Աշխարհի կինեմատոգրաֆիական կենտրոնները գիտեն՝ ՀՀ-ում կինեմատոգրաֆիստներ են մահանում․ Հովհաննես Գալստյան

Տպավորությունները Sofia Meetings-ից այնքան շատ են, որ ցանկություն չունեմ կիսվելու դրանցով։ Սոֆիան կանաչ լույս վառեց մեր ֆիլմերի համար, արդյունքները իրենք իրենց մասին կխոսեն շուտով։ Բայց մի երկու հարց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն նախարարին կտամ։

1.) 6 տարի (2018-23) իմ ընկերությունը զրկված է ՀՀ-ում կինոյին տրվող պետական ֆինանսավորումից, 4 տարի (2020-23) ընդհանրապես որևէ ֆինանսավորումից։ Բայց ես միակ ռեժիսորն եմ, ում ֆիլմերը վերջին 3 տարում 5-րդ անգամ հրավիրում են միջազգային կինոշուկաների՝ Կանն, Սարաևո, Գոլվեյ, Կրակով հիմա ՝ Սոֆիա։
Sofia Grand Hotel-ում պրոդյուսեր Անի Գալստյանն ու ես 22 հանդիպում ենք ունեցել Եվրոպական ամենաազդեցիկ փառատոների սելեկցիոներների ու ֆիլմերի վաճառքի գործակալների հետ՝
ԲԵՔՍԹԵՅՋ | The Backstage, ԳՈՍԲԱՆԿ | Gosbank,
ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ | My Grandma’s Looks
ֆիլմերի ֆինանսավորման ու տարածման հարցերով։
ՀԱՐՑ 1) ՀՀ Կգմս նախրարարին՝ չստանալով 1 լումա պետությունից, մենք 5-րդ շուկային ենք մասնակցում, արդյունքները դնեմ դիմացներդ՝ կապշեք։ Ունե՞ք Ձեր կողմից ֆինանսավորած գոնե մեկ խաղարկային ֆիլմի ռեժիսորից գոնե մեկ հաշվետվություն՝ շուկայում գրանցած արդյունքների մասին, բերեք հրապարակենք։

2.) Ադրբեջանը կինոյի պետական ֆինանսավորումը հասցրել է 6 միլիոն եվրոյի, 10 անգամ ավել, քան Հայաստանը։ Վստահ եմ, այդ երկրի մեծ կինոն էս տարի ևս մրցանակ է վերցնելու Ա դասի փառատոներում, փառաբանելով իր մշակույթը։ Թուրքիան 2 մրցանակ վերցրեց Սոֆիայում՝ Լավագույն Բալկանյան ֆիլմի համար ու Ժյուրիի հատուկ մրցանակը։
ՀԱՐՑ 2) ՀՀ կգմս նախարարին․ հասկանու՞մ եք, որ սա պարզ թվաբանություն չէ, ոչ էլ նեղ մշակութային մրցակցություն, սա մեծ քաղաքականություն է, որում դուք պարտվել եք։

3.) Հիմա՝ ամենակարևորը, աշխարհի կինեմատոգրաֆիական կենտրոնները քաջ ծանոթ են ՀՀ-ում տիրող իրավիճակին, տեղեկացված են կինոյի թայֆայական կառավարման մոդելի մասին, գիտեն, որ Հայաստանում կինեմատոգրաֆիստներ են մահանում, որոնց հետապնդել են կարծիքի ազատ արտահայտման համար, ֆիլմեր են փակվում, որոնց հեղինակները չեն աջակցել իշխանություններին, «հովանու տակ» գտնվողները աջակցություն են ստանում հարկատուի հաշվին nonstop ռեժիմով։ Այն, ինչ Հայաստանում արել են մեր ֆիլմերի դեմ, գիտեն բոլորը։ Աշխարհը չափազանց փոքր է կեղտը մի երկրի մեջ պահելու համար։ Սա է պատճառը, որ պատասխանատուները ամենուր՝ Կաննից մինչև Մար դել Պլատա, քայլում ու քայլելու են գլխահակ։
ՀԱՐՑ 3) ՀՀ կգմս նախրարաին․ 6 տարի Ձեր ղեկավարած կառույցի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում տնօրենի ընտրության մրցույթ չի անցկացվում, ՊՈԱԿ-ը «ղեկավարվում է» ժպ-ի կողմից։ Գիտե՞ք, որ սա հակասում է ՊՈԱԿ-ների կառավարման ՀՀ օրենքին։ Եթե չգիտեք՝ ինչու՞, եթե գիտեք՝ ո՞նց եք հանդուրժում։

Հգ․ Դուք մեր ֆիլմերը փակելով սկսեցիք ձեր քաղաքական կենսագրությունը ու մեր ֆիլմերի հաղթանակները կթաղեն ձեր անփառունակ կարիերան։

դիտվել է 355 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am