Ալիևին ճնշում են. ԱՄՆ-ի խոստովանությունը, Իրանի նուրբ խաղը, Մոսկվա-Անկարա զրույցները

Ադրբեջանի ուղղությամբ ուժգին ճնշումներ են իրականացվում` զերծ պահելու Հայաստանի նկատմամբ ագրեսիայի գործադրելուց, և առհասարակ ամբողջ տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելու առումով:

Ալիևի նկատմամբ կիրառվող ճնշումները, կարելի է ասել, չորս կողմից է:

Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Հուլուսի Աքարի միջև:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության մամլո հաղորդագրության համաձայն, նախարարներն ի շարս այլ հարցերի անդրադարձել են Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմանը:

Բացի այդ, նրանք խոսել են Սև ծովով պարենի փոխադրման ծրագրի մասին: Աքարը նշել է, որ «հացահատիկի գործարքի նախաձեռնության» շարունակումը կարևոր նշանակություն ունի միջազգային պարենային ճգնաժամի կարգավորման համար»:

Նշվել է նաև, որ նախարարները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Մի քանի օրից Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն է այցելելու Մոսկվա։

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ երկու երկրների արտգործնախարարները շարունակելու են մտքեր փոխանակել միջազգային հրատապ հարցերի շուրջ։ Նա Լավրով-Աբդոլլահիան հանդիպման օրակարգի մի շարք հարցեր է թվարկել, այդ թվում՝ Անդրկովկասն ու կասպիական խնդիրը։

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներում ելույթ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը ուշագրավ հայտարարություններ է արել:
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ «Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում ուռճացնել, բայց հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»:

«Ես հանդիպել եմ Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ Արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Աշխատել ենք [համաձայնագրի] տեքստի վրա»,- ասել է Բլինքենը։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման խնդրով՝ նպաստելով, որ կողմերը «հասնեն խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները», ինչպես նաև կվերաբերի «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանի սահմանազատմանը և այլն»։

«Մենք դա չենք պարտադրում Հայաստանին: Մենք արձագանքում ենք Հայաստանի արտահայտած մեծ ցանկությանը, որը ցանկանում էր տեսնել, թե արդյոք մենք կարող ենք օգնել նրանց՝ հասնել համաձայնության, որը գոնե հիմնականում վերջ կդնի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությունը», - ասել է Բլինքենը:

Միաժամանակ նա մատնանշել է «Լաչինի միջանցքում իրական խնդիրները», ու ուշագրավ խոստովանություն արել. «Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը, մենք աշխատում ենք դրա վրա»:

ԱՄՆ-ի պետքարտուղարն այնուհետև հավելել է. «Առանց չափազանցության, ես կարծում եմ, որ այժմ կա բարենպաստ պահ, որը խորապես կհամապատասխանի Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի շահերին»։

Իրան, ԱՄՆ-ը, ԵՄ երկրներն այսպիսով, աշխատում եմ` թույլ չտալու նոր էսկալացիան: Այստեղ իհարկե հետաքրքիր է Մոսկվայի դիրքորոշումը, որը ցանկանում է մնալ Հայաստանին ու Ադրբեջանին պահել եռակողմ ֆորմատում:

Իրանի հետ բանակցությունները Հարավային Կովկասի հարցով միանշանակ են` սահմանների փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ, և այս դիրքորոշումը զսպող գործոն է ոչ միայն Բաքվի ու Անկարայի համար, այլև` Մոսկվայի:

Առաջիկա օրերը խիստ վճռորոշ են լինելու Հայաստան-Ադրբեջանի խնդիրների, ինչու չէ` ողջ հարավկովկասյան տարածաշրջանի ապագայի համար: Այս օրերին վճռվում է մեր տարածաշրջանի ապագան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2819 անգամ
Լրահոս
Սա մեր գոյաբանական պայքարի մաս է․ Արման Թաթոյանը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը Այո՛, ՔՊ-ից եղել են բանագնացներ․ Բագրատ Սրբազանը մանրամասներ է հայտնում (video) ՔՊ-ականնե՛ր, քանի ձեր ձեռքերը արյան մեջ չեն շաղախվել, գործի՛ անցեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Առանձին շրջաններում սպասվում են ինտենսիվ տեղումներ Ինչու՞ են Աննա Հակոբյանն ու Աննա Վարդապետյանը սևեռվել մանկատների վրա․ սպանվածի մոր ահազանգը (video) Սահմանազատման գործընթացը մոտենում է Իջեւան խոշորացված համայնքին. Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին Զոհված հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքը կանգնած է Սրբազանի կողքին Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ․ Թովմաս Առաքել Կիրանցում ո՞ր հատվածներում են սյուներ տեղադրվում․ մանրամասներ (video) Արտահերթ ընտրությունների գնալու մի պայման կա․ Արթուր Խաչատրյան (video) Սրբե՛ք դրանց․ այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում․ Բագրատ Սրբազան (video) «Նիկոլ էս չալիկը գլխիդ եմ տալու»․ շարժման մասնակից (video) Ադրբեջանը պատրաստվում է ապաստան տրամադրել Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ադրբեջանցի զինվորները հենց հիմա Կիրանցի բարձունքներում են․ Գառնիկ Դանիելյան (video) #ՈՒՂԻՂ. Հարյուրավոր մարդիկ Բագրատ Սրբազանի հետ գալիս են Երևան․ ՕՐ 4 (video) Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման Ադրբեջանցի զինծառայողները հիմա Կիրանց գյուղի մատույցներում են. Գառնիկ Դանիելյան Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել Դե՛մ ենք Հայաստանի իշխանությունների զիջողական և պարտվողական քաղաքականությանը. ՀՅԴ Ավստրալիայի Կենտրոնական Կոմիտե Ադրբեջանական «Baku.tv»-ն մի թողարկում էր սկսել, որը կոչվում էր «Արևմտյան Ադրբեջանի տարեգրությունը» Տավուշում հենց հիմա տեռոր է իրականացվում, ժողովրդին ծեծում, ահաբեկում են․ Գառնիկ Դանիելյան (video) Նորից պայթյունով ականազերծում են անելու. Տավուշեցիներին նախազգուշացնում է ՊՆ-ն Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումն արդեն հաջողություն է․ բոլո՛րս ոտքի․ Լարիսա Ալավերդյան (video) Չթողեցի՞ն, որ Փաշինյանը մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ ընդդիմադիր պատգամավոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am