Ալավերդին կառավարում են Արեն Մկրտչյանը, կիսագողականները և նոր վերջում՝ Ղումաշյանը

«Հրապարակ»-ը գրում է. ՔՊ-ի կողմից Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնն ապօրինի կերպով բռնազավթելու մասին նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի հայցադիմումն արդեն տասն օրից ավելի է՝ վարչական դատարանը վարույթ է ընդունել, սակայն ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղումաշյանը չի լքում համայնքապետի աթոռը, հայտարարում է՝ չկա այնպիսի օրենք, որով իր լիազորությունները կարող են դադարեցվել։ Մինչդեռ Վարչական դատավարության օրենսգիրքն ասում է, որ վարույթ ընդունելու պահից` առանց հատուկ որոշման, վեճի առարկա գործընթացի վրա արգելանք է դրվում, այս պարագայում ՔՊ-ական համայնքապետը պետք է դադարեցնի պաշտոնավարումը, մինչեւ դատարանի կողմից որոշում արձակվելը:

Ալավերդու նախկին ղեկավար, հայցվոր Արկադի Թամազյանը դատարանից պահանջել է անվավեր ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու եւ համայնքի նոր ղեկավար ընտրելու որոշումը։ «Հայցադիմումի մեջ նշել ենք, որ Թամազյանի՝ պաշտոնը ստանձնելուց հետո հոկտեմբերին մեկ անգամ անվստահության գործընթաց եղել է։ ՏԻՄ օրենքով մեկ տարվա ընթացքում ավագանին կրկին անվստահություն հայտնել չի կարող։ Բացի այդ, իրենց կողմից անվստահություն հայտնելու վերաբերյալ դիմումը պետք է օրենքի ուժով ներկայացվեր համայնքի ղեկավարին, այնինչ մուտք է արվել համայնքապետարանի քարտուղարություն։ Հայցադիմումի հիմնական մեխերը սրանք են»,- մեզ հետ զրույցում ասաց Արկադի Թամազյանի փաստաբան Լեւոն Օհանյանը։ Ըստ նրա՝ դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո օրենքի ուժով պետք է կասեցվի Ղումաշյանի՝ քաղաքապետի գործունեությունը։

«Ղումաշյանը շարունակում է պաշտոնավարել եւ փաստաթղթեր ստորագրել։ Սա անօրինական է։ Վարչական դատավարության օրենսգրքով՝ եթե վիճարկվում է որեւէ վարչական ակտ, ապա դրա հետագա կատարումը կասեցվում է։ Սա նշանակում է, որ Ղումաշյանն ապօրինի գործունեություն է ծավալում համայնքապետարանում»,- նշեց փաստաբանը։ Արկադի Թամազյանն իր հերթին ասաց, որ դիմելու են դատախազություն ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն։ «Դիմում ենք ՏԿԵ, որ բռնի ուժով տիրացած ղեկավարին ասեն՝ հեռացիր, մինչեւ դատարանի վճիռը կայանա։ Քանի դեռ դատական վճիռ չի կայացվել, Ղումաշյանը չպետք է համայնքը ղեկավարի։ Նա սովորականի պես գնում է աշխատանքի, փաստաթղթեր է ստորագրում։ Դատախազությունը պետք է դրան ընթացք տա եւ քրեական վարույթ նախաձեռնի»,- նկատեց Թամազյանը։

Ալավերդու նախկին ղեկավարը պնդում է՝ համայնքում ստվերային կառավարում է գնում։ «Ղումաշյան կոչեցյալը դրածո է, կառավարող չէ։ Ալավերդին կառավարում են Արեն Մկրտչյանը, Սիմոն Զախարովը, կիսագողականները եւ վերջում՝ Դավիթ Ղումաշյանը»։

Դավիթ Ղումաշյանը հեռանալու մտադրություն չունի, իրեն ապօրինությունների մեջ մեղադրող Թամազյանին հակադարձում է՝ շարունակելու է պաշտոնավարել, նման օրենք չկա, որով ինքը պետք է դադարեցնի իր լիազորությունները: «Ծանուցում դեռ չեմ ստացել դատարանից։ Աբսուրդի ժանրից է այդ հայցը։ Ցանկացած քաղաքացի կարող է դիմել Վարչական դատարան այն պահանջով, որ ավագանին իր որոշումով ուղիղ կպել է իր շահերին, դատարանը հո այդպիսով ավագանու գործունեությունը չի՞ կասեցնելու։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե քանի քաղաքացի կարա դիմի, լոգիկան որտե՞ղ է»։

Պատասխանելով Թամազյանի այն պնդումներին, թե Ալավերդին ստվերային կառավարում են ՔՊ-ական պատգամավորը, կիսագողականները, Ղումաշյանն ասաց․ «Լո՞ւրջ է ասում, շատ հետաքրքիր բան է ասում»: Դիտարկմանը, որ Արեն Մկրտչյանը հաճախ է գալիս Ալավերդու համայնքապետարան, միջամտում է համայնքի գործերին, առանց նրա որոշումներ չեն կայացվում, Ղումաշյանը ոչ միայն հերքեց, այլեւ ասաց. «Չեմ էլ հիշում, թե Արեն Մկրտչյանին վերջին անգամ երբ եմ տեսել, հա, հիշեցի՝ վարչապետի այցի օրը, այդ ժամանակ եմ տեսել»:

Հիշեցնենք, որ ավագանու 27 անդամներից 14-ի մասնակցությամբ Ալավերդու ՔՊ խմբակցության ավագանին դեկտեմբերի 5-ին անվստահություն հայտնեց «Ապրելու երկիր» խմբակցությունը ներկայացնող, գործող համայնքապետ Արկադի Թամազյանին եւ համայնքապետ ընտրեց նախկին ՀՀԿ-ական, Շնողի սկանդալային նախկին համայնքապետ, ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։

 

դիտվել է 283 անգամ
Լրահոս
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում Կառավարությունը 210 մլն դոլարի պայմանագիր է կնքել. կկառուցվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ընդդիմությանն ուղղված մի շարք հարցերի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան Арман Варданян: «Мы не позволим, чтобы Запад воевал с Москвой до последнего армянина» Հենց հիմա թուրքը պլանավորում է մեր չլինելու ծրագիրը, ես հաշտ չեմ․ ակցիա՝ Կառավարության դիմաց Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»-ի ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին Դանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութ ԵՄ-ն Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ հանդես կգա Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց «Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար Սպանություն՝ Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան Իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին Վաղը Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական հերթական նիստը կանցկացվի Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը, որը ունի համաձայնեցված փաստաթղթային տեսք, փաստացի Հայաստանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է. Վլադիմիր Մարտիրոսյան Ստեղծվել է «Made in Turan» տարբերանշանը. Ադրբեջանը դառնում է թուրանականության կենտրոն. Մհեր Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am