Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։

Սիրարփի Հակոբյանը հարցրել է. «Վեց տարի առաջ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և իշխանության եկավ Նիկոլը։ Չեք փոշմանե՞լ, որ ձեր քաղաքական թիմը իշխանությունը հանձնեց Փաշինյանին»:

«Մինչև բուն հարցին պատասխանելը՝ ընդգծեմ, որ Ձեր ձևակերպման մեջ երկու փաստական սխալ կար։ Նախ, մեր թիմը իշխանությունը չի հանձնել, այլ իշխանազավթման իրական տերերը ժողովրդի միջոցով իշխանությունը մեզանից վերցրեցին։ Եվ երկրորդը, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումների արանքում մոտ երկու շաբաթ կառավարության ղեկավար է եղել Կարեն Կարապետյանը։ Ինչ վերաբերում է փոշմանելուն, ապա նման ձևակերպումները ոչ մի վիրավորական հետևանք չունեն։ Ես էլ կարող եմ ավելի մեծ հիմքով ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականը տոնող հարյուր հազարավոր իմ հայրենակիցներին հարցնել՝ չեք փոշմանե՞լ…

Իսկ ես անձամբ ափսոսում եմ։ Ափսոսում եմ, որ ավելի հասանելի և հասկանալի չէի ժողովրդի համար, որ ավելի կոշտ ու կտրուկ չէի հայ ժողովրդի տունը քանդողների նկատմամբ, որ ավելի բծախնդիր չէի քաղաքական և անձնական շրջապատի հանդեպ, որ ավելի էֆեկտիվ և արդյունավետ չէի՝ որպես քաղաքական գործիչ և ղեկավար։ Բայց եկեք իմ փսիխոանալիզով հիմա չզբաղվենք։ Ավելի կարևոր է չմոռանալ 2018֊ի սխալները, չկրկնել դրանք հիմա և, ավելի կարևոր է, որ ուղղենք այդ սխալները։

Ի դեպ, հիշու՞մ եք՝ Սերժ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր թողարկել, որն այդպես էլ հայ հասարակությունը չդիտեց։ Այ, հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ, որովհետև վստահ եմ, որ հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա բոլորիս` վերացնելու 2018֊ի կործանարար արդյունքը»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։

դիտվել է 813 անգամ
Լրահոս
Սրանց խումբը կյանքից սպառված ուզում է ժողովրդից վրեժ լուծել, բայց մարդիկ ոտքի՛ են․ Արթուր Խաչիկյան (video) Քաղաքացիները Գառնիկ Դանիելյանի գլխավորությամբ մտան Բրյուսովի շենք․ ռեկտորն անհետացել է (video) Իրավիճակը հասնում է իր կուլմինացիային․ Արշակ Զաքարյանի լայվը (video) Իշխանությունները քննարկում են Փաշինյանին հանձնելու հարցը․ Սուրեն Սուրենյանց (video) «Ու՞մ ես անասուն ասում, արա՛». լարված իրավիճակ՝ ոստիկանների և շարժման մասնակիցների միջև (video) «ՔՊ-ի ներսում խառն են»․ Բաքոյանը՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (video) Լավ, ի՞նչ անենք, շենքեր պայթեցնե՞նք, սա խաղաղ, հաշտության պայքար է, ժողովու'րդ ջան. Սրբազան (video) Միկա Բադալյանին ազատ են արձակել․ նա նորից միանում է բազմահազարանոց երթին (video) Վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է․ Օսկանյան (video) ՔՊ-ականնե՛ր, եկել է ձեր մտածելու ժամանակը․ գիտակցե՛ք՝ ինչ եք անելու․ ընդդիմադիր պատգամավոր Դանիելյան (video) Նիկոլի հեռանալուն 48 ժամ է մնացել․ Նաիրա Զոհրաբյան (video) Վերջապես մեր ընկերը հնարավորություն ստացավ ժամը 20:00-ից հետո գտնվել դրսում Նոր հաջողությունները միայն համազգային համերաշխությամբ ու Տիրոջ օրհնությամբ կարող են կերտվել. Ծառուկյան Խաղաղությունը կկնքվի Ալիևի սկզբունքներով. ռուս փորձագետ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ժամը 18։30-ին հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում Ես կայացրել եմ իմ որոշումը. Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին եւ գործադուլին. Գեւորգ Թամամյան Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Ազգային ճակատը ԵՊԲՀ ուսանողներից ահազանգեր է ստացել Բելգիայի հայերի կոմիտեն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Հանուն Հայրենիքի» շարժմանը Ռոբերտ Քոչարյանին կյանքումս մի անգամ եմ հանդիպել` 2001թ–ին. Բագրատ սրբազան (video) Դիլիջանում ուսանողները դասադուլ են հայտարարել ԵՊՀ արհմիությունը բոլոր դասախոսներին և աշխատողներին կոչ է անում միանալ բողոքի ակցիաներին ԵՊՀ-ում դասապրոցես գրեթե չկա․ ուսանողները «Սարդարապատ» երգով դիմավորեցին Սրբազանի գլխավորած երթին (video) Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյան Դավաճանների մասին մի խոսեք․ այս շարժումը պետք է դրանց հարցը վերջնական լուծի․․․ուսանող (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am