Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։

«Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են չորս դի, մեկ դի էլ մինչ այդ տեղափոխված է եղել Կապանի բժշկական կենտրոն։

Քննությամբ պարզվել է, որ դեպքի պահին ավտոբուսում գտնվել է ընդհանուր 26 հոգի, որոնցից 23-ը՝ ուղևոր, 2 վարորդ և 1 օգնական:

Վթարի հետևանքով զոհվել են 5 անձ, որոնց ինքնությունները, նախնական տվյալների հիման վրա,պարզվել են, նրանք ԻԻՀ քաղաքացիներ են։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 անձ, այդ թվում՝ վթարին նախորդած շրջանում ավտոբուսի վարորդ հանդիսացած անձը։

Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ:

Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում նախնական տվյալներ են ստացվել առ այն, որ նշված ավտոբուսով ապրիլի 25-ին ԻԻՀ-ից Երևան են ժամանել զբոսաշրջիներ։ Ապրիլի 27-ին՝ զբոսաշրջիկներին վերադարձնելու նպատակով ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքից նշված ավտոբուսն ուղևորվել է դեպի Իրան։

Տաթևի վանքից որոշակի տարածություն, մի քանի շրջադարձ անցնելուց հետո վարորդն ասել է, որ արգելակները չեն պահում և ձեռքի պահեստային արգելակով կանգնեցրել է մեքենան: Վարորդը և ուղևորներից մեկը իջել են ավտոբուսից՝ անիվի տակ առարկա դնելու և արգելակն ամրապնդելու համար, սակայն վայրկյանների ընթացքում ավտոբուսը պոկվել է տեղից, սկսել է առաջ ընթանալ շուրջ 30-50 մետր և, հարվածելով ու պոկելով պաշտպանիչ մետաղական արգելապատնեշը, գլորվել է ձորը:

2024թ. ապրիլի 27-ին որոշում է կայացվել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վթարված «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսի վարորդ Հ․ Ղ․ Հ-ին ձերբակալելու մասին։

Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի հանգամանքները, վթարի պատճառները, այդ թվում՝ տեղանքի առանձնահատկությունը հաշվի առնելով, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման և երթևեկության կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարավորությունները պարզելու և նրա գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

դիտվել է 375 անգամ
Լրահոս
Վահե Ղալումյանին ասեք՝ թող խելոք մնա. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ անհնազանդության ակցիաներ են (video) Իմ նմանները, ձեր նման «արնախումների» հետ գիտեն՝ ինչ են անելու․ հերոսի հայրը՝ ՔՊ-ին (video) Իրազեկման ակցիա Գայի պողոտայում (video) Արարատի մարզի կողմից փակ է Երևանի հարավային մուտքը․ քաղաքացինեը միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը (video) Երևան-Ապարան մայրուղին փակ է (video) Ընդդիմադիր 36 պատգամավորները կքվեարկեն ու կհեռացնեն Փաշինյանին (video) Նիկոլի հարցը լուծված է․ ի՞նչն է նրա թվացյալ անպատժելիության աղբյուրը․ Հայկ Նահապետյան (video) Ոստիկանները հունից հանեցին Գառնիկ Դանիելյանին (video) Ալեքսանյանի (Լֆիկի) Մեգամոլի «ախռանան» թույլ չի տալիս քաղաքացիներին Հայաստանի դրոշներով մտնել մոլ (video) Պայքարող ուսանողնե՛ր, ես ձեր ցավը տանեմ, դուք հաղթելու եք․ Հովհաննես Գալստյան (video) Սրանք «մլիցուց» բեթար «մլիցա» են դարձել․ Գեղամ Մանուկյան (video) Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում Վե՛րջ, Նիկոլի իշխանությունն էլ չկա․ Խաչիկ Մանուկյան (video) Բայց սա միակ կուրյոզը չէ. կատարում են Նիկոլի ՊՈԱԿ-ի պատվերն ու անբարո քարոզչություն տանում Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Չվախենա՛ք, Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվելու․ Հրանտ Բագրատյան (video) Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային. ՔՊ-ականը վիրավորել է ցուցարարներին, ապա հեռացրել գրառումը Մեր հարազատ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում այսպես դիմավորեցինք Սրբազանին. Վահե Սարգսյան Կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյան, ես ու Բագրատյանը գալիս ենք քեզ մոտ խաշ ուտելու (video) Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեր ջերմ ողջույնները. Բագրատ Սրբազան Փաշինյանը տապալվեց․ այս պայքարը կանգնեցնել չի լինի․ Արա Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am