«Ձեռք-ձեռքի, սիրտ-սրտի» առաջ են գալիս. «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը Նիկոլը չէ, այլ` Իրանը

«Զանգեզուրի միջանցքը» դա Հայաստանի հետ խնդիր չէ, «Զանգեզուրի միջանցքը» խնդիր է Իրանի հետ։ Այսինքն՝ երկու մահմեդական երկրների միջև խնդիր։ Այն, որ Իրանը նման դիրքորոշում է ընդունում այս հարցում, հիասթափեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ, սրանք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտքերն են, որը նա արտահայտել է Ադրբեջան կատարած այցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։

Ըստ նրա՝ իրականում դա իրենց էլ պետք է հիասթափեցնի։ «Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս խնդիրը։ Եթե նրանք դրան դրական մոտենային, այսօր Թուրքիա-Ադրբեջան-Իրան թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային տրանսպորտով ինտեգրված կլինեին միմյանց, և, հավանաբար, կբացվեր Պեկին-Լոնդոն գիծը», - ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի խթանումը էական ներդրում կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում. «Խաղաղության դռները մի տարածաշրջանում, որտեղ մեծ վիշտ է տեղի ունեցել, կիսաբաց են: Ուստի, կողմերը չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը և գործեն պատասխանատվությամբ»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ Ermenihaber-ի, Ադրբեջանից վերադառնալով, գրառում է արել Twitter-ում՝ դարձյալ տուրք տալով «մեկ ազգ երկու պետություն» կարգախոսին։ Նա շեշտել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական դիրք են զբաղեցնում արևելքի և արևմուտքի միջև։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը գովաբանելով՝ Էրդողանը հավաստիացրել է, որ առևտրից մինչև էներգետիկա, պաշտպանական արդյունաբերությունից մինչև տրանսպորտ ավելի են խորացնելու իրենց համագործակցությունը յուրաքանչյուր ոլորտում։ «Նախագահ Իլհամ Ալիև եղբորս հետ ձեռք ձեռքի, սիրտ սրտի տալով մեր հարաբերությունները շարունակելու ենք զարգացնել բոլոր ոլորտներում»։

Թուրքիայի նախագահը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցին՝ վստահություն հայտնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ տարածաշրջանը կհասնի շատ ավելի բարեկեցիկ պայմանների։ «Իլհամ եղբորս հետ լիարժեք կոորդինացված և համակարգված կերպով իրականացնում ենք այս երկխոսության գործընթացը։ Հավատում եմ նաև, որ, Ալլահի կամքով, մոտ ժամանակներս տեսնելու ենք այս շփումների դրական արդյունքները», ըստ Ermenihaber.am-ի ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի հետ Բաքու մեկնած պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պատասխանել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների ապագայի վերաբերյալ լրագրողի հարցին: «Ինչպես մինչև հիմա, այնպես էլ սրանից հետո մեր ադրբեջանցի եղբայրների հետ միասին «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի շրջանակում առավել ակտիվ ենք իրականացնելու մեր գործունեությունը։

Ավելի առաջ ենք մղելու մեր հարաբերությունները։ Շարունակելու ենք մեկ սիրտ լինել մեր ադրբեջանցի եղբայրների հետ։ Մշտապես Ադրբեջանի կողքին ենք»։ Գյուլերը այցի ընթացքում նաև հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: «Մենք էլ պատրաստ ենք հնարավոր ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել։ Ադրբեջանի ուժեղ բանակն ավելի առաջ տանելու համար շարունակելու ենք ՆԱՏՕ-ի ստանդարտներով մեր համատեղ վարժանքները»,- ըստ Ermenihaber-ի, նշել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։

Էրդողանի` Բաքու կատարած այցը, փաստացի դարձավ Անկարա-Բաքու կուռ դաշինքի անսասանության նոր ցուցադրություն: Էրդողանը Բաքվից հիշեցրեց «Զանգեզուրի միջանցքի» մասին, իսկ կրտսեր «եղբոր»` Ալիևի հետ բանակցություններից հետո էլ պարզաբանեց, թե Փաշինյանը խնդիր չէ, Իրանն է խնդիրը, որ միջանցքը չի գործարկվում:

Վերընտրված Էրդողանի առաջին այցը «եղբորը», այսպիսով, մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Էրդողանն ու Ալիևը Փաշինյանին խնդիր չեն համարում իրենց նպատակները կյանքի կոչելու հարցում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2187 անգամ
Լրահոս
Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում Կառավարությունը 210 մլն դոլարի պայմանագիր է կնքել. կկառուցվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ընդդիմությանն ուղղված մի շարք հարցերի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան Арман Варданян: «Мы не позволим, чтобы Запад воевал с Москвой до последнего армянина» Հենց հիմա թուրքը պլանավորում է մեր չլինելու ծրագիրը, ես հաշտ չեմ․ ակցիա՝ Կառավարության դիմաց Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»-ի ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին Դանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութ ԵՄ-ն Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ հանդես կգա Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց «Դելիմիտացիա/դեմարկացիայի» անվան տակ հանձնելու են Հայաստանի ռազմավարական բարձունքներն ու ենթակառուցվածքները․ Տիգրան Աբրահամյան Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար Սպանություն՝ Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում Ադրբեջանի իշխանույթունը գոյություն չունեցող պատմական փաստեր է հնարում իր արարքները լեգիտիմացնելու համար․ Թաթոյան Իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին Վաղը Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական հերթական նիստը կանցկացվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am