Հնարավորություն կստեղծվի ջրօգտագործողների՝ 85 հազար հեկտար հողատարածքներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Ջրային օրենսգրքում և «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում: «ՀՀ Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունումը պայմանավորված է գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով ջրերը ջրօգտագործողներին անհատույց մատակարարելու գործընթացի կարգավորումը կառավարության լիազորության շրջանակներին վերապահմամբ:

Գարնանը գետերի վարարումների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում կանխարգելիչ միջոցառումների իրականացման, որոնցից հիմնականը ջրամբարներում և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքներում կուտակված ջրային ռեսուրսների լիցքաթափումն է, նշված գործընթացը հիմնականում համընկնում է ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու ժամանակաշրջանին։ Սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված՝ դիտվում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում և հաճախ առաջանում է մակերևութային ջրային ռեսուրսների նվազում, որը կարող է հանգեցնել ջրային ռեսուրսի հյուծմանը։

Դրանով պայմանավորված տեխնիկական հնարավորությունների դեպքում անհրաժեշտություն է առաջանում բավարար ջրային ռեսուրս ունեցող գետավազանից կամ ջրավազանից ջրալրում կատարել և ջուրը տեղափոխել մեկ այլ տարածք։ Օրինակ՝ նշված գործընթացը հնարավոր է իրականացնել ոռոգման ժամանակաշրջանից դուրս ջրալրում կատարելով, առանց ջրօգտագործողներին ջուր մատակարարելու։ Առաջարկվում է նման դեպքերում կառավարությանը լիազորել կայացնելու որոշում՝ առանց ջրօգտագործման թույլտվության առկայության, գործընթացը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հետ համաձայնեցնելով, քանի որ նման իրավիճակում պահանջվում է հրատապ որոշումների կայացում և սահմանված ժամկետների առումով հնարավոր չէ պահպանել ջրօգտագործման թույլտվություն ստանալու ընթացակարգը։

Յուրաքանչյուր տարի, շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն, գետերի ջրհավաք ավազաններում բավարար ձնաշերտի առկայության, գարնանային ինտենսիվ տեղումների և վարարումների հավանականության դեպքում հնարավորություն կստեղծվի կառավարության որոշմամբ ջրօգտագործողների՝ 85 հազար հեկտար հողատարածքներին, որից շուրջ 45 հազար հեկտարը՝ Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուր մատակարարել անհատույց:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է․ Պակիստանի ՊՆ Սամվել Վարդանյանին ուղեկցող ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել Վերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Զաքարյան Ադրբեջանի դեսպանատան ջանքերով 11-ամյա արցախցու վրեժի մասին ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է «Ես այս կյանքը քեզ կտամ». Անդրեի նախկին կնոջ նոր հրապարակումը Երևանում ուկրաինացի երեխայի՝ գետն ընկնելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածի հատկանիշներով Ռուսները պրոցես են սկսել․․․ Հայկ Նահապետյան (video) Էրդողան ես, ինչ ես․․․ ոչ միայն ձեր դրոշն ենք վառելու, նաև ջարդուխուրդ ենք անելու․ Զարուհի Փոստանջյան (video) Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն այս իմպիչմենտով ուժեղացնում են Նիկոլին․ Հայկ Նահապետյան (video) Իմ ինքնասիրությունից ցածր է, որ պետք է հիմա անդրադառնամ Աննայի նման «ոջիլին»․ Արմինե Ադիբեկյան (video) Սպասելու ենք 107 պատգամավոների անհատական պատասխանին․ Էդգար Ղազարյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Андраник Мигранян։ Есть два механизма привлечения к ответственности Пашиняна и Алиева (video) «Կրթվելը նորաձև է» անհոդաբաշխ բարբաջանքի փաթեթավորմամբ իրականացվում է նեյրոլեզվական ծրագրավորում. Դեմոյան Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ #ՈՒՂԻՂ․ Մեծ Բրիտանիան նախապատրաստում է Աննա Հակոբյանին․․․ Հայկ Նահապետյան (video) Իրանում 3-րդ օրն է՝ չի հաջողվում մարել Շահիդ Ռաջաի նավահանգստում պայթյունից առաջացած հրդեհը Եվրոպայի անվտանգության գլխավոր պաշտպանողը լինելու է թուրքական բանա՞կը Նիկոլը էլ ձայն չունի․ ընդդիմությունը պետք է այս քայլերն անի․ Արմինե Ադիբեկյան (video) Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի «լուծի» Հայաստանի խնդիրը. թուրքական ԶԼՄ-ներ Ադրբեջանցիները կրակում են, իսկ հայ գյուղին մշակում թշնամու դիտակետի տակ գտնվող հողը Իրանի և Ադրբեջանի նախագահները համագործակցության համաձայնագրեր են ստորագրել Ադրբեջանում սահմանապահ զինծառայող է ինքնասպան եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am