Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով

Նիկոլի բերած «անկախությունը» մեկ բառով կոչվում է ադրբեջանացում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.

«Նիկոլ, դու էիր 2018-ի մայիսին Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ ի պատասխան լրագրողների հարցերի հայտարարում. «Ինչու՞ է Ձեզ թվում, որ Արցախը գերտերություն չէ։
Դա դու ես ասել, Նիկոլ Փաշինյան։

Դրանով ի լուր աշխարհի եւ ողջ հայության նշել, որ Սերժ Սարգսյանը քեզ ժառանգություն է թողել քո իսկ ձեւակերպմամբ «գերտերություն» Արցախ։

Նույն ասուլիսի ժամանակ դու նշել ես. «Մենք որեւէ փոխզիջման չենք գնա մինչեւ Ադրբեջանը չճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Ճանաչե՞լ է Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավուքը,որ Արցախը հանձնել ես Ալիեւին։

Բա դու քեզ ուժեղ ղեկավարի տեղ էիր դրել ու նույնիսկ փոխզիջմանն էլ էիր դեմ, բա այսօր ինչու՞ ես Արցախը հանձնելուց հետո էլ գյուղերն ընկած խաղաղություն ես մուրում Ադրբեջանից։

Քո իսկ ձեւակերպմամբ «գերտերություն Արցախն» Ադրբեջանի մաս ճանաչողն ի՞նչ է, Նիկոլ։

Արցախի հարցում 2018-ին փոխզիջումների դեմ արտահայտվողն ու այսօր Արցախն Ալիեւին զիջողն ի՞նչ է, Նիկոլ։
Դու ասա…քաղաքական հետերա՞, շարքային ժուլի՞կ, դավաճա՞ն, թուրքի սպասավո՞ր, թե՞…դու ասա:

Ի՞նչ կասեր ընդդիմադիր Փաշինյանը վարչապետ Փաշինյանին, որը «գերտերություն Արցախը» հանձնեց Ադրբեջանին ու փոխզիջումների դեմ լինելով ոչ միայն զիջումների, այլ ազգային կապիտուլյացիայի ու նվաստացման ճանապարհն ընտրեց՝երազելով 29.8 հազար քառ. կմ մասին։

Դու վարում ես ոչ թե անկախության, այլ մուրացկանի քաղաքականություն։
Իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք այլ՝ ֆորպոստ էլ չի հասնում։

Գարեգին Նժդեհն ասում էր. «Մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ՝ անկելանոց»։

Չնայած երեւի քեզ ավելի մոտ են ոչ թե Գարեգին Նժդեհի, այլ՝ Էմին Ռասուլզադեի կամ Զիյա Գյոքալփի խոսքերը»,-գրել է Շարմազանովը։

դիտվել է 328 անգամ
Լրահոս
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում Օդի ջերմաստիճանը կնվազի Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի ու Բաքվի միջև ճգնաժամի կարգավորմանը․ Պետքարտուղարություն ՔՊ-ում այնքան էլ խանդավառված չեն Խաչատրյանի՝ պաշտոնից պաշտոն թռչելու սովորույթից Մի խումբ կիրանցիներ փորձել են մտքափոխ անել պայքարողներին, որ քանդեն ճանապարհին տեղադրված վրանը Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում Պայքարողները չեն տրվել սադրանքներին Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է Ծուղակ փաստաբանների համար. Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրն իրավաբանորեն պարտավորեցնող է Ադրբեջանի համար Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե Կիրակոսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը խոշտանգում է. փաստաբան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Քիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am