Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ժամը 18։30-ին հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր երեկոյան ժամը 18։30 հավաքվում են Հանրապետության հրապարակում։
«Ես պտտվելու եմ քաղաքի տարբեր հատվածներում, այցելելու եմ տարբեր տեղեր, հանդիպելու եմ երիտասարդների, ուսանողների՝ քննարկելու, խորհրդակցելու: Ինձ ոչ վարույթով, ոչ կալանքով, ոչ էլ մահով կարող են վախեցնել: Մեռելներ չեն կարող ողջերին որեւէ բանով վախեցնել»,-ասաց նա: