Խորամանկ Ալիևի «ձիով» քայլը

Այսօր Բիշքեկում նախատեսված են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները, - երեկ այս մասին հայտարարեց Ռուսաստանի առաջնորդի արտաքին հարաբերությունների գծով օգնական Յուրի Ուշակովը։

«Իհարկե քննարկվելու է Ղարաբաղի շուրջ ստեղծված կացությունը։ Օրակարգում են Ղարաբաղի հայերի՝ Ադրբեջանի իրավական դաշտ խաղաղ ինտեգրման և միջազգայնորեն ճանաչված իրավունքների և ազատությունների պահպանման հարցերը», - նշել է Ուշակովը՝ հավելելով, որ՝ «ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել դրան»։

Ռուս պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվայում հույս ունեն, որ այսօրվա հանդիպման ընթացքում Պուտինն ու Ալիևը կքննարկեն նաև խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը։ «Այստեղ մեր զորախմբի օգտագործման մի շարք տարբերակներ են քննարկվելու, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակության վայրեր հնարավոր վերադարձի ապահովման կոնտեքստում, վայրեր, որոնք նրանք լքել են սեպտեմբերին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո», - նշել է Ուշակովը։

Մի կողմ թողնենք գնահատականը, որ ռուսական կողմը համառորեն կրկնում է ադրբեջանական տեսակետը, թե` «Ղարաբաղի հայերն ինքնակամ են լքել ԼՂ-ն»: Փաստորեն, Մոսկվան ու Բաքուն դեռ հույս ունեն, որ մի քանի ամիս շրջափակման մեջ պահված արցախցիները, որոնց նկատմամբ Ալիևի ռեժիմը ռազմական գործողություններ իրականացրեց: Ցեղասպանված, էթնիկ զտումների ժողովրդի նկատմամբ պատերազմի արդյունքում «ինքնակամ հեռացում» է անվանվում:

Ալիևն այս օրերին ցուցադրում է իր «անվերապահ» հավատարմությունը Ռուսաստանին:
«Բաքուն երախտապարտ է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող միջնորդական ջանքերի համար», - երեկ ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մենք երախտագիտությամբ ենք ընդունում, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է, նաև Հայաստանի դաշնակիցն է։ Այդ երկիրը մեր տարածաշրջանում է՝ ի տարբերություն այն պետությունների, որոնք հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա են գտնվում։ Եվ բնական է, որ մեր երկրների պատմությունը ենթադրում է ռուսական կողմի միջնորդությունը», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Նշենք, որ ԱՊՀ անդամ պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարները նախօրեին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մասնակցած պաշտոնյաների թվում են եղել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Եվգենի Սիսոևը ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների ղեկավարները։ Բարձրաստիճան ուժայինները Բաքու էին ժամանել ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղից դուրս գալու դեպքում, ռուսաստանյան զորախումբը պետք է հեռանա Ռուսաստան, այլ ոչ թե տեղակայվի Հայաստանում», Կրեմլի խոսնակն ասել է՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսաստանցի խաղաղապահների՝ Հայաստան վերատեղակայման հարց չի քննարկվել։

«Պուտին-Փաշինյան վերջին հեռախոսազրույցի ընթացքում այս հարցը չի քննարկվել։ Դե-ֆակտո և դե-յուրե մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, և դա ընդունում է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանը», - նշել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի խոսնակի պնդմամբ, խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում հետագա տեղակայման հարցը քննարկելու են Մոսկվայի և Բաքվի ներկայացուցիչները։ «Խաղաղապահների այնտեղ մնալու հետագա ռեժիմի, հարակից բոլոր խնդիրներին վերաբերող հարցերը մենք, իհարկե, քննարկելու ենք ադրբեջանական կողմի հետ։ Մենք, իհարկե, կշարունակենք մեր շփումները նաև մեր հայ բարեկամների հետ», նշել է Դմիտրի Պեսկովը։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։
Հիշեցնենք, թեև հայտարարությամբ ռուս խաղաղապահները պիտի Արցախում մնային մինչև 2025 թվականը, սակայն սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, երբ ավելի քան 100 հազար բնակիչներ լքեցին Արցախը, Կրեմլից հայտարարեցին՝ պարզ չէ՝ առաջիկայում ինչ ճակատագիր է սպասվում խաղաղապահներին։

Օրերս Ռուսաստանի արտգործնախարարի՝ ԱՊՀ հարցերով տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարեց՝ Ռուսաստանի համար ղարաբաղյան հակամարտության թեման փակված չէ, ռուս խաղաղապահների առաքելությունն այնտեղ ավելի քան պահանջված է։ Երեկ էլ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ խաղաղապահներն անելիք ունեն Հարավային Կովկասում։

Իսկ խորամանկ Ալիևը, որը ամեն առիթով շեշտում էր, թե ռուս խաղաղապահները ժամանակավոր են Ղարաբաղում, դեռ հրապարակավ չի պահանջել, որ ռուսները հեռանան Ղարաբաղից։

Երեկ նաև Պուտինը ուշագրավ հայտարարություն արեց` Ադրբեջանի համար տնտեսական հնարավորությունների մասին խոսելով...

«Ռուսաստանը որոշակի գաղափարներ ունի, որոնք վերաբերում են Թուրքիայի տարածքով գազի մատակարարումների ավելացմանը», -Մոսկվայում ընթացող «Միջազգային էներգետիկ շաբաթվա» շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ գազի մատակարարման ծավալների մեծացմանը կարող է նպաստել Թուրքիայում գազային հանգույցի (հաբի) ստեղծումը։ «Այդ հաբի ստեղծման հարցում հետաքրքրված է նաև Ադրբեջանը», - նշեց Պուտինը։

Սպասենք Պուտին-Ալիև բանակցությունների արդյունքում արված հայտարարություններին ու դրան հետևող իրադարձություններին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 25719 անգամ
Լրահոս
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է Ծուղակ փաստաբանների համար. Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրն իրավաբանորեն պարտավորեցնող է Ադրբեջանի համար Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե Կիրակոսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը խոշտանգում է. փաստաբան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Քիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում. civilnet.am Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև ՌԴ Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով Հիմա շատ բան է փոխվել, մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է․ Մհեր Մելքոնյան ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am