Արցախում ռուսների` մնալ-չմնալու հարցն ու Իրանի միջնորդական նոր դերը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը երեկ հաղորդեց, որ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։

«Քննարկվել է տարբեր ոլորտներում ռուս - ադրբեջանական համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Շեշտադրումներ են արվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության ապահովման և ամրապնդման հետ կապված թեմաների վրա», - հայտում է ռուսական կողմը։

Ադրբեջանական կողմը միայն հայտնեց, որ նման հանդիպում տեղի է ունեցել, այլ մանրամասներ չհաղորդեցին:

Երեկ նաև տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են Իսրայելի և Պաղեստինի հակամարտության ընթացքը, դրա դադարեցման ուղիները և տարածաշրջանում հումանիտար կարիքները բավարարելու հնարավորությունը:

Էրդողանն ասել է, որ իրեն մտահոգում են քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումները: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը կփորձի անել հնարավորը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։

Հայաստան-Ադրբեջան խնդիրների վերաբերյալ հիշատակում չի եղել այս հեռախոսազրույցի մասին: Մոսկվան շարունակում է տարածաշրջանում ամրապնդվելու ուղղությամբ աշխատանքներ տանել:

Արցախից բնակչության զանգվածային տեղահանումից հետո ռուսական կողմն էլ, փաստի առջև է կանգնած. Եթե մնում են Լեռնային Ղարաբաղում, ո՞ւմ համար են կայունություն ապահովում...

Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով կրկին հայտարարեց, թե իր խաղաղապահներն անելիք ունեն Հարավային Կովկասում, թեև Արցախում, որտեղ նրանք առաքելություն էին իրականացնում, հայ գրեթե չի մնացել։ Մոսկվան է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հիմնական միջնորդը, պնդել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» կայքում հրապարակած հոդվածում։

«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան», - գրել է Լավրովը։

Մինչ այդ Լավրովի տեղակալն էր ասել, թե ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում ավելի քան պահանջված է, և որ Մոսկվան Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Ի՞նչ առաջարկների մասին է խոսքը, առայժմ պարզ չէ։

Բաքուն, որը մինչ այդ ամեն առիթով շեշտում էր, թե ռուս խաղաղապահները ժամանակավոր են Ղարաբաղում, դեռ հրապարակավ չի պահանջել, որ ռուսները հեռանան Ղարաբաղից։ Պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է, թե ռուս խաղաղապահների հարցը քննարկելու է Բաքվի հետ։

Մոսկվան ընդգծում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շփումները երբեք չի դադարեցրել և պատրաստ է կողմերի հետ նոր հանդիպում կազմակերպել։

Ռուսաստանը մեկ այլ հարթակում էլ է շարունակում կողմերի հետ քննարկումները:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 10-ին իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հեռախոսով քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակի վատթարացումը և Հարավային Կովկասի իրադարձությունները:

Նրանք մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտությանը: Նախարարներն անդրադարձել են այդ առճակատման շուտափույթ դադարեցման և միջազգային հանրահայտ իրավական ճանապարհով իրավիճակի կարգավորման ուղիներին:

Լավրովը և Աբդոլահիանը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը և կարևորել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի արագ վերսկսումը:

Երեկ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց. «3+3 ֆորմատի վերաբերյալ, երբ որ տեղի է ունեցել հիմնադիր հանդիպումը, այնտեղ նաև որոշակի սկզբունքներ են պայմանավորված եղել և մենք պատրաստ ենք աշխատել այդ ֆորմատում և կարևորում ենք այն: Ինչու է կարևոր, որովհետև մենք շատ հաճախ տարածաշրջանային օրակարգը հաճախ քննարկում ենք հեռու տեղերում և չենք քննարկում այս տարածաշրջանում:

Իհարկե, միջազգային հանրությունը, մեր գործընկերները շատ կարևոր են, բայց հանկարծ տպավորություն չստեղծվի տարածաշրջանում, որ մենք մեր տարածաշրջանի երկրների և հարաբերությունների նկատմամբ ունենք քամահրական վերաբերմունք»: Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է 3+3 ֆորմատով հաջորդ հանդիպմանը Թեհրանում, իհարկե, որոշակի քննարկումներից հետո:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2322 անգամ
Լրահոս
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է Ծուղակ փաստաբանների համար. Արդյո՞ք Ալմա-Աթայի հռչակագիրն իրավաբանորեն պարտավորեցնող է Ադրբեջանի համար Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերը պահանջել է, ոչ թե սահմանազատման համար, այլ զոհվածների դիակների․ Նարինե Կիրակոսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը խոշտանգում է. փաստաբան Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունը Ալմաթիի բանակցություններին «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Քիչ առաջ Երևանում 100–ից ավելի մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Արա Պապյանը Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում. civilnet.am Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև ՌԴ Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով Հիմա շատ բան է փոխվել, մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է․ Մհեր Մելքոնյան ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am