Հարսիկի առաջին առավոտը կալանավայրում. 2
Առավոտյան արթնանալով իր համար խորթ մեկուսարանի պայմաններում, հարսիկն իր բախտը նզովելով, բղավեց.
-Դեհ, հիմա՛ կտեսնեք:
Հսկիչները ճաղերին մոտեցնելով առաջին ծանրոցն, ասացին.
-Սա սկեսուր-մայրիկն է ուղարկել:
Արագորեն հեռացնելով ստվարաթղթե պատյանը, տեսնելով տաք կարկանդակները, հարսիկը դրանք հերթով շպրտեց հսկիչների դեմքին.
-Ես դրա թքոտ ձեռքերի թխածը չեմ ուտի:
Մեկուսարանի հերթապահի վկայությամբ՝ հարսիկը մինչ այս պահը հրաժարվել է որևէ տեսակի սնունդ ընդունելուց:
Բժշկական խումբն ամենժամյա հսկողություն է սահմանել նրա առողջության համար:
Ինչպես հայտնի շառլատանն է ասում՝ ըստ օդում կախված լուրերի՝ հարսիկն առաջին քսիվն է ուղարկել կալանավայրից, ինչի մասին կտեղեկանանք առաջիկայում:
Գրել է Խաչիկ Մանուկյանը