Ալեն Սիմոնյանն ու Գագիկ Բաղունցը հանդիպե՞լ են

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս տարեվերջին Արցախի ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի պարտականություններն իրականացնող Գագիկ Բաղունցը գրավոր դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ընդունելություն խնդրելով, որ քննարկեն Արցախի եւ Հայաստանի միջեւ միջխորհրդարանական նիստեր անցկացնելու հարցեր։

Սակայն Ալեն Սիմոնյանը մերժել է՝ պատասխանելով, որ եթե որպես քաղաքացի է ուզում հանդիպել, կընդունի, որպես ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար` ոչ։ Հիշեցնենք, որ ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերյան իրադարձություններից հետո գտնվում է Բաքվի բանտում, նրան փոխարինում է Բաղունցը։

ԱԺ նախագահի խոսնակին հարցրինք` եղե՞լ է արդյոք նման առաջարկ, եւ ընդունե՞լ է Ա. Սիմոնյանը Բաղունցին: Խոսնակ Նելլի Ղուլյանը փոխանցեց․ «Այո, հարցում եղել է: Ալեն Սիմոնյանը հրաժարվել է ընդունել Գագիկ Բաղունցին: Ինչ վերաբերում է որպես ՀՀ քաղաքացի ընդունելությանը, պարոն Սիմոնյանը պատրաստ է ընդունել ցանկացած ՀՀ քաղաքացու: Դրա համար նախատեսված ընթացակարգ եւ օրեր կան»։ Իսկ թե այլ կարգավիճակով հանդիպում եղել է, խոսնակը պատասխանեց` ոչ, չի եղել:

Չնայած արցախյան մեր աղբյուրները հայտնում են, որ Բաղունցը` որպես քաղաքացի, հանդիպել է ԱԺ նախագահի հետ։ Մեր տեղեկություններով, Արցախի ԱԺ նախագահը փորձել է պայմանավորվել, որ Արցախ-Հայաստան միջխորհրդարանական քննարկում-հանդիպում կազմակերպվի, սակայն ՀՀ ԱԺ նախագահը չի ցանկացել անգամ լսել այդ մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 652 անգամ
Լրահոս
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին Սրանց վերջի կնիքը դրվելու է Երևանում․ ալիքը գնալու է Տավուշից․ Սուրեն Պետրոսյան (video) Կասկած չկա՝ պայքար կա․ Գերասիմ Վարդանյան (video) Գերլարված իրավիճակ․ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է՝ ի աջակցություն Տավուշի (video) Ցուցմու՞նք եք կորզում․ Արսեն Թորոսյանը կոշտ քննադատեց դատախազին (video) Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան «Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Առանց միջնորդների Ադրբեջանին հողեր հանձնելու վնասները․ Ոսկան Սարգսյան «Նիկո՛լ , հողատու»․ «Տավուշ ա հանձնվում, հերի՛ք ա»․ ակցիա (video) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում «Տոնդ փոխի ա՛յ տղա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է (video) Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Տավուշը պայթում է Երևանի կենտրոնում․ Էդգար Ղազարյան (video) Ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել «Արի՛ էս կողմ արա՛», «Չկպչե՛ս ինձ»․ հրմշտոց և լարված վիճակ․ «Հանգստացե'ք, դուրս եկեք ճանապարհից» (video) Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Բյուջեից 1.3 միլիարդ դրամ է հատկացվել Ոստիկանությանը «Հերի՛ք ա կապիկություն անեք», «Նիկոլ հողատու». իրավիճակը լարված է Արմավիր–Գյումրի ճանապարհին (video) Անչափահասների են Կիրանցից հրավիրել ոստիկանության բաժին Հայաստանի «թանկարժեք» առևտուրը, որի վրա հին ու նոր օլիգարխները մեծ փողեր են աշխատում 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am