Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան

«Առավոտի» զրուցակիցն է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, ահազանգել եք, որ ՀՀ պետական կառավարման մարմինների կայքերից անհետանում են Արցախի մասին հիշատակումները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի հիմնախնդրի մասին բաժինը հանվել է ՀՀ ԱԳՆ կայքից, հիմա արդեն ՊՆ եւ նախագահի կայքից են հանել, ինչպե՞ս եք գնահատում սա։

-Արդեն տեղեկացանք, որ Արցախի մասին տեղեկատվությունը հանել են նաեւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կայքից։ Ես սա շատ բացասական եմ գնահատում։ Սա իշխանությունների վարած քաղաքականության շարունակությունն է։ Այս իշխանություններն Արցախի հարցը փակել են, արցախահայերի իրավունքների հարցը փակել են։ Եվ իրենց համար Արցախի հարցն ընդամենը Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման ու ցեղասպանության ենթարկված հայերի սոցիալական հարցերն ինչ-որ չափով մեղմելն է։ Եվ սա այն իշխանությունն է, որը հայտարարում էր, որ իրենք պայքարելու են Արցախի սուբյեկտայնության բարձրացման համար, այն իշխանություններն են, որոնք բացականչում էին՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։ Պատերազմից հետո այս իշխանությունները շարունակում են իրենց պարտվողական քաղաքականությունը, եւ Արցախի հարցն իրենց համար այլեւս գոյություն չունի։ Իրենք փորձում էին Արցախի անվտանգությունը հակադրել Հայաստանի անվտանգությանը, մենք զգուշացնում էինք, որ դա կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի համար։ Եվ հիմա դրա ականատեսն ենք։

-Բռնի տեղահանված արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը օրակարգից հանե՞լ է իշխանությունը։

-Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես որեւէ բան չի պահանջում։ Չի պահանջում ապահովել նույնիսկ արցախահայերի վերադարձի իրավունքը։ Ավելին, այս իշխանությունները նույնիսկ պատրաստվում են հետ կանչել Ադրբեջանի դեմ ներկայացրած բոլոր հայցերը։ Հիշո՞ւմ եք, ասում էին՝ մենք պետք է Հռոմի ստատուտը վավերացնենք, որպեսզի կարողանանք Ալիեւին դատի տալ։ Հիմա ասում են՝ նման բան չի եղել, որեւէ նման մտադրություն չունեն։

-Միջազգային դատարանի որոշում կա, որ Արցախի հայերի վերադարձի իրավունքը պետք է իրացվի, այս ուղղությամբ իշխանությունները քայլեր չեն անո՞ւմ։

– Ոչ, այս իշխանությունները նման քայլեր չեն անում։ Եվրախորհրդարանի բանաձեւ կա, որով Ադրբեջանին պարտավորեցնում են ապահովել արցախահայերի վերադարձի իրավունքը, նշում են գույքային իրավունքի հարցը, բայց այս իշխանությունները ոչ մի քայլ չեն անում։ Երեկ նույնիսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էր ասել, որ Արդարադատության միջազգային դատարանի վճռին հակառակ՝ Ադրբեջանը չի ապահովում արցախահայերի այդ իրավունքը։ Իսկ Հայաստանի իշխանությունները լռում են։ Իրենց ադրբեջանցիներն արգելել են այդ մասին խոսել։

–Տավուշի մարզի չորս գյուղերը հանձնելու պատրաստակամության մասին հայտարարելով՝ Նիկոլ Փաշինյանը նման հիմնավորում ներկայացրեց, որ պետք է գծել Հայաստանի լեգիտիմ սահմանները։ Նախ` այդ տարածքները հայտարարեցին ոչ հայկական, հետո արդեն հիմնավորում են, թե ինչո՞ւ պետք է հանձնել թշնամուն։ Ի՞նչ վտանգ եք տեսնում այս քաղաքականության մեջ։

