ՔՊ-ում այնքան էլ խանդավառված չեն Խաչատրյանի՝ պաշտոնից պաշտոն թռչելու սովորույթից

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր: Այդ պաշտոնում ԲԴԽ-ն առաջադրել է Դավիթ Խաչատուրյանին՝ Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը։

Երեկ ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ հարցը հանվում է օրակարգից. «Տեղեկացնեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և խնդրել է տեղափոխել այն։ Հետևաբար, հերթական նիստի օրակարգից հարցը հանվում է և հետագայում կքննարկվի»,- նշեց Ռուբինյանը։


Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել «զադնի դնել», թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի, երեկ ՔՊ-ում չունեին այս հարցի պատասխանը։ Սակայն նշենք, որ ՔՊ-ում այնքան էլ խանդավառված չեն Խաչատուրյանի՝ պաշտոնից պաշտոն թռչելու սովորույթից: Խմբակցությունում քննարկում են, որ վերջին մեկուկես տարում նա մի քանի անգամ պաշտոն է փոխել: Եւ այդ պաշտոններում ամեն անգամ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` ՔՊ-ի անմիջական մասնակցությամբ:

Ուրբաթ օրը իշխող ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ էլ նա չի կարողացել հիմնավոր բացատրություններ տալ՝ ի՞նչն իրեն չի գոհացնում, որ անընդհատ պաշտոնի փնտրտուքների մեջ է։ ՔՊ-ում Դավիթ Խաչատուրյանին հստակ աջակցություն չեն հայտնել, ասել են, որ հարցի քննարկումից եւ իր պատասխաններից հետո որոշում կկայացնեն։ Գուցե այդ սառը վերաբերմունքն է եղել երեկվա բացակայության պատճառը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Ապաստան գտած բռնի տեղահանվածներից պահանջում են լքել կացարանը. «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ Աշխարհի ութ երկիր սուգ է հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ Դանակահարություն․ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն Մարդիկ իրենց տունը ժառանգել են, պապենական իր օջախն է, ասում եք՝ վկայականը կեղծ է, դա քոնը չէ, դա Ադրբեջան է. պատգամավոր Արա՛, դե արի ու մի ասա՛, դուք ի՞նչ էիք ասում կաթողիկոսին․ Էդգար Էլբակյան (video) Իրանն ինքն է մեղավոր Ռաիսիի մահվան մեջ. Պետդեպ Նարեկն ու Վազգենը պիտի լինեն ազատության մեջ․ այս դատավորը պիտի որոշում կայացնի․ Արսեն Բաբայան (video) Նիկո՛լ, դու չես պատկերացնում՝ ոստիկանները ոնց են նողկում քեզանից․ օրերի հարց է․ Նաիրա Զոհրաբյան (video) Ոսկեպարից Բաղանիս տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ Սա ուշադի՛ր լսեք․ լսե՛ք՝ ոնց էին ադրբեջանցիները Փաշինյան վանկարկում․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Մենք ուրախ ենք հայ-ադրբեջանական պայմանավորվածության համար. Էրդողան Ե՞րբ կբացվի Իրանի նախագահ Ռաիսիի մահվան ամբողջ ճշմարտությունը․ իրանագետ Շաքարյանց (video) Նման պայմաններում Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան Հեքիաթների ժանրից է, որ այս շարժումը կհաջողի. Վահագն Ալեքսանյան Քրիստինե Վարդանյանի ելույթը հունից հանեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել կատարվածի մեջ. Politico «Ինձ մոտ կան առնվազն 50 ու ավելի վկայականներ, 50 ու ավելի մարդկանց ճակատագրեր». Գառնիկ Դանիելյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ո՞վ սպանեց Իրանի նախագահին․ Արգիշտի Կիվիրյան (video) «Արցախը ՀՅԴ-ն հանձնեց», «Սուտ ես ասում»․ լարված վիճակ՝ Հակոբ Ասլանյանի ելույթի ժամանակ (video) ՔՊ-ականների հոսքի դեմը չենք կարողանալու առնել․ Դանիելյանը ՔՊ–ականների՝ շարժմանը միանալու մասին (video) Պատերազմի հրահրո՛ղն էլ եք դուք, հեղինակն էլ․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին (video) Ինչու՞ է թաքցվում՝ ՍԴ անդամի թեկնածուն եղել է «Սորոսի» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ (video) Թեժ վիճաբանություն ԱԺ նիստերի դահլիճում՝ ընդմիջման ժամանակ (video) Տնավերնե՛ր, հիմա էլ Տավուշի պապական օջախնե՞րն եք հանձնում. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am