Գայանե Մարտիրոսյանի գործով որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 15:00-ին
Նշեք, որ Դատարանում ներկայացվել է միայն Աշոտ Փաշինյանի ցուցմունքը եւ հաղորդումը, եւ տեսագրությունները, ներառյալ այն տեսագրությունները, որոնք մենք ինքներս էինք հրապարակել, այլ որեւէ բան չի ներկայացվել: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«Ընդ որում, տեսագրություններով բուն դեպքը տեսանելի չէ, տեսանելի է միայն ավտոմեքենայից դուրս գալու եւ նստելու հանգամանքները:
Տիկին Մարտիրոսյանին մեղասագրվում է արարք, որը կատարվել է ավտոմեքենայի սրահում: Սրահում կատարված դեպքի, առերեւույթ հանցանքի վերաբերյալ տեսագրությունները որեւէ բան չեն պարունակում, ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ չեն պարունակում, հետեւաբար, միակ այդպիսի տեղեկություն պարունակող փաստաթուղթն ու ապացույցը հանդիսանում են պարոն Փաշինյանի ցուցմունքները»,-ասաց նա:
Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը