Չթողեցի՞ն, որ Փաշինյանը մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ ընդդիմադիր պատգամավոր (video)
Նիկոլ Փաշինյանը չցանկացավ գնալ Մոսկվա և մասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը, որովհետև երևի չթողեցին․ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Կամ երևի իր համար ավելի հաճելի է Էրդողանի երդմնակալությանը գնալ և Ալիևի ու նրա տիկնոջ հետևում նստելը։ Այդ քաղցր հիշողությունները չի ուզում մթագնել նոր տպավորություններով»,-ասաց նա։
Իսկ թե ովքեր թույլ չտվեցին՝ պատասխանեց․ «Ներսից, դրսից․․․»։