Հարցեր Մոսկվային

Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճը և կողմերի՝ փոխզիջումներին պատրաստ չլինելը մտահոգում է Ռուսաստանին, երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեզ իսկապես անհանգստացնում է թշնամական հռետորաբանության ակտիվացումն ու Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումներ գտնելուն կողմերի պատրաստ չլինելը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ ռուսական կողմը «խաղաղության գործընթացին» այլընտրանք չի տեսնում։

«Մենք այս հարցում վճռական ենք և վերահաստատում ենք մեր դիրքորոշումը»,- ասել է Զախարովան։

«Ռուսաստանը կողմերին կոչ է անում զսպվածության ցուցաբերել հայտարարություններում և գործողություններում, վերսկսել բանակցությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան, «խաղաղ միջանցքի» նախապատրաստումը, հասարակական գործիչների, խորհրդարանականների միջև հանդիպումների անցկացումը»,- ասել է նա։

Փաստորեն, ռուսական կողմը Ադրբեջանի ծավալապաշտական պահանջների պայմաններում հավասարության նշան է դնում հայկական կողմի միջև, նկատելով, թե կողմերը պատրաստ չեն փոխզիջումների: Մինչդեռ հայկական կողմը պահանջում է, որպեսզի Ադրբեջանը կատարի եռակողմ հայտարարության պահանջները:

Եթե Մոսկվան նկատի ունի Բաքվին, ապա նրա գնահատականները պետք է հասցեական լինեն:

Այնուհետև Զախարովան անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվայում չեն կարծում, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը փակուղի է մտել, պատասխանել է. «Հենց Արևմուտքը և ԵՄ-ն հայտնվեցին հայ-ադրբեջանական սահմանին, անմիջապես սկսվեցին մասշտաբային խնդիրներ։

Խաղաղության և օգնության կոչերի հետևում՝ ռեալ իրավիճակում, հակառակ քայլեր ենք տեսնում Արևմուտքի կողմից»։ Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի խոսքերը, թե հնարավոր է խաղաղության հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և որ այն ընթացքի մեջ է, ասել է. «Եկեք մեկնաբանենք ոչ թե հնարավորությունները, այլ ռեալ, եղած գործերը։ Մենք բաց ենք մեկնաբանությունների համար, բայց դեռևս մեկնաբանելու բան չկա»։

Այսինքն, Ադրբեջանի կողմից սահմանային լարվածությունը, դիվերսիոն և ահաբեկչական գործողությունները Մոսկվան համարո՞ւմ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ԵՄ առաքելության տեղակայման հետևանքո՞վ է: Բաքվի հակազդեցությունը ԵՄ առաքելության տեղակայման առիթով այսպե՞ս է արդարացնում Մոսկվան:

Զախարովան, ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելություն տեղակայելու՝ պաշտոնական Երևանի պահանջին, ընդգծել է. «...այն կարող է տեղի ունենալ միայն Բաքվի համաձայնությամբ»։ Զախարովան նշել է, որ միայն Հայաստանի իշխանություններն են ցանկանում տեսնել այդ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում։ «Ինչ վերաբերում է ցանկացած նոր առաքելության, ապա և՛ Երևանի, և՛ Բաքվի տեղակայման համար համաձայնություն է պահանջվում: Մինչ այժմ մենք նման բան չենք տեսել․ նկատի ունեմ երկու կողմերի համաձայնությունը», - ասել է Մարիա Զախարովան:

Այստեղ ևս, Մոսկվան, փաստորեն կիսում է Բաքվի տեսակետը:
Եվ ամենահետաքրքրական թեման:

Զախարովան մեկնաբանել է Սյունիքի մարզում ռուս զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ Մոսկվային արձագանքը պարտադիր չէ, որ հանրային լինի:

Հիշեցնենք, օրերս հայտնի էր դարձել, որ երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքով դիմել էին Գորիսի բժշկական կենտրոն: Զախարովան նշել է, որ կատարվածի հանգամանքները պարզվում են պաշտպանության նախարարության խողովակներով, և իրենք կհնչեցնեն իրենց գնահատականը, երբ որ հայտնի լինեն քննության արդյունքները:

Հարցին՝ թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը, Զախարովան ասել է, որ արձագանքը միշտ չէ, որ լինում է հանրային: «Գոյություն ունի երկխոսություն ամենատարբեր մակարդակներում: Եվ եթե ինչ-որ բան չի ասվում բարձրախոսով, դա դեռ չի նշանակում, որ այն չի ասվել հեռախոսով, անձամբ, նոտայի նամակագրությամբ և այլն»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվան ունի տարբեր մեթոդներ՝ սեփական դիրքորոշումը դաշնակիցներին, գործընկերներին և բարեկամներին տեղ հասցնելու համար:

Ադրբեջանական կողմն արդեն կրակում է ռուս խաղաղապահներին: Կարելի է պատկերացնել, եթե այլ երկրներ նման քայլի դիմեին` ինչպիսին կլիներ Մոսկվայի արձագանքը: Բայց քանի որ Մոսկվան անհասկանալի կաշկանդվածություն ունի Արցախում իր խաղաղապահ առաքելության շրջանակներում, ահա, այսպիսի լղոզված հերթական գնահատականն ենք լսում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2635 անգամ
Լրահոս
Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել Դե՛մ ենք Հայաստանի իշխանությունների զիջողական և պարտվողական քաղաքականությանը. ՀՅԴ Ավստրալիայի Կենտրոնական Կոմիտե Ադրբեջանական «Baku.tv»-ն մի թողարկում էր սկսել, որը կոչվում էր «Արևմտյան Ադրբեջանի տարեգրությունը» Տավուշում հենց հիմա տեռոր է իրականացվում, ժողովրդին ծեծում, ահաբեկում են․ Գառնիկ Դանիելյան (video) Նորից պայթյունով ականազերծում են անելու. Տավուշեցիներին նախազգուշացնում է ՊՆ-ն Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումն արդեն հաջողություն է․ բոլո՛րս ոտքի․ Լարիսա Ալավերդյան (video) Չթողեցի՞ն, որ Փաշինյանը մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ ընդդիմադիր պատգամավոր (video) ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Լեռնային Ղարաբաղ Իրավիճակը Կիրանցում (video) Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին. Ակցիա Շենգավիթ համայնքում (video) Հանդիպման կարգ, «հող հանձնող». «Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել մի շարք դեսպաններին Լուսանկարներ կտեղադրեմ, կտեսնեք՝ որտեղ էին հոգևորականները․ Տեր Մանուկը՝ Փաշինյանի լկտի քարոզիչներին (video) Աշխատանքի բաժանում է արվել Միացե՛ք Բագրատ Սրբազանին․ ժողովո՛ւրդ, մի՛ հավատացեք մերձիշխանական քարոզչությանը․ քաղաքացի (video) Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից Մեզ ծեծում են, բերման ենթարկում, իսկ ադրբեջանցի հատուկ ջոկատայիններին ուղեկցում Կիրանց․ Վարդանյան (video) Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ Արտակ Զաքարյան ՔՊ–ականներ են միանում Բագրատ Սրբազանի շարժմանը․ Արթուր Հովհաննիսյանի մեկնաբանությունը (video) Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան Փաշինյա՛ն, մի հարց ունեմ քեզ՝ ի՞նչ դեղեր ես օգտագործում․ քաղաքացի (video) Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-ն Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը․ Monument Watch-ը ահազանգում է Եկեղեցին հայկական ինքնության անբաժան մասն է. Թաթոյան Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am