-Լեգիտիմության դեմ որեւէ մեկը բան չի ասում, բայց որո՞նք են լեգիտիմ սահմանները։ Իրենք հղում են կատարում Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որն իրավական հիմք չունի, մինչդեռ պետք է հղում կատարեն Ալմա-Աթայում ստորագրված եւ իրավական ուժ ունեցող այն արձանագրության վրա, որով Հայաստանը միանում է ԱՊՀ ստեղծման պայմանագրին։ Այսինքն՝ հղումը պետք է լինի ԱՊՀ ստեղծման համաձայնագրին։ Հռչակագիրը դա բացառապես ադրբեջանական օրակարգ է եղել։ Եվ հիմա էլ, եթե ասում են՝ սահմանը պետք է լինի լեգիտիմ, պետք է նշեն՝ ո՞ր թվականին գծված սահմանները պետք է լինեն լեգիտիմ։ Հիշո՞ւմ եք, ասում էին՝ 1974 թվականի քարտեզները պետք է հիմք ընդունվեն։ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն արդեն 1974 թվականի քարտեզների մասին չէր խոսում։

-Նա ասաց, որ Ադրբեջանը ոչ մի քարտեզ չի ընդունում, չկա համաձայնեցված քարտեզ։ Այսինքն՝ առանց իրավական հիմքի ինչպե՞ս են այդ գործընթացն իրականացնելու։

-Իրենք ինչ ասել են, Ադրբեջանը մերժել է։ Իրենք ասում էին՝ մենք տարածքներ ունենք, որոնք ադրբեջանական են, դուք էլ տարածքներ ունեք, որոնք հայկական են, դե եկեք փոխադարձաբար դուրս գանք, բայց Ադրբեջանը մերժեց, տարածքային փոխանակումը եւս մերժեց։ Ասում էին՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ էլ կետեր կան, որոնք մեզ են մտահոգում, բայց Ադրբեջանը մերժում է իրենց Սահմանադրությունը փոխել, իսկ սրանք այդ հարցը հլու-հնազանդ օրակարգ են բերում։ Այսինքն՝ Հայաստանի կողմից որեւէ առաջարկ Ադրբեջանը չի ընդունել։ Պետք է նշել, թե որո՞նք են Հայաստանի լեգիտիմ սահմանները, թող հղում կատարեն որեւէ թղթի, քարտեզի, որն իրենք համարում են լեգիտիմ։ Օդից վերցված մի բան են ասում, որն անհասկանալի է։ Այսինքն՝ Հայաստանի՝ գոյություն ունեցող սահմանի հարցը այս իշխանությունը դրեց հարցականի տակ։ Եվ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ՄԱԿ-ում հայտարարեց՝ Ալիեւ, դու ո՞ր սահմաններով ես պատրաստվում ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։ Գոյություն ունեցող ճանաչված սահմանները Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությամբ ապալեգիտիմացրեց։

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Սրանք մեզ պատերազմ են հայտարարել․ Նիկոլենց բանտախուց լցրեք բոլոր միջոցներով․ Արամազդ Զաքարյան (video) Հասնելու ենք կուլմինացիոն կետին․ Նիկոլին հեռացնելու համար այս քայլերը պետք է հստակ անել․ Շահինյան (video) Ասացինք՝ մեքենայից դու՛րս եկեք, տեսնենք՝թուրքե՞ր են մեջը․Զաքարյանը՝ երեկվա բախման ու պայթյունի մասին (video) Թքա՛ծ ունեմ, ոչ մեկդ խաղեր չտաք․ երեկ թուրքերին բերել էին մեր վրա․ տավուշեցիներ (video) Տղե՛րք, երդում եք կերել․ հողատուների հրամանը մի՛ կատարեք, ներսի թշնամու հարցը լուծեք․ կիրանցիներ (video) Նիկո՛լ, դու լսու՞մ ես՝ ինչ որ մի ռազմական թուլա ինչ է քեզ ասում․ Նաիրա Զոհրաբյանը՝ Ոսկեպարում (video) Սրանք պետք է իրենց «մռթին ուտեն»․ Հովհաննես Շահինյանը՝ Ոսկեպարից (video) Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավակա՛ն է խխունջացած ապրել. Բագրատ Սրբազանի ուղերձը (video) Այո՛ Աննա, դուք «ցեղասպան եք, դուք դավաճան եք»․ ո՞վ ես դու․ քմծիծաղդ գիտե՞ս՝ ինչ ենք անելու․ քաղաքացի (video) Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am