Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․

«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի համալիրում Աննա Հակոբյանի այցի ժամանակ ԱԺԲ-ի իրականացրած ակցիան եւ մասնավորապես՝ կտրուկ փոփոխված պահվածքն իշխանության նկատմամբ անակնկալի է բերել շատերին: Ճիշտ է, ԱԺԲ-ն իրեն տեղավորում է ընդդիմադիր դաշտում եւ թեթեւ հակաիշխանական հայտարարություններ է անում, հանրահավաքներ, սակայն ակնհայտ է, որ Բեւեռը պայքարում է ոչ թե Փաշինյանի իշխանության դեմ, այլ՝ ՌԴ-ի: Այս քաղաքական ուժը Հայաստանի բոլոր դժբախտություններն ու պարտությունները կապում է հյուսիսային գերտերության հետ: Իսկ վերջնանպատակը նրա դուրսբերումն է Հայաստանից: Որքան ուժեղացավ փաշինյանականների հակառուսական հռետորաբանությունը, այնքան այս քաղաքական ուժն աստիճանաբար թուլացրեց իր ընդդիմադիր հռետորաբանությունը: ԱԺԲ-ն, լինելով ամերիկամետ քաղաքական ուժ, Հայաստանում իրականում ՌԴ-ի ընդդիմությունն է, ոչ թե Փաշինյանի: Իսկ նրանց կազմակերպած հանրահավաքները միշտ զուգադիպում էին մյուս ընդդիմադիրների՝ «ռուսական ագենտների» հանրահավաքների հետ. դրանք «պատահականությամբ», որպես կանոն, տեղի էին ունենում նույն օրը…

Եվ հանկարծ Ծիծեռնակաբերդում նման կտրուկ հակաիշխանական պահվածք: Շատերը սա համարում են համաձայնեցված բեմականացում: Նման կերպ մտածողները կարծում են, որ ԱԱԾ-ն Աննա Հակոբյանի այցից առաջ պետք է լավ իմանար, թե այդ ժամին որ քաղաքական ուժն է լինելու այնտեղ: Բացի այդ, ուժայինները նախապես «վնասազերծում» են այն տարածքները, որոնցով պետք է անցնեն Փաշինյանն ու իր ընտանիքը: Չեն արել, չեն կանխել, տիկին Հակոբյանն էլ կարծես միտումնավոր իր կրտսեր դստերն էր հետը տարել, իսկ արդյունքում բռնաճնշումների ենթարկվեցին շարքային ԱԺԲ-ականները: Այս բեմականացման նպատակը կարող էր լինել ընդդիմադիրների նկատմամբ ուժայինների կողմից բիրտ ուժի կիրառման լեգիտիմացումը:

Կա նաեւ երկրորդ վարկած. Փաշինյանն ինչ-որ բանով չի գոհացնում իր ամերիկյան կարգադրիչներին, հանձնարարությունների ժամանակացույցում չի տեղավորվում, ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու գործը դանդաղում է, ուստի պետք է գեներացվեին ընդդիմադիր տրամադրություններ՝ հօգուտ ԱԺԲ-ի:

Ինչեւէ, թե ինչ դիրքորոշում է որդեգրել ԱԺԲ-ն՝ նախկին «Սասնա ծռերը», հավանաբար, պարզ կդառնա առաջիկայում: Սակայն փաստ է, որ ամբողջ Հայաստանում ընդդիմադիր տրամադրություններ են առաջացել, եւ Հայաստանով մեկ բողոքի մեծ ալիք է բարձրացել, գրեթե այնպես, ինչպես 2018-ին: Այդ ալիքը ձնագնդի նման գնալով մեծանում է: Այլեւս անվերահսկելի է ոչ միայն իշխանության, այլեւ տարբեր ուժերի, այդ թվում՝ ԱԺԲ-ի կողմից: Այն համաժողովրդական է»։

դիտվել է 1971 անգամ
Լրահոս
Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում Քաղաքացիները անհնազանդության խաղաղ ակցիա են իրականացրել Խորենացի փողոցում Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու «Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն» Էջմիածնի ավագանու ընդդիմադիր անդամներին ազատությունից զրկելու բուն պատճառը խաղաղ հավաքը խափանելն է. Ռուբեն Մելիքյան Ավստրալիայում գործող եկեղեցական դասը զօրակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հունաստանում գործող մի շարք կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել Հանուն հայրենիքի շարժմանը Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել. ոստիկանություն Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ Ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի մասնակիցների է բերման ենթարկել՝ Փաշինյանի այցը դպրոց չխափանելու համար Կառավարության քաղաքականությունը՝ ոչ թե աջակցել, նպաստել, այլ մորթել տնտեսությունը Եկեք օգնենք իրար, էս խեղճ 2018թ.-ի հեղափոխականների լափամանը գտնենք, տանք իրենց. Դավիթ Ամալյան Այսօր ակցիայի մասնակիցները կփակեն մի շարք ճանապարհներ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞ «Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը Հայտարարություն տրիբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Ի՞նչ առաջարկներ է ներկայացնում Անդրանիկ Միհրանյանը Սրբազանին և շարժման մյուս անդամներին Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան Կարեն Ջալավյանը` Քյոխը, Հանրապետության հրապարակում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am