«Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը անպատժելի արտոնյալներ են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Ոստիկաններն իրենց մասնագիտական օրով «փայլեցին» բռնարարքներով. ՔՊ պատգամավորին վիրավորած քաղաքացին ոչ միայն ձերբակալվեց, այլեւ, պահման վայր ուղեկցելու ճանապարհին, նրան դիմակավորվածները դաժան ծեծի ենթարկեցին, նսեմացրին, խոշտանգեցին:

Ալեն Սիմոնյանին կարելի է թքել ու մնալ անպատիժ, իսկ ընդդիմադիր քաղաքացուն ազատազրկում են, ապա ծեծում սեփական կարծիքի արտահայտման համար։ Երեկ ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ եղած միջադեպը կրկին բորբոքել է իշխանական կրքերը։ Միջադեպից անմիջապես հետո Հակոբ Ասլանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ քաղաքացու դեմ բողոք չի ներկայացնի, սակայն քաղաքական որոշման արդյունքում նա բողոք գրեց ոստիկանությունում: Մինչդեռ քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա թքած Ալեն Սիմոնյանը, եւ ուղիղ եթերում օմբուդսմենի ընդդիմադիր թեկնածուի հասցեին սպառնալիքներ հնչեցրած Արթուր Հովհաննիսյանը, որ խուլիգանություններ են դրսեւորել, նախօրեին խրոխտ դատապարտեցին քաղաքացու այդ քայլը։

Նրանց հորդորով՝ Քննչական կոմիտեում հաղորդում ներկայացվեց քաղաքացի Սամվել Վարդանյանի դեմ։ Սամվելին ձերբակալելու որոշում կայացվեց եւ ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին նրան դաժան ծեծի ենթարկեցին դիմակավորված մարդիկ՝ հասցնելով ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ սեռական, հոգեբանական բռնություն՝ այդ ամենը հայհոյանքներով ուղեկցելով։ Երեկ փաստաբանները տեղեկացրել են, որ ծեծելուց հետո քաղաքացի Սամվելի գլուխը բարձրացրել են ծեծած դիմակավոր անձինք եւ միասին թքել են նրա վրա. շատ ծանոթ ձեռագիր է, չէ՞։

«Դավաճան վիժվածք» արտայատությունն արած քաղաքացին դաժանաբար խոշտանգվում եւ բռնության է ենթարկվում, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը, դառնում են անպատժելի արտոնյալներ։ Հենց սա է ընտրովի արդարադատությունը եւ իշխանության կողմից բռնությամբ անազատության ռեժիմի կիրառումը: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը երեկվա զինված բանդայի սկանդալի բարձրաձայնումից հետո այցելեց ՆԳՆ եւ մասնակցեց Ոստիկանների օրվան նվիրված միջոցառմանը, սակայն ոչ մի խոսք չհնչեց՝ հասարակական կարգ խախտելուց հետո քաղաքացու հանդեպ բռնության գործադրման մասին։

Ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «եթե ոստիկանությունը հաճախ չպետք է ուժ կիրառի, ապա ում է պետք այս կառույցը»։ Ստացվում է, որ երկրի ղեկավարն ինքն է տողատակերում քարոզում բռնություն, այն դեպքում, որ եթե հետ դառնանք անցյալ, այդ նույն խոսքերի համար կարող էր Նիկոլ Փաշինյանը հայտնվել Սամվել Վարդանյանի տեղում։

Հիշեցնենք, որ Վրաստանում երբեմնի սիրելի Սահակաշվիլիի ռեժիմը սկսեց մերժվել վրացիների կողմից, երբ հայտնվեցին կադրեր, թե ինչպես են ոստիկանները իրենց մահակներով խոշտանգում ու նսեմացնում տղամարդ կալանավորներին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Փողոցն այլևս Փաշինյանինը չէ․ Հայկ Նահապետյան (video) Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Չկա այլ խելագար կառավարություն, էս ի՞նչ եք անում․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Ադրբեջանցիները գիտեն՝ Նիկոլի կանգնեցրած սյուների հետ ինչ են անելու․ Տիրան Լոքմագյոզյան (video) «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի». իրազեկման ակցիաներ թատրոններում Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ Երբեք չեմ հասկանա, մարդկանց, որոնք կարող են գնալ նիկոլի հետ հանդիպման․ Ալիսա Գևորգյան Ո՞ր իրավունքով եք Տավուշում սահմանագծում իրականացնում, սյուներ տեղադրում, ո՞վ է հրահանգ տվել (video) «Այս անասունները, որոնք իրենց իշխանություն են կոչում՝ դավաճաններ են»․ Համբիկ Սասունյանը՝ Կիրանցից (video) 2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից. Արտակ Զաքարյան «Ասենք՝ Նիկոլը գնաց, բա հետո ի՞նչ ենք անելու» հարցը ՔՊ-ական թեզ ա․ Աղասի Միքայելյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները Ի՞նչ էիք կարծում, որ գնաք Նիկոլի հետ հանդիպման հայրենասիրությունն ա արթնանալո՞ւ մեջը․ Տիգրան Վարդանյան Տնտեսության քողարկված խնդիրները Անիմաստ է վրդովմունքը, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը, հրավերի ավանդույթ չկա. Շարմազանով Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Սրանով կփակվի ամեն ինչ․ Նարեկ Գալստյան «Հարբեցող այս «ծաղրածուն»... Ղազարյան Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան «Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am