Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ Երևանում

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ 10 օր է նշված փողոցի 31/5 հասցեում գտնվող կոյուղատարերը խցանվել են, ու կեղտաջուրը դուրս է հոսում դիտահորից և ողողում ողջ ճանապրահը։

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «10 օր է գարշահոտություն ենք շնչում։ 10 օր է էլ տեղ չմնաց, որ ահազանգենք։ Է՛լ Վեոլիա Ջուր, է՛լ թաղապատերան, է՛լ քաղաքապետարանի թեժ գիծ, է՛լ այսպես կոչված՝ տնտեսական մրցակցության հանձնաժողով, բայց բոլորը նույն պատասխանն են տալիս՝ «խնդրին տեղյակ ենք, մի բան կանենք»։ Իսկ այդ մի բան անելու պրոցեսը 10 օր է չենք տեսնում։ Ով է տեսել՝ 21-րդ դարում նման պատկեր լինի, երբ կեղտը ողողում է ողջ փողոցը, որտեղ տիրում է գարշահոտություն և հակասանիտարական վիճակ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ քիչ առաջ խնդրի մասին տեղեկանալով, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի հանձնարարականով՝ օպերատիվորեն նշված վայր ժամանեցին թաղապետարանի կոմունալ ծառայության բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Ներսիկ Գալստյանի գլխավորությամբ։ Վերջինս իրավիճակի մասին հայտնեց Վեոլիա Ջուր ընկերության Մաշտոցի տեղամասի պետ Նարեկ Դիպլոսյանին, որտեղից օպերատիվորեն ժամանեցին Վեոլիա Ջուր ընկերության աշատակիցները՝ պետի և օրվա պատասխանատու Էռնեստ Առաքելյանի գլխավորությամբ։

Հաշված րոպեների ընթացքում Վեոլիա Ջուր ընկերության աշխատակիցը հատուկ միջոցներով բացեց խցանված դիտահորերը, որոնք լցված էին տարատեսակ կեղտով, այդ թվում թաց անձեռոցիկներով, որոնք դարձել էին դիտահորի խցանման պատճառ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված դիտահորերը ինքնաշեն են, կառուցված են երկար տարիներ առաջ, ու խցանված դիտահորերի մեջ անցկացված խողովակաշարերից մեկը շահագործվում է «Ակբա» բանկի կողմից։ Ու թե՛ Դավիթաշենի թաղապետարանը, թե՛ Վեոլիա Ջուրն ու նույն ընեկրության Մաշտոցի տեղամասի աշխատակիցները այսօր հերթական անգամ բարի կամք դրսևորեցին և խնդիրը լուծեցին։ Իսկ Վեոլիա Ջուրն այդ հատվածում առաջին անգամ չէ, որ խցանված դիտահորերը բացում է։ Պետք է կա՛մ Երևանի քաղաքապետարանը, կա՛մ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը խիստ միջոցներ ձեռնարկեն ու պարտավորեցնեն ինքնաշեն խողովակաշարեր տեղադրողներին կա՛մ դադարեցնեն այն շահագործելուց, կա՛մ էլ փոխեն խողովակաշարերը։

Ու չփորձեն հանրությանը մոլոեցնեն՝ թե պատասխանատուն Դավիթաշենի թաղապետարանն ու Վեոլիա Ջուրն են։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ չփորձեն «բոշկա գլորել» Դավիթաշեի թաղապետարանի ու Վեոլիա Ջրի վրա։ Այսօր հերթական անգամ Վեոլիա Ջրի Մաշտոցի տեղամասի աշխատակիցները «Ակբա» բանկի և մյուս մասնավոր անձի կողմից խցանված դիտահորերը բացելուց հետո կեղտը հանեց ջրի երես։ Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավարի հանձարարությամբ՝ քիչ հետո կոմունալի բաժնի ծառայողներն էլ պատրաստվում են նշված հատվածում կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ 

դիտվել է 319 անգամ
Լրահոս
Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում «Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Ավարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ... ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան Խոշոր վթար. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am