ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար

Հայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիայի Նոտո թերակղզում 2024 թ. հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Ճապոնիայի հետ շփումների ընդլայնումը Հայաստանի համար մեծ կարևորություն ունի: Ճապոնիայի հետ բարեկամական և փոխշահավետ կապերի ամրապնդումը ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրում ամրագրված առաջնահերթություններից է

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է Ճապոնիայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին, որ Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրան և Ճապոնական Կարմիր խաչի ընկերակցությունը մինչև 2024թ.-ի դեկտեմբերի 27-ը նվիրատվություններ կընդունեն՝ 2024թ.-ի հունվարի 1-ին Նոտո թերակղզում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար:

Հարկ է նշել, որ 2011թ.-ին Ֆուկուշիմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից և ցունամիից տուժածների համար ՀՀ-ն նվիրաբերել էր 500 հազար ԱՄՆ դոլար և, հաշվի առնելով Նոտո թերակղզում տեղի ունեցած երկրաշարժի ավերածությունների չափը և ընդհանուր վնասը, առաջարկվում է այս անգամ ևս Հայաստանի Հանրապետության կողմից նվիրատվություն իրականացնել՝ ճապոնական կողմին փոխանցելով 300 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Գումարը հատկացվելու է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, Ճապոնիան Հայաստանի խոշորագույն դոնոր երկրներից է: 1992 թ. երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ճապոնիայի կողմից Հայաստանի տարբեր ոլորտների զարգացման նպատակով տրամադրված դրամաշնորհների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 84 մլն ԱՄՆ դոլար:

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Սրանք մեզ պատերազմ են հայտարարել․ Նիկոլենց բանտախուց լցրեք բոլոր միջոցներով․ Արամազդ Զաքարյան (video) Հասնելու ենք կուլմինացիոն կետին․ Նիկոլին հեռացնելու համար այս քայլերը պետք է հստակ անել․ Շահինյան (video) Ասացինք՝ մեքենայից դու՛րս եկեք, տեսնենք՝թուրքե՞ր են մեջը․Զաքարյանը՝ երեկվա բախման ու պայթյունի մասին (video) Թքա՛ծ ունեմ, ոչ մեկդ խաղեր չտաք․ երեկ թուրքերին բերել էին մեր վրա․ տավուշեցիներ (video) Տղե՛րք, երդում եք կերել․ հողատուների հրամանը մի՛ կատարեք, ներսի թշնամու հարցը լուծեք․ կիրանցիներ (video) Նիկո՛լ, դու լսու՞մ ես՝ ինչ որ մի ռազմական թուլա ինչ է քեզ ասում․ Նաիրա Զոհրաբյանը՝ Ոսկեպարում (video) Սրանք պետք է իրենց «մռթին ուտեն»․ Հովհաննես Շահինյանը՝ Ոսկեպարից (video) Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավակա՛ն է խխունջացած ապրել. Բագրատ Սրբազանի ուղերձը (video) Այո՛ Աննա, դուք «ցեղասպան եք, դուք դավաճան եք»․ ո՞վ ես դու․ քմծիծաղդ գիտե՞ս՝ ինչ ենք անելու․ քաղաքացի (video) Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am