Ողբերգական դեպք․ պաթոլոգիանատոմիական կենտրոն է տեղափոխվել 1 ամսական տղա երեխայի դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Այդ օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Շիրակի մարզի պաթոլոգիանատոմիական կենտրոնից և հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 1 ամսական Արեն Ա.-ն է:

Հիվանդանոցում երեխայի հայրը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, իր տղան տանը հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում Իմ բացակայությունը նկատելի է, ձեր ներկայությունը՝ անտանելի․ Սաղաթելյան Մի պարադոքսալ պատմություն Մասյացիոտնի թեմի նախկին առաջնորդի գործով․ փաստաբան ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ցանկում 8 ընկերություն է ներառել Տավուշում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Ինչքան կեղծավոր ու երկերեսանի եք․ հոգևորականը չի կարող սողալով ապրել․ Տեր Սարգիս Շղթայական ավտովթար Երեւանում մերկասառույցի պատճառով Մերկասառույցի պատճառով վթար. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են Հայաստանին պետք է նոր նախագահ, որը կլինի ազգային արժանապատվության գլխավոր ջատագովը․ Մեսրոպ Առաքելյան ԲԿ-ի տնօրենը` Վագիֆ Խաչատրյանի վիրահատության մասին Դա կատարյալ հիմարություն է․ Արման Ծառուկյան Դու հո ռոբո՞տ չես, ա՜յ անհող․․․ Վերաքննիչը բեկանեց Սրբազան պայքարի 3 մասնակիցների արդարացման վճիռը Իրանում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3000-ը. Արաղչի Ինչու են Արցախում մնացած 10 հայերն ու 1 ռուսը որոշել վերադառնալ Հայաստան Ո՞ւր են ուղղվել ՔՊ պատգամավորներին և կառավարության անդամներին տրված շուրջ 3 միլիարդ դրամ պարգևավճարները․ Սաղաթելյան Եպիսկոպոսաց ժողովի ողջ ընթացքում ավստրիական ՊԱԾ–ն ապահովելու է բոլոր մասնակիցների անվտանգությունը Բողոքարկվել է Նարեկ Սամսոնյանի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին որոշումը Աբու Դաբիում սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները Կարևոր է, որ վաղը միմյանց աչքերին նայելիս ամաչելու առիթ չունենանք. Տեր Արտաշես Ալիևը իշխանության կլանային ժառանգո՞րդ Սաստիկ բուք ու ձյան առատ տեղումներ Հանրապետությունում Փաստաբանի անչափահաս որդու առեւանգման փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործ. պաշտպանը միջնորդեց երկու մեղադրյալների առերեսում կազմակերպել Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am