարծիք ունի Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ինչպես է գնահատում կատարվածը:

Երեկ երեկոյան մեր հարցին պատասխանել են։ ԱՄՆ դեսպանությունը փոխանցում է․

«Առաջարկում ենք դիմել ՀՀ իրավապահներին: Ընդհանուր առմամբ կարծում ենք, որ բռնության վերաբերյալ ցանկացած պնդում պետք է քննության առարկա դառնա, և ողջունում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից քննության նախաձեռնումը»:

Ինչպես տեսնում ենք, խուսափել են անգամ տարրական գնահատականներ տալ՝ անդրադառնալով փաստաբանների հայտարարություններին եւ քողարկված ձեւով փորձել են կրկին գովաբանել այս իշխանություններին՝ հանձին ՆԳՆ-ի, որը քննություն է իբրեւ թե նախաձեռնել։

Հիշեցնենք, որ ծառայողական քննություն են սկսել, իսկ ծառայողական քննությունները մենք գիտենք սովորաբար ինչպես են ավարտվում՝ դրանք ձգվում են այնքան ժամանակ՝ մինչեւ մարդիկ մոռանան կատարվածի մասին, հետո մի լղոզված հայտարարություն է արվում եւ ամեն ինչ կոծկվում։ Եթե Եռաբլուրում զոհվածների ծնողների նկատմամբ կիրառված բռնությունը, որը տեսախցիկների առաջ էին իրականացրել, որեւէ հետեւանք չունեցավ եւ գազազած ոստիկաններից ոչ մեկը չպատժվեց, այս պարագայում էլ միամտություն է որեւէ պատիժ ակնկալելը»։

դիտվել է 537 անգամ
Լրահոս
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է Ծուղակ փաստաբանների համար. Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրն իրավաբանորեն պարտավորեցնող է Ադրբեջանի համար Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե Կիրակոսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը խոշտանգում է. փաստաբան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Քիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում. civilnet.am Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև ՌԴ Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով Հիմա շատ բան է փոխվել, մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է․ Մհեր Մելքոնյան ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am