AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել մի շարք դեսպաններին

Այսօր` մայիսի 6-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու որոշումը դատապարտող հայտարարություն է փոխանցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յապ Ֆրեդերիքսին, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինյին, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։

Հայտարարության մեջ նշվում է, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն 46 օր է անազատության մեջ են «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Տավուշի գյուղերը հանձնելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին սուր բառապաշարով քննադատության ենթարկելու համար:

Նշվում է, որ հանրային գործունեությամբ զբաղվող Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են միջազգային կառույցների ջանքերով և ճնշման ներքո ապաքրեականացված և այժմ գոյություն չունեցող տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածի հիման վրա, որն իշխանությունները «վերակենդանացրել են» խուլիգանության հանցակացմի ներքո։

AntiFake.am-ի խմբագրությունն ակնկալում է, որ Հայաստանում ժողովրդավարության զարգացման, ազատ խոսքի ամրապնդման և ազատ մամուլի բարափոխումների օրակարգ ունեցող դեսպանությունները գնահատական կտան ազատ խոսքի, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ փաշինյանական վարչախմբի կողմից իրականացվող քաղաքական տեռորին և ճնշում կգործադրեն գործող իշխանության վրա` անհապաղ ազատ արձակելու ապօրինի անազատության մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին:

դիտվել է 488 անգամ
Լրահոս
Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյա Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան ԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասին Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձեռնության հիմնադրին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը. ժամանեցին սև բերետավորները Վահագն Չախալյանը ազատության մեջ է Էդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության գործնական փուլին Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյանը՝ Բագրատ Սրբազանին Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետ կոչվածներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք․ Հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Մեսչյանը չկա, չկա Երնջակյանը, Խանդիկյանը եւ էլի շատ վախկոտներ ու նիկոլական գործիչներ Վախենալու բանից պետք է վախենալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am