ՀՀ կառավարության կողմից հրահանգ է իջեցվել՝ արգելել որևէ մեկի մուտքը Վերին Ոսկեպար. Մասիս Շիրոյան

Ոսկեպարից տեղեկություններ ենք ստանում, որ վերջին օրերին ադրբեջանական կողմի ներկայացրած պահանջները ժողովրդի մոտ անհանգստություններ են առաջացրել։ Մարդիկ վախեցած են, բայց նաև խուսափում են նման թեմաները հեռախոսով քննարկել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Մասիս Շիրոյանը՝ ընդգծելով, որ մարտի 17-ին պատրաստվում են այցելություն կազմակերպել դեպի Վերին Ոսկեպար։

«Կգնանք, տեղում մարդկանց հետ էլ կշփվենք, այցելուներին էլ կծանոթացնենք այն տարածքների հետ, որոնք Ադրբեջանն ասում է, թե իր տարածքներն են։ Այնտեղ հին հայկական պատմամշակութային կոթողներ կան, եկեղեցի կա, բերդեր կան։ Դրանք ապացուցում են, որ այդ տարածքը Հայաստանի անբաժանելի մասն է ու չի կարող լինել Ադրբեջանինը»,- նշեց Մասիս Շիրոյանը։

Հատկանշական է, որ մի քանի օր առաջ Շիրոյանին՝ միաբանության անդամներից մեկի հետ, արգելել են այցելել Վերին Ոսկեպար։

«Իրականում, խնդիրներն սկսվեցին, երբ ադրբեջանական հեռուստաընկերությունը նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարեց, որ Ոսկեպարում հայկական խմբերը մարզումներ են իրականացնում, իրենք հայտարարում էին, որ հայերը դիվերսիոն խմբեր են պատրաստում այդ տարածքում։ Ադրբեջանական կողմից պահանջ է եղել մեր կառավարությանը՝ հրահանգ է իջեցնել արգելելու առհասարակ բոլորի մուտքը տվյալ տարածք։ Արդյունքում, հունվարից սկսած այդ հատված բոլորի մուտքն արգելվում է»,- նշել է Շիրոյանը։

Նրա փոխանցմամբ՝ նախ տպավորություն էր, թե փորձում են խոչընդոտել կրակային պարապմունքների իրականացումը, բայց իրականում, առհասարակ, մուտքն են արգելում։

«Մենք ցույց տվեցինք, որ խնդիրը միայն կրակային պարապմունքները չեն, այլև՝ այցերն այդ տարածք։ Մենք հայտարարեցինք, որ դա մեր տարածքի մի մասն է ու գնում ենք այնտեղ՝ հանգստանալու, բայց մեզ մոտեցան 2 ոստիկան, այդ թվում՝ Նոյեմբերյանի փոխոստիկանապետը և ասացին, որ տարածքն անօրինական է, ու մեր գտնվելն այնտեղ նույնպես անօրինական է։ Մենք փորձել ենք ճշտել, թե էդ ոնց է անօրինական, մեզ ասացին, որ իրենց ասել են, որ ադրբեջանական տարածք է ու արգելել մուտք գործել այնտեղ»,- պատմել է մեր զրուցակիցը։

Ընդ որում, սա այն դեպքում, երբ Վերին Ոսկեպարն, առհասարակ, սահմանամերձ չէ, եւ, ինչպես նշեց մեր զրուցակիցը, գտնվում է թիկունքում, սահմանամերձ է Ոսկեպար գյուղը, որտեղ հայերն ապրում են, իսկ Վերին Ոսկեպարը որևէ ընդհանուր սահման չունի Ադրբեջանի հետ։

«Նոյեմբերյանի փոխոստիկանապետը հայտնեց, որ իր համար խնդիր չէ թույլ տալ, բայց ինքը քաղաքական հրահանգ ունի։ Քաղաքական իշխանությունը և ընդդիմությունը այս հարցի մասին առհասարակ բան չեն խոսում»,- ասել է Մ.Շիրոյանը։

Հարցին, թե մտավախություն չունի, որ ամսի 17-ին նախատեսված այցը Վերին Ոսկեպար եւս կխոչընդոտվի՝ նա նշեց, որ ակնկալում է, որ լրագրողներ եւս կլինեն այցի ընթացքում, ովքեր կլուսաբանեն ողջ ընթացքը։

Կայքն ակնկալում է ՀՀ ՆԳՆ-ի պաշտոնական պարզաբանումը՝ նյութում քաղաքացու կողմից ներկայացված հանգամանքների վերաբերյալ։

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Ադրբեջանը պատրաստվում է ապաստան տրամադրել Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ. Հարյուրավոր մարդիկ Բագրատ Սրբազանի հետ գալիս են Երևան․ ՕՐ 4 (video) Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման Ադրբեջանցի զինծառայողները հիմա Կիրանց գյուղի մատույցներում են. Գառնիկ Դանիելյան Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել Դե՛մ ենք Հայաստանի իշխանությունների զիջողական և պարտվողական քաղաքականությանը. ՀՅԴ Ավստրալիայի Կենտրոնական Կոմիտե Ադրբեջանական «Baku.tv»-ն մի թողարկում էր սկսել, որը կոչվում էր «Արևմտյան Ադրբեջանի տարեգրությունը» Տավուշում հենց հիմա տեռոր է իրականացվում, ժողովրդին ծեծում, ահաբեկում են․ Գառնիկ Դանիելյան (video) Նորից պայթյունով ականազերծում են անելու. Տավուշեցիներին նախազգուշացնում է ՊՆ-ն Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումն արդեն հաջողություն է․ բոլո՛րս ոտքի․ Լարիսա Ալավերդյան (video) Չթողեցի՞ն, որ Փաշինյանը մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ ընդդիմադիր պատգամավոր (video) ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Լեռնային Ղարաբաղ Իրավիճակը Կիրանցում (video) Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին. Ակցիա Շենգավիթ համայնքում (video) Հանդիպման կարգ, «հող հանձնող». «Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել մի շարք դեսպաններին Լուսանկարներ կտեղադրեմ, կտեսնեք՝ որտեղ էին հոգևորականները․ Տեր Մանուկը՝ Փաշինյանի լկտի քարոզիչներին (video) Աշխատանքի բաժանում է արվել Միացե՛ք Բագրատ Սրբազանին․ ժողովո՛ւրդ, մի՛ հավատացեք մերձիշխանական քարոզչությանը․ քաղաքացի (video) Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից Մեզ ծեծում են, բերման ենթարկում, իսկ ադրբեջանցի հատուկ ջոկատայիններին ուղեկցում Կիրանց․ Վարդանյան (video) Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ Արտակ Զաքարյան ՔՊ–ականներ են միանում Բագրատ Սրբազանի շարժմանը․ Արթուր Հովհաննիսյանի մեկնաբանությունը (video) Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան Փաշինյա՛ն, մի հարց ունեմ քեզ՝ ի՞նչ դեղեր ես օգտագործում․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